Ձնե քանդակներ Արատեսում

Փետրվարի 4-ին այցելեցինք Արատես։ Այնտեղ շատ-շատ լավ էր, և ամենալավ բաներից մեկը այն էր, որ ամեն օր առանց դադարի ձյուն էր գալիս։ Մեզ ասացին, որ մինչ մեր գալը Արատեսում ոնց որ գարուն լիներ։ Մեր բախտը բերեց․ մեր եկած օրը ձյուն էր եկել։ Այդ երեք օրը այնքան արագ անցավ, որ մենք մեր բերած խաղերի կեսը չկարողացանք խաղալ։ Առավոտյան նախավարժանք էինք անում, հետո նախաճաշում, ձներով խաղում, հետո նորից ճաշում և երկար երկար սեղանային (և ոչ միայն) խաղեր էինք խաղում։ Մինչև գիշերվա 23:30 խաղում էինք, ծիծաղում և լավ ժամանակ անցկացնում։ Գիշերը մի  հիանալի ծիծաղելի պատմություն տեղի ունեցավ։ Վառարանի տակ մի քանի փայտ էր դրված, և տաքությունից այդ փայտերը համարյա վառվում էին։ Լավ է, որ հոտը զգացինք և միանգամից այդ փայտերը գցեցինք ձյան մեջ։ Ուղղակի հիանալի ճամփորդություն էր։ Ամեն ինչ հոյակապ էր։ Եվ ճամփորդություն տանողները, և այնտեղի ձյունը, և լավ ժամանակը։ Այս ճամփորդությունը միշտ կլինի իմ հիշողությունների մեջ և չի մոռացվի։ Եվ ամենահետաքրքիրներից մեկը այն էր, որ ավտոբուսը, որով հետ էինք գալիս, այդքան էլ լավը չէր, սակայն մենք երգեր էինք միացնում և ուրախ-ուրախ ետ գալիս։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s