Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Առաջադրանք
1․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում։

«Հաագայի իրավունքը» սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները։
«Ժնևի իրավունք»-ի նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այսինքն՝ քաղաքացիական բնակչությանը։

Ժնևյան կոնվենցիաները միջազգային զինված ընդհարումների ժամանակ նախատեսում են հետևյալ չորս կատեգորիայի անձանց պաշտպանության և նրանց նկատմամբ վարվելակերպի իրավական հիմքերը.

  • գործող բանակներում վիրավորներ, հիվանդներ (ԺԿ I),
  • ծովային զինված ուժերում վիրավորված, հիվանդ և նավաբեկյալ անդամներ (ԺԿ II),
  • ռազմագերիներ (ԺԿ III),
  • քաղաքացիական բնակչություն, այդ թվում՝ օկուպացված տարածքներում (ԺԿ IV)։

Աշխարհաքաղաքականության գործոնները

Առաջադրանք

1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը: Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում:Այնպես է ստացվել, որ ռազմավարական նշանակության հումքի մի քանի տեսակներով ավելի լավ ապահովված են այն երկրները, որտեղ դրանց պահանջարկը մեծ չէ: Եվ հակառակը, ապահովված չեն այն երկրները, որոնք այդ տեսակների ավելի մեծ պահանջ ունեն:Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը: Աշխարհի նավթարդյունաբերության գլխավոր շրջանն առ այսօր մնում է Պարսից ծոցի ավազանն Արաբական թերակղզու հետ միասին, որոնց բաժին է ընկնում նավթի համաշխարհային առևտրի գրեթե կեսը:

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։

Մեր տարածաշրջանին առավել մոտ են և մեզ համար ուղղակի հետաքրքրություն են ներկայացնում Բոսֆորը և Դարդանելը, որոնք Սև ծովի ավազանի երկրները, Հարավային Կովկասը և դրա կազմում էլ ՀՀ-ն կապում են Միջերկրականին և դրա միջոցով` համաշխարհային ծովային ուղիներին: Այսպիսով՝ Սև ծովի ու դրա նեղուցների նշանակությունը մեծ է նաև Հայաստանի համար, որն արտաքին աշխարհի հետ իր տնտեսական կապերի հիմնական մասն իրականացնում է Վրաստանի սև ծովյան նավահանգիստներ Բաթումի և Փոթիի միջոցով:

3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել/են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը /բլոգային աշխատանք/․

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

Առաջադրանք

1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Այժմ աշխարհում բնական ռեսուրսներից ամենամեծ դերն ունեն վառելիքները։ Քանի որ կանխատեսվում է, որ շուտով կսպառվեն նավթի պաշարները, ապա նավթը դառնում է ավելի արժեքավոր, և տարբեր երկրներ անում են ամեն ինչ, որ ունենան լավ հարաբերություններ նավթ ունեցող երկրների հետ։


2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք
/բլոգային աշխատանք/․

Բոսֆոր, նեղուց Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, որը միացնում է Սև ծովը Մարմարա ծովի, իսկ Դարդանելի նեղուցի միջոցով Միջերկրական ծովին։ Նեղուցի երկու կողմերի վրա տեղակայված է Թուրքիայի Ստամբուլ քաղաքը։ Բոսֆորը համարվում է ամենակարևոր նեղուցներից, քանի որ այն ապահովում է Միջերկրական ծովին և Համաշխարհային օվկիանոսին Ռուսաստանի, Ուկրաինայի, Անդրկովկասի և Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին։

Ազգային շահեր

Առաջադրանք

1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։

«Ազգային շահ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է մտել ոչ վաղ անցյալում: Միայն 1935 թ. այն տեղ գտավ սոցիալական գիտությունների օքսֆորդյան հանրագիտարանի մեջ: Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնահարցը ծավալուն կերպով ներկայացրեց ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ Հենրի Մորգենթաուն իր «Ի պաշտպանություն ազգային շահի» (1948 թ.) գրքում: «Շահ» բառը կարելի է մեկնաբանել որպես օգտակար, լավագույն: Այսպիսով՝ «ազգային շահ» հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի (ժողովրդի) համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետութունների հետ ունեցած հարաբերություններում:

2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։

Ազգային շահերի ձևավորումը պատմական երկարատև գործընթացի արդյունքն է, որի վրա ազդում են տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական և այլ գործոններ: Դրանց բոլորի հանրագումարն էլ որոշում է տվյալ ժողովրդի, երկրի ազգային պատմական փորձի բովանդակությունն ու բնույթը: Ազգային շահերը, հետևաբար, հասարակական-պատմական երևույթ են և փոփոխություններ են կրում պատմական հանգամանքների փոխվելուն զուգահեռ:

Ազգային-պետական շահերը ձևավորվում են պետության աշխարհաքաղաքական բնութագրիչներին և ռեսուրսային հնարավորություններին համապատասխան: Այդ շահերի ձևավորման վրա նշանակալի ազդեցություն են ունենում երկրի տնտեսական զարգացման մակարդակը, նրա տեղն ու դերը համաշխարհային հանրության մեջ, աշխարհագրական դիրքը, ազգային ավանդույթները, ներքաղաքական շահերը, հիմնական քաղաքական ուժերի դիրքորոշումները, այլ գործոններ։ 

Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները

Առաջադրանք

1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։

Պետության արտաքին քաղաքականությունը նրա համապատասխան մարմինների նպատակային գործունեությունն է՝ ուղղված միջազգային (արտաքին) հարաբերությունների ոլորտում պետության առջև դրված խնդիրների նվաճմանը: Յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր արտաքին քաղաքականությունը: Այն ձևավորվում (մշակվում) է բազմաթիվ գործոնների հիման վրա, որոնց թվում են երկրի սոցիալ-տնտեսական դրությունը, աշխարհագրական դիրքը, ազգային-կրոնական, պատմական առանձնահատկությունները, երկրի անկախության և անվտանգության ապահովման պահանջը և այլն: Այդ գործոնների հաշվառմամբ մշակված արտաքին քաղաքականությունը կոչված է ապահովելու ազգային (պետական) շահերը միջազգային ոլորտում։ Պետության արտաքին քաղաքականությունը պետք է ելնի ազգային շահերից և ազգային անվտանգության որոշակի հայեցակարգից: Ազգային անվտանգության կենսագործումը նպատակ ունի ապահովելու ազգի (ժողովրդի) կամ նրա պետականության գոյատևումը և երբեմն կարող է ձեռք բերել պատերազմական բնույթ: Արտաքին քաղաքականություն մշակողներն արդի պայմաններում, բացի ազգային շահերից, պետք է հաշվի առնեն նաև համամարդկային արժեքներն ու նորմերը, միջազգային հանրության կարծիքը: Միաժամանակ, որպեսզի արտաքին քաղաքականությունը կայուն լինի, օրենքներում ամրագրվում են դրա հիմնադրույթները և իրացման ընթացակարգը:

Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներից են բարիդրացիականությունը և փոխշահավետությունը: Դա ընդգծում է մեր արտաքին քաղաքականության խաղաղ բնույթը: Իր անկախության առաջին օրերից Հայաստանը հաստատեց միջազգային հանրության ու նրա առանձին անդամների շահերը հարգելու պատրաստակամությունը: Սիաժամանակ արտաքին քաղաքականության նպատակներից է բոլոր պետությունների հետ փոխադարձորեն շահավետ հարաբերությունների հաստատումը:

2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։

Պետության արտաքին գործառույթներն են․ 

Երկրի պաշտպանության գործառույթը

Դիվանագիտական գործառույթը

Համաշխարհային իրավակարգի պահպանության գործառույթը  

Միջպետական ֆինանսատնտեսական համագործակցության գործառույթը

Միջպետական գիտամշակութային, տեղեկատվական, էկոլոգիական համագործակցության գործառույթը

Միջազգային խաղաղության, անվտանգության ապահովման գործառույթը

3․ Փորձե՛ք գնահատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ՀՀ-ը իրականացնում իր արտաքին գործառույթները:

Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը դեռ այնքան զարգացած չէ խոշոր պետությունների հետ համագործակցելու համար:Դիվանագիտության դաշտում շատ խնդիրներ ենք ունենում քանի որ ոչ ոք մեզնից օգուտ և վերցնելու բան չունի:

Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները

Առաջադրանք

1. Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք:
Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցությունների ծրագրերը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:

Կուսակցությունները քաղաքական-հասարակական կազմակերպություններ են, որոնք պայքարում են իշխանության համար կամ իշխանությունն իրագործելուն մասնակցության համար։ Ներկայիս Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունները խորհրդարանական են՝ «Քաղաքացիական Պայմանագիր», «Պատիվ ունեմ», «Հայաստան դաշինք» և այլոք։

2. Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, ինչո՞վ է այն կարևոր քաղաքական համակարգում:

Քաղաքական համակարգի գործողության կառուցակարգում կարևոր տեղ է զբաղեցնում քաղաքական գիտակցությունը: Այդ համակարգի այլ բաղադրատարրերի հետ միասին այն ապահովում է դրա գործողության արդյունավետությունը և ժողովրդավարականությունը: Պատճառն այն է, որ ոչ մի քաղաքական գործողություն չի կենսագործվում առանց այն միջնորդավորող գիտակցության:
Քաղաքական գիտակցությունը արտացոլում է քաղաքական իրականությունը քաղաքական գիտելիքների, քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի, արժեքային կողմնորոշումների ձևերով և կարգավորում է մարդկանց և նրանց խմբերի վարքագիծը քաղաքական իրադրություններում:

Քաղաքական համակարգում գիտակցության մեծ դերը պայմանավորված է դրա կատարած գործառույթներով:

  • Քաղաքական գիտակցությունը կատարում է ճանաչողական գործառույթ
  • Քաղաքական գիտակցությունը կատարում է գնահատող գործառույթ
  • Քաղաքական գիտակցությունը կատարում է կարգավորիչ գործառույթ

Պետության կառուցակարգը. Պետաքաղաքական վարչաձևը

Առաջադրանք

1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։

Պետության կառուցակարգը կազմավորվում և գործում է որոշակի սկզբունքների հիման վրա։ Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։ Օրինակ՝ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է մեր պետականության կառուցման և գործունեության հիմունքները, որոնք վերջին հաշվով կոչված են պետությունը դարձնելու իսկապես ժողովրդավարական, ժողովրդի կամքն ու շահերը արտահայտող:

Արդի պետության կառուցակարգի սկզբուննքները՝

Մարդու իրավունքների գերակայություն
Ժողովրդաիշխանություն
Իշխանությունների բաժանում
Oրինականություն
Հրապարակայնություն և թափանցիկություն
Արհեստավարժություն

2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։

Պետության կառուցակարգի կարևորագույն բաղադրատարրը պետական մարմինն է։ Այն մասնակցում է պետության գործառույթների իրականացմանը և դրա համար օժտված է իշխանական լիազորություններով։
Պետական մարմինները՝ բազմազան են։ Ըստ իրենց կողմից իրականացվող խնդիրների պետական մարմինները կարելի է բաժանել երեք խմբի` օրենսդիր, գործադիր, իրավապահպան: Պետական մարմինների համակարգում յուրահատուկ դեր է խաղում նախագահը: Նա որպես պաշտոնատար անձ, դուրս է բոլոր երեք տեսակի մարմինների շրջանակից և գորձում է անկախ։ Նախագահն ապահովում է բոլոր մարմինների բնականոն գործունեությունը, որի համար ունի համապատասխան սահմանադրական լիազորություններ։

Ըստ որոշումների ընդունման եղանակի պետական մարմինները լինում են կոլեգիալ, օրինակ՝ կառավարությունը, և միանձնյա, օրինակ` նախագահը, որն իրավական ակտերն ընդունում է միանձնյա։

Ըստ պետական մարմինների ստորակարգության մեջ գրաված դիրքի պետական մարմինները բաժանվում են կենտրոնական և տեղական մարմինների։ Կենտրոնական են, օրինակ՝ կառավարությունը, հանրապետության նախագահը։ Տեղական են, օրինակ` մարզպետը և մարզպետարանը։

3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը /բլոգային աշխատանք/․

Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևն իրենից ներկայացնում է ռեժիմ, որի դեպքում իշխանությունը ձևավորում է ժողովուրդը, կառավարությունն իրականցնում է ժողովուրդը՝ ցույցերի, ընտրությունների, հանրաքվեների և այլնի միջոցով։ Այստեղ մարդու իրավունքներն առանցքային դեր են խաղում և վեր են ամեն ինչից։ Դրա բնութագրիչներից են բազմազանությունը բոլոր ոլորտներում՝ թե՛ շուկայում, թե՛ պետության կառավարման մեջ, թե՛ մտավոր առումով, քանի որ վերջինս, օրինակ, ազատ խոսքի իրավունքի հիմք և արդյունք է։ Այս դեպքում նաև պաշտպանվում և խթանվում է անհատի զարգացումը, ինչը հիմնականում բացակայում է հակաժողովրդավարական ռեժիմում։

Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևի դեպքում անհատի իրավունքներն ու ազատությունները շատ սահմանափակ են, դավանանքի, խոսքի ազատություն չկա, տիրում է միակուսակցական համակարգ։ Այս գործոններն արդեն իսկ բոլոր ոլորտներում բացառում են մեծ բազմազանությունը, որն օգնում է լիովին վերահսկել ժողովրդին։ Մարդու իրավունքները նույնպես դեր չունեն։ Չնայած այն փաստին, որ այս համակարգը նույն անունով գործում է որոշ երկրներում, հաճախ հակաժողովրդավարական կարգեր են հանդիպում հիբրիդ կամ «ժողովրդավարական» ռեժիմով երկրներում, որտեղ նման ռեժիմի կողմնակից կուսակցությունը ձեռք է բերում իշխանություն և կեղծիքի, և կեղծ ժողովրդավարության շրջանակներում կառավարում իրականացնում՝ հաճախ իրեն թույլ տալով ծավալել հակաօրինական գործունեություն։

Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն

Պատրաստվե՛ք դաս-քննարկմանԹեման՝ Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․ա/ Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտբ/ Պետական իշխանություն և ինքնիշխանությունԱռաջադրանք

1․ Որո՞նք են պետության հատկանիշները։

Պետությունն ունի տարածք, բնակչություն և իշխանություն որով որ կառավարում է բնակչությանը։Պետությունը հասարակական կյանքը կարգավորում է իրավակա նորմերով և գործարույթներով, որոնք լինում են ներքին ու արտաքին։

2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։

Պետությունը կարգավորում է հասարակական կյանքը իրավական ձևով։ Սահմանում է տարբեր օրենքներ որպեսզի բարելավի ժողովրդի կյանքը և ապահովի նրանց անվտանգությունը։

3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։

Պետական իշխանությունը ինքնիշխան է։ Պետական իշխանությունը հանրային իշխանություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է հարկադրանքի և համոզման եղանակներով։

4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները /բլոգային աշխատանք/․

Պետությունը կարող է օրենքներ հրապարակել, իր դրամական միավոր ստեղծել, հարկեր սահմանել և այլն։

Քաղաքագիտություն

Պատրաստվե՛ք դաս-քննարկմանԹեման՝ Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան․ա/ Քաղաքականությունը և Քաղաքագիտությունըբ/ Հասարակության քաղաքական համակարգը և դրա սուբյեկտներըգ/ Քաղաքական համակարգի գործողության կառուցակարգըդ/ Քաղաքական համակարգի բաղադրատարրերի բնութագրերըԱռաջադրանք

1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։

Քաղաքագիտությունն ուսումնասիրում է քաղաքականությունը։

2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները

Քաղաքականություն նշանակում է պետական կառավարման ձև որով որ կառավարում են հասարակությանը և հասարակության կյանքը։ Իսկ քաղաքագիտությունն ուսումնասիրում է քաղաքականությունն ու դրա մյուս ձևերը։

3․ Ներկայացրե՛ք քաղաքական համակարգի բաղադրատարրերը /բլոգային աշխատանք/

Քաղաքական համակարգի բաղադրատարրերն են քաղաքականության հետ կապված համարյա թե ամեն ինչ։