Շնչառական համակարգ

-Նայեք երեխաներ սա ամենակարևոր մասերից մեկն է և մարդու գլխում և մարդու մարմնում:

-Ինչպես թե—զարմացան երեխաները

-Մեր գլխի ներսում մեր բերանը ու քիթը միանում են մի մարմնի մեջ— շաուրնակեց բացատրել հայրիկը —մտածեք դուք կարողանում եք շնչել և բերանով և քթով, ճիշտ է:

-Այո—հաստատեցին երեխաները

-Հայրիկ այսինքն մենք կարող ենք նաև ուտել քթով

-Լավ հարց էր—պատասխանեց հայրիկը— համ կարող ենք համ չենք կարող, բժիշկները երբեմն էքստրեմալ իրավիճակներում քիթը օգտագործում են որպես սնման օրգան , քթից խողովակ են մտցնում մինչև կերակրափող:Բայց եթե դու փորձես քթով քաշել կոտլետ կամ պյուրե նա չի ընկնի քթի մեջ այլ կընկնի թոքերի մեջ և դա շատ վտանգավոր է դու կարող ես շնչահեղձ լինել:

-Բայց ոնց է այդպես լինում հայրիկ—զարմացավ երեխան— ինչպես ենք մենք համ շնչում համ ուտում միառժամանակ:

-Սա նույնպես ճիշտ հարց է:Իրականում մենք չենք կարող միառժամանակ անել և նա և նա: Այն ժամանակ երբ մենք կուլենք տալիս մեր ծամածը մեր օրգանիզմւմ փակվում է դեպի թոքեր տանող ճանապարհը և մեր կերածը հասնում է իր ճիշտ տեղը: Այսինքն չի լինում միառժամանակ և շնչել և ուտել:Օրինակ երբ ինչ-որ մեկը շատ է խոսում հաց ուտելուց դեպի թոքեր տանող ճանապարհը բացվում է և ծամվածը գնում է այնտեղ, որտեղ չպետք է գնար:Ինչ կլինի հետո ձեր կարծիքով

-Մենք կխեղդվենք—զգույշ ասաց երեխաներից մեկը

-Այո—համաձայնեց հայրիկը—այդ դեպքերում ասում են <<ընկավ այն կոկորդը որտեղ չպետք է ընկներ>>:Սակայն դա այդքան էլ ճիշտ ասված չի քանի որ մենք ունենք մի կոկորդ, իսկ մեր կերածը ընկնում է շնչող ալիքի մեջ:Ուտելիքը այդտեղից հանելու համար բավական է հազալ, սակայն մեկ մեկ պետք է լինում ուժեղ սեղմել կրծքավանդակը, որպեսզի ուտելիքը դուրս գա:Դրա համար ավելի լավ է ուտելուց զերծ մնալ ավելորդ խոսակցություններից, քանի որ շատ վտանգավոր է:

Թարգմանության հղումը

Оставьте комментарий