ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

 

Կատարման ժամկետը` 13-17.11

  1. Թվարկեք հնդկական և չինական քաղաքակրթությունների ձեռքբերումները;

Հնդկաստանի ձեռքբերումն էր

Ք.ա. III հազարամյակում Հնդկաստանում կային Մոհենջոդարոյի և Խարապպայի զարգացած երկրագործական հասարակությունները:Կային խոշոր քաղաքներ, որոնք ստեղծել էին սեփական պատկերային գիրը:

Չինաստանի ձեռքբերումները

Կայսր Ցին Շի Հուանդի օրոք միավորվեց ողջ Չինաստանը:Նա վերացրեց ազնվականների ժառանգական սիտղոսները և արտանանությունները:Երկիրը բաժանվեց մարզերի:Սահմանվեցին կայուն հարկեր:Մտվեցին միասնական դրամ,չափի ու կշռի միավորներ:Ու Դի կայսրը գրավելով Չինաստանից արևմուտք ընկած շրջանները,առևտրական ճանապարհ պատրաստեց դեպի Իրան:

  1. Պատմեք արիացիների մասին;

Գիտության մեջ «Արիներ» տերմինը օգտագործվում է հնդիրանական լեզուներով խոսող ցեղերի ու ժողովուրդների վերաբերյալ: Հին Հնդկաստանի և հին Իրանի ժողովուրդները հնդիրանական հնագույն հուշարձաններում իրենց անվանել են արիներ, որը նշանակում է լիիրավ մարդիկ՝ ի տարբերություն հարևան կամ նվաճված ժողովուրդների։ Նեղ իմաստով արիներ է կոչվել Կենտրոնական Իրանի նահանգներից մեկը։ Արիացի տերմինը օգտագործվել է նաև հետադեմ պատմագրության մեջ (մասնավորապես ֆաշիստական Գերմանիայում)՝ հակագիտական մեկնաբանությամբ:Արիներ, արիք  հնդիրանական ժողովուրդների հին անվանումը։

  1. Համեմատեք Աշոկայի և Ցին Շի Հուանդիի գործունեությունները;

Աշոկա արքայի օրոք այն հասավ իր հզորության գագաթնակետին:Աշոկան հայտնի է որպես շինարար արքա:

Ցին Շի Հուանդին առաջի կայսրներ ում հաջողվեց միավորել ողջ Չինաստանը:Նա բազմաթիվ պետական բարեփոխումներ կատարեց:

Երկու կայսրերի օրոք էլ նրանց ղեկավարատ պետություններում զգալի բարեփոխումներ տեղի ունեցան:

  1. Գրեք պատմվածք կամ հեքիաթ արիացի Ձեր հասակակցի մասին:

Կար չկար մի արիացի աղջիկ կար:Նա երազում էր նավով ճամփորդել:Մի օր մտքերով տարված քայլում էր, հանկարծ բախվեց ինչ  որ բանի և ուշագնաց վայր ընկավ:Քիչ անց երբ ուշքի եկավ տեսավ իրեն հասակակից տղայի, որը եռանդով ինչ որ բան էր կառուցում:Աղջիկը երբ ավելի ուշադիր նայեց աչքերին չհավատաց, քանի որ դա  իր երազած նավի պատկերն էր:Նրանք ծանոթացան և սկսեցին զրուցել:Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ  երկուսն էլ նույն բանի մասին էին երազում:Տղան պատմեց իր որոշումների մասին և նրանք իրենց ուժերը միավորելով ոգևորությամբ սկսեցին շաուրնակել նավի կառուցումը:Որոշ ժամանակ անց նրանց հաջողվեց ավարտի հասցնել իրենց մտահաղացումը և նրանք բաց ծով դուրս եկան ու սկսեցին  ճամփորդել:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 37-40

Երբ հայ պատմաբանները պատմաանբաններ են, հայերը կարող են եկվոր էլ լինել ու …

Оставьте комментарий