Ռազմամարզական ճամբար

Սկզբից ասեմ, որ այս ճամփորդությունը 9 տարվա մեջ եղած բոլոր ճամբորդություններից ամենալավն էր:Մեր ճանապարհը սկսեցինք ավտոբուսների կայանատեղուց:Երբ որ բոլորը հավաքվեցին միանգամից ճանապարհ ընկանք:Սկզբում գնացինք Վայքի զորամաս, որտեղ ծանոթացանք տարբեր զենքերի գործառույթներին:Զենքերն ուսումնասիրելուց հետո գնացինք կրակելու համար նախատեսված վայր, որտեղ, որ հերթով 5 փամփուշտ կրակեցինք:Երբ այս ամենը վերջացրինք շարժվեցինք դեպի մեր վրանային ճամբարը:Քանի որ արդեն ուշ էր արագ բաժանվեցինք ջոկատների, ընթրեցինք և հավաքվեցինք խարույկի շուրջ:Առավոտյան կանուխ զարթնելուն պես գնացինք նախավարժանքի:Հետո հավաքվեցինք և պատրաստվեցինք փոքրիկ բարձունքի հաղթահարման:Բարձունքի հաղթահարումն վերջացնելուց հետո միանգամից մտանք գետի մեջ լողալու:Իհարկե գետըի խորությունը շատ քիչ էր, բայց հովանալու համար լավ էր:Այսքանից հետո ճաշեցինք ու անցանք գնդակով խաղերին:Այս օրը նույնպես խարույկով ավարտեցինք:Մյուս օրը մեզ այցելեցին ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնց հետ գնացինք գետի մոտ և երկու քարերով կապած Zipline-ով անցանք:Դրանից անմիջապես հետո ընկեր Գևորգի հետ պարտրաստած նետաձգության համար շթի վրա սկսեցինք կրակել սովորել:Այդ օրն էլ խաղերով ու խարույկով ավարտեցինք:Հաջորդ օրն սկսվեց տիար Բլեյանի հետ քայլքով:Քայլում էինք և տիար Բլեյանն պատմում էր տեղանքի մասին:Դրանից հետո մի փոքր հանգստանում ենք և գնում լողավազան լողալու:Այդ օրը քանի որ մեր մնալու վերջին օրն էր մի մեծ դինամիկ բերեցինք և մինչ ուշ գիշեր պարեցինք և ուրախացանք:Առավոտյան հրաժեշտ տալով ճամբարին գնում ենք Սևան:Ճանապարհին երգ լսելով ուրախ տրամադրությամբ հասնում ենք Սևան:Երկու ափերում լողալով և մի փոքր ճաշելուց հետո լավ հիշողություններով ճանապարհենք ընկնում դեպի Երևան…