Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Առաջադրանք
1․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում։

«Հաագայի իրավունքը» սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները։
«Ժնևի իրավունք»-ի նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այսինքն՝ քաղաքացիական բնակչությանը։

Ժնևյան կոնվենցիաները միջազգային զինված ընդհարումների ժամանակ նախատեսում են հետևյալ չորս կատեգորիայի անձանց պաշտպանության և նրանց նկատմամբ վարվելակերպի իրավական հիմքերը.

  • գործող բանակներում վիրավորներ, հիվանդներ (ԺԿ I),
  • ծովային զինված ուժերում վիրավորված, հիվանդ և նավաբեկյալ անդամներ (ԺԿ II),
  • ռազմագերիներ (ԺԿ III),
  • քաղաքացիական բնակչություն, այդ թվում՝ օկուպացված տարածքներում (ԺԿ IV)։

Աշխարհաքաղաքականության գործոնները

Առաջադրանք

1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը: Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում:Այնպես է ստացվել, որ ռազմավարական նշանակության հումքի մի քանի տեսակներով ավելի լավ ապահովված են այն երկրները, որտեղ դրանց պահանջարկը մեծ չէ: Եվ հակառակը, ապահովված չեն այն երկրները, որոնք այդ տեսակների ավելի մեծ պահանջ ունեն:Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը: Աշխարհի նավթարդյունաբերության գլխավոր շրջանն առ այսօր մնում է Պարսից ծոցի ավազանն Արաբական թերակղզու հետ միասին, որոնց բաժին է ընկնում նավթի համաշխարհային առևտրի գրեթե կեսը:

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։

Մեր տարածաշրջանին առավել մոտ են և մեզ համար ուղղակի հետաքրքրություն են ներկայացնում Բոսֆորը և Դարդանելը, որոնք Սև ծովի ավազանի երկրները, Հարավային Կովկասը և դրա կազմում էլ ՀՀ-ն կապում են Միջերկրականին և դրա միջոցով` համաշխարհային ծովային ուղիներին: Այսպիսով՝ Սև ծովի ու դրա նեղուցների նշանակությունը մեծ է նաև Հայաստանի համար, որն արտաքին աշխարհի հետ իր տնտեսական կապերի հիմնական մասն իրականացնում է Վրաստանի սև ծովյան նավահանգիստներ Բաթումի և Փոթիի միջոցով:

3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել/են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը /բլոգային աշխատանք/․

23․03․23

Կետադրություն
Կետադրիր հատվածները

էջ 129, 181-190

181. Ո՞ր նախադասության մեջ տրոհվող որոշիչ կա (նախադասությունները կետադրված չեն):

1) Սիրում եմ մեր երկինքը մուգ ջրերը ջինջ լիճը լուսե…
2) Եղեգնյա ավելը ձեռքին գալիս է արդեն խուլ մի պառավ։
3) Հողը՝ չոր ու տեղ-տեղ ճաքճքած, ագահորեն ներքաշում էր ջուրը։
4) Ամռան շոգին երբ արևն այնքան մոտ է ջերմությունը շատ, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին:

182. Ո՞ր նախադասության մեջ կետադրական նշան պիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն):

1) Երկրագնդի վրա ապրող մեծաթիվ թե փոքրաթիվ բոլոր ժոլովուրդների թիվը հասնում է մոտ երկու հազարի:
2) Հզոր աստղադիտակները գիտնականներին տիեզերքի խորքը թափանցելու և երկնային մարմինների ճառագայթումը ուսումնասիրելու հնարավորություն են տալիս։
3) Գառնիի տաճարի կողքին պահպանվել է բաղնիքի՝ տասնհինգ գույնի բնական քարերից պատրաստված խճանկարով հատակը:
4) 1242 թվականի ապրիլի հինգին Չուդ լճի սառույցների վրա տեղի ունեցած ճակատամարտը պատմության մեջ մտավ Սառցաջարդ անունով:

183. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա։

1) Թեև թագուհին խնամում էր նրան ամենաքնքուշ հոգածությամբ, և վիրաբույժը կրկնապատկում էրիր ճիգ ու ջանքերը, սակայն արդյունքը հուսադրական չէր։
2) Թագավորն էր. հրեղեն ձին նստած, ահագին փայլուն թուրը քաշած` եկավ և խրոխտ կանգնեց դաշտի մեջտեղում:
3) Իսկ Ադամը ծանր ու հաստատուն քայլերով հետևում էր նրան՝ աչքերը չհեռացնելով նրա` բոցերիպես ծփծփացող մազերից:
4) Լրտեսը` խորհրդավոր ուղեկիցը, քարակարկառի արանքից հապշտապ դուրս պրծնելով, փախավ դեպի շամբուտը։

184. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Գլուխ տալով ներս մտավ փիլիսոփա Սինանը, որ սուլթանի գրադարանապետն էր:
2) Այն զգացումները, որոնք հատուկ են բոլորիս, ամենևին գոյություն չունեին նրա համար, և մեղադրել նրան դրա համար անիմաստ էր։
3) Բաժակը, որ արդեն մոտեցրել էր շուրթերին, դրեց սեղանին և դիմեց մեզ անհանգիստ ու հուզված:
4) Համոզվելով, որ ոչ ոք իրեն չի հետևում՝ նա միանգամից անցավ փողոցի հակառակ կողմը։

185. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Ջրաղացը, թվում է, անուշ հեքիաթ էր պատմում իմ մանկության մասին:
2) Ճամփորդը, որ հասնում էր ծանոթ կետին՝ կորամեջք կամրջակին, որտեղից երևում էին քաղաքի թիթեղածածկ տների պատշգամբները, ահով նայում էր ներքև, ինչպես սպանդանոց տարվող արջառը։
3) Ես, համաձայն մեր նախնական պայմանավորվածության, կմեկնեմ հաջորդ առավոտյան:
4) Նրանք՝ բամբասասեր մարդիկ, զանազան հանելուկներ բացահայտելու համար (այդ հանելուկներըոչ մի կապ չունեն իրենց հետ) ծախսում են ժամանակ, աշխատանք և նույնիսկ փող։

186. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Անցնելով խորդուբորդ ճանապարհներ՝ անդադար ստվարացող շարքերով դեպի այդ փոքրիկքաղաքն էին շտապում հազարավոր մարդիկ:
2) Մեզ դիմավորեց նրա ընկերը, որն ապրում էր այդ նորակառույց տանը, և հորդորեց ներս մտնել:
3) Դժվար է ասել` բամբասող մարդիկ չա՞ր են, թե՞ սոսկ իրենց էության մեջ թաքնված հետաքրքրությունն է նրանց մղում առաջ, բայց այդ դժվարըմբռնելի գաղտնիքն ունի մի պարզ հետևանք, նրանք չարախոսում են։
4) Նրանք անընդհատ բարձրանում էին մութ լեռը, կարծես այդպես պիտի գնային մինչև երկինք:

187. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Գիշերը անքուն թափառեց Ադամը` երգելով իր ցավագին կարոտը, և անհուն կսկիծից փոթորկվեցսիրտը:
2) Մի ուրիշ օր զբոսնում էին Վանա փթթող այգեստաններում, որոնք, քաղաքի հարավարևելյան կողմից տարածվելով դեպի հարավ-արևմուտք, ամփոփում էին իրենց մեջ փոքրիկ ավաններ, շեներ ու գյուղեր, իշխանական ամառանոցներ։
3) Գյուղից ներքև՝ մի բարձր ժայռի մոտ, գետն արմունկ է կազմում ու կորչում ժայռերից պոկված հսկա քարերի արանքում:
4) Եվ ամեն օր հոգու թրթիռով նայում էր աշխարհին և ամեն օր զարմանում. կարծես առաջին անգամ էր տեսնում աշխարհը:

188. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա։

1) Եթե չլիներ հետաքրքրասիրությունը, մարդկությունը չէր զարգանա, և գուցե մարդկություն չլիներ էլ:
2) Հնձվորը միտք արեց, ուսը քորեց, հետ դարձավ դեպի ձորը` հնձելու կորեկի արտը:
3) Թե ում էի պարտական իմ փրկության համար, ես այդպես էլ չիմացա, բայց այդ միտքն ինձ երկարժամանակ տանջում էր:
4) Եթե չհաշվենք ծխախոտը, Բակունցն այլ մոլություններ չուներ. խմում էր դեպքից դեպք. ու խմելուառիթ որոնելը շատ հեռու էր նրանից:

189. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Աղունը, գլուխը երկու ձեռքով բռնած, գլխացավից օրորվելով, գնաց դեպի թախտը։
2) Երբեմն նա դիտում էր բնությունը` հոգեթով ու զմայլելի, և մտածում էր հավերժ ձուլվել այդ անհունությանը, միանալ նրա յուրաքանչյուր տարրին:
3) Կաշվե բազմոցի վրա, աթոռներին թափթփված էին ինչ-որ նամակներ:
4) Հասկանալով, որ սիրահարվել է սեփական պատկերին` Նարգիզը` գետերի աստծո որդին, տառապեց անասելի, և միայն մահը կարող էր նրան ազատել անպատասխան սիրո վշտից:

190. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Ձիավորները լուռ էին. ամեն մեկը տարված էր իր մտքերով կամ գուցե լսում էր ձիերի դոփյունը:
2) Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն, Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
3) Թեթև աղմուկից կիսաբաց էին անում քնկոտ աչքերը, ու սենյակի կիսախավարում նրանց թվում էր՝ սատանաներ են նայում նկարից:
4) Նա դանդաղեցրեց քայլերը, և նրան թվաց մի պահ` իրեն հետևում են:

Պատմություն

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է լուծարվել ԱԺԴՀ-ն, ի՞նչ պետություններ առաջացան Անդրկովկասում։ Ի՞նչ որոշումներ կայացրեց Հայոց ազգային խորհուրդը 1918 թվականի մայիսի 28-ին։ Ե՞րբ և ո՞ւմ ձևակերպումներով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը։

1918 թվականի մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որի ընթացքում որոշում ընդունվեց ԱԺԴՀ-ն լուծարելու մասին։ Այդ օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը։
Նույն օրը գումարվեց Հայոց ազգային խորհրդի նիստ։ Ընդունելով Վրաստանի անկախությունը որպես փաստ՝ Ազգային խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառույթները։
Մայիսի 27-ին հայտարարվեց «Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության» անկախության մասին, որն, ի դեպ, հենց այդ ժամանակ առաջին անգամ իրանական Ատրպատականի անունով պայմանականորեն կոչվեց «Ադրբեջան»։
Հայաստանի անկախությն խնդիրը քննարկվեց մայիսի 28-ին՝ Հայոց ազգային խորհրդում։ Բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Միաժամանակ որոշում կայացվեց Հայաստանի նոր պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։
1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի մամուլում Նիկոլ Աղբալյանի ձևակերպումով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը։
Այսպիսով՝ ՀՀ հռչակման օրը եղավ մայիսի 28-ը։ Հայաստանի առաջին հանարպետության հռչակումը հայոց պատմության նորագույն շրջանի կարևորագոյն իրադարձություններից է։

2․ Ներկայացրե՛ք Բաթումի բանակցությունների արդյունքները։ Բաթումի հաշտության պայմանագիրը ի՞նչ հետևանքներ ունեցավ։

1918 թվականի մայիսի 11-ին Բաթումում վերսկսած բանակցություններում թուրքական պատվիրակությունը գլխավորում էր Խալիլ բեյը, իսկ անդրկովկասյան պատվիրակությունը՝ կառավարության նախագահ Չխենկելին։ Մասնակցում էին նաև խնամատարության նախարար Հովհաննես Քաջազնունին և ֆինանսների նախրար Ալեքսանդր Խատիսյանը։ 1918 թվականի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթոմ և դիմեցին Խալիլ բեյին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ սկսելու նպատակով։ Սկզբում թուրքական կողմը համաձայնություն չտվեց, սակայն մայիսյան հերոսամարտերում հայկական զորքի սխրանքի և Հայաստանի փաստացի անկախություն հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր նստելու բանակցության։
1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր։ Դրանով օսմանյան կառավարությունն ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախոթյունը։
Բաթումի հաշտության պայմանները Հայաստանի համար ծանր էին, քանի որ Թուրքիան զավթեց ոչ միայն Արդվինը, Կարսը, Օլթին, Կաղզվանը, Արդահանը, Ախալքալաքը, Ախալցխան և այլ տարածքներ, այլև Թուրքիային էր մնում Ալեքսանդրապոլը և երկաթուղին՝ մինչև Ջուլֆա։ Սակայն, այս պայմանագիրը գործեց մի քանի ամիս։

3․ Ինչպե՞ս ձևավորվեց ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը և ի՞նչ կազմ ուներ։ Ներկայացրեք ՀՀ առաջին կառավարությունը։ Ի՞նչ խնդիրներ էին ծառացած ՀՀ-ի առջև. որի՞ լուծումն էր ձեր կարծիքով առաջնային. ինչո՞ւ։ ՀՀ նորընտիր խորհրդարանը ի՞նչ կազմ ուներ։ Ե՞րբ և ինչո՞ւ վարչամիավորների բաժանվեց ՀՀ-ն։ Որքա՞ն էր կազմում ՀՀտարածքը և բնակչությունը 1920 թվականի մայիսին։

Անկախության հռչակումից հետո Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը սկսեց ձևավորել ՀՀ-ի օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ։ Երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը, որը կոչվեց Հայաստանի խորհուրդ, ձևավորվեց Թիֆլիսի, ինչպես նաև Երևանի հայոց ազգային խորհուրդների հենքի վրա։ Նրա անդամներից 18-ը դաշնակցականներ էին, 6-ական անդամներ ուներ ՀԺԿ-ն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը և ՀՀ-ում ապրոզ մուսլումանները։
Բարձրադիր գործադիր իշխանությունը՝ կառավարությունը, կոչվում էր մինիստրների խորհուրդ։ 1918 թվականի հունիսի 7-ին Հայոց ազգային խորհուրդը կառվարության նախագահ (վարչապետ) ընտրեց Հովհաննես Քաջազնունուն։ Առաջնային խնդիրները, որոնք պետք է հրատապ լուծվեին գաղթականության, ֆինանսների, հաղորդակցության, պարենավորման, բանակի ստեղծման, սահմանային վիճելի խնդիրների, ներքին հակապետական խռովությունների ճնշման խնդիրներն էին։
1919 թ. հունիսի 21-23-ը տեղի ունեցան ՀՀ խորհրդարանի ընտրությունները։ Դրանք անցկացվեցին համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին կարող էին մասնակցել 20 տարին լրացած քաղաքացիները՝ անկախ սեռից, ազգությունից, կրոնից։ Ընտրվեց խորհրդանի 80 անդամ, որից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսէռ, 1-ը՝ անկուսակցական, 2-՝ թուրք-թաթար, 1-ը՝ եզդի։ Նոր խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիս Ահարոնյանը։
1919-1920 թթ․ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ՀՀ քաղաքներում և գավառներում ներդրվեցին համայնքային ինքնավարություններ՝ զեմստվոներ։ Ընտրովի էին նաև գյուղական տանուտերերի պաշտոնները։ 1920 թ․ մայիսին հանրապետության տարածքը բաժանվեց վարչական 4 նահանգների՝ Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունյաց։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազար քառակուսի կիլոմետրի՝ 2 միլիոն բնակչությամբ։

4․ Ո՞ր օրենքով ՀՀ-ում ստեղծվեց դատական համակարգը։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում հայերենի՝ որպես պետական լեզվի ճանաչումը։ Ներկայացրե՛ք ՀՀ դրոշը, զինանշանը և օրհներգը։

Կարևոր էր 3-րդ իշխանության՝ դատաիրավական մարմինների ու արդարադատության կայացումը։ 1918 թ․ դեկտեմբերի 6-ին ընդունվեց դատական հիմնարկությունների մասին օրենքը։ Ձևավորվեցին հաշտարար, շրջանային, երդվյալ ատենակալների դատարաններ և այլն։ Դատավարությունը կատարվում էր հայերենով։
Ազգային պետության հաստատման կարևոր պայմանը և երաշխիքը հայերենի՝ որպես պետկան ճանաչումն էր։ Պետական լեզվի մասին օրենքը, որը ստորագրել էր Լևոն Շանթը, ընդունվեց 1919 թ․ դեկտեմբերի 26-ին։ Իսկ 1920 թ․ մայիսի 30-ին օրենք ընդունվեց պետական լեզվին չտիրապետող պաշտոնյաներին աշխատանքից ազատելու մասին։ Բացառություն էր արվում միայն սպաներին, որոնց ազատումը կվնասեր բանակաշինությանը։
Ընդունվեցին պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։ Որոշվեց, որ պետական դրոշը լինելու է եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագւոյն։ Սակայն նարնջի գոյն ապահովելը դժվար էր, ուստի այն փոխարինվեց դեղինով։ Զինանշանի մասին օրենքը հաստատվեց 1920 թ․ հուլիսի 23-ին։ Զինանշանի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ ՀՀ-ում որպես օրհներգ գործածվում էր «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը, որի երաժշտության հղինակն էր Բարսեղ Կանչյանը։ Առաջին հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը Հայաստանի երրորդ հանրապետությունը այսօր նույնությամբ դարձրել է իր խորհրդանիշները։

5․ Համառոտ ներկայացրե՛ք ՀՀ ազգային բանակի ստեղծման պատմությունը։ Ի՞նչ զորատեսակներ ուներ և ի՞նչ զինատեսակներով էր զինված հայկական բանակը։

Զինված ուժերը յուրաքանչյուր պետության անվտանգության հիմքն են։ Դա առավելապես վերաբերվում է ՀՀ-ին, որը ծնվեց պատերազմի բովում, և որին վիճակված էր կռիվներով պաշտպանելու իր գոյությունը։ 1918թ․ սեպտեմբերին Առանձին հայկական կորպուսը, Բաթումի պայմանագրի համաձայն, վերակազմավորվեց դիվիզիայի, որը հրամանատար նշանակեց գեներալ Մովսես Սիլիկյանը։ Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ՀՀ զինված ուժերի ծավալման համար։ Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց բանակի սպարապետ։ ՀՀ-ն 1920 թ․ սկզբին ուներ 4 առանձին բրիգադ՝ 9 գնդով, մեկ հեծյալ բրիգադ՝ 2 գնդով, ավիաջոկատ, 2 զրահագնացք և այլ ուժեր։ Հայոց բանակը հիմնականում սպառազինվեց անգլիական զենք ու զինավթերքով։

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

Առաջադրանք

1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Այժմ աշխարհում բնական ռեսուրսներից ամենամեծ դերն ունեն վառելիքները։ Քանի որ կանխատեսվում է, որ շուտով կսպառվեն նավթի պաշարները, ապա նավթը դառնում է ավելի արժեքավոր, և տարբեր երկրներ անում են ամեն ինչ, որ ունենան լավ հարաբերություններ նավթ ունեցող երկրների հետ։


2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք
/բլոգային աշխատանք/․

Բոսֆոր, նեղուց Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, որը միացնում է Սև ծովը Մարմարա ծովի, իսկ Դարդանելի նեղուցի միջոցով Միջերկրական ծովին։ Նեղուցի երկու կողմերի վրա տեղակայված է Թուրքիայի Ստամբուլ քաղաքը։ Բոսֆորը համարվում է ամենակարևոր նեղուցներից, քանի որ այն ապահովում է Միջերկրական ծովին և Համաշխարհային օվկիանոսին Ռուսաստանի, Ուկրաինայի, Անդրկովկասի և Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին։

16․03․23

Ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի և հակառակը։ Դրանց ոճական տարբերությունները։
Էջ 163, վ․ 161-166

161. Նշել այն տարբերակների համարները, որոնցում ուղղակի խոսքը ճիշտ է փոխակերպված:

1. — Թութակը դրե՛ք վանդակը, — խիստ ասաց անծանոթը վաճառողին. — թառի վրա տեղափոխեմ, երը ինձ ընտելանա:
Անծանոթը վաճառողին խիստ ասաց, որ նա թութակը դնի վանակը թառի վրա կտեղափոխի, երբ ինքը նրան ընտելանա:
2. — Եվս մեկ քայլ, և Դուք մեծած եք, — ասաց տղան, պատասխան պիտի տաք հորս հետ կատարածի համար:
Տղան ասաց, որ ևս մեկ քայլ, և նա մեռած է. պատասխան կտան նրա հոր հետ կատարվածի համար:
3. «Եթե այս անգամ էլ հերթական ամրոցը զիջենք թշնամուն, երկրի սիրտը կբացվի թշնամու առաջ», — խորհում էր զորավարը։
Զորավարը խորհում էր, որ եթե այս անգամ էլ հերթական ամրոցը իրենք զիջեն թշնամուն, երկրի սիրտը կբացվի թշնամու առաջ։

4. — Չե՞ք ուտում ստրուկի կապերն այձակել և մի քիչ ջուր տալ, — հարցրեց խորհրդականը զինվորներին։
Խորհրդականը զինվորներին հարցրեց, թե նրանք չեն ուզում արդյոք ստրուկի կապերն արձակել և մի քիչ ջուր տալ:

162. Նշել այն տարբերակների համարները, որոնցում ուղղակի խոսքը սխալ է փոխակերպված։

1. — Ես խոնարհվում եմ ձեր վշտի առաջ, — ասաց գերմանացի գրողը և ավելացրեց. — ամեն գրող իր երկրի պատմության ժառագորդն է։
Դերմանացի գրողն ասաց, որ նա խոնհարվում է մեր վշտի առաջ, և ավելացրեց, որ ամեն գրող իր երկրի պատմության ժառանգորդն է։

2. Ես շոյեցի Առաքելոց եկեղեցու պատը և մտովի ասացի նրան. «Դու բոլորովին էլ պարտված չես, դու պահապանում ես մեր հողը»:
Ես շոյեցի Առաքելոց եկեղեցու պատը և մտովի ասացի նրան, որ նա բոլորովին էլ պարտված չէ, նա պահպանում է իրենց հողը:

3. Սիլվա Կապուտիկյանը գրում է. «Հանգամանքների բերումով բոլոր դեպքերը ու հանդիպումները զարգացել են իմ շուրջը»:
Սիլվա Կապուտիկյանը գրում է, որ հանգամանքների բերումով բոլոր դեպքերն ու հանդիպումները զարգագել են նրա շուրջը:

4. — Բարձրանալու համար պետք է նախ սողալ սովորել. սա ես կյանքիս դառը փորձից եմ ասում, — խրատում էր ծերուկը:
Ծերուկը խրատում էր, որ բարձրանալու համար պետք է նախ սողալ սովորել. սա ինքը իր կյանքի դառը փորձից է ասում։

163. Նշել այն տարբերակների համարները, որոնցում ուղղակի խոսքը սխալ է փոխակերպված:

1. — Իմ՝ Կալիֆոռնիայի դպրոցներում աշխատելու տարիներին ոչ ոք երբեք նման հարց չի տվել, — զայրացած ասաց ուսուցչուհին:
Ուսուցչուհին զայրացած ասաց, որ իր՝ Կալիֆոռնիայի դպրոցներում աշխատելու տարիներին ոչ ոք երբեք նման հարց չի տվել։
2. — Լիլի՛թ, — կցկտուր հարցրեց Ադամը, — այդ ի՞նչ ծալիկներ էիր դու քաղել:
Ադամը լցկտուր հարցրեց Լիլիթին, թե այդ ինչ ծաղիկներ էր նա քաղել:
3. Ադամը փաղաքուշ ձայնով ասաց.
— Լիլի՛թ, նազելի՛ս, շուտով գիշեր է գալու. գնանք իմ տաղավարը. քնի՛ր այնտեղ, իսկ ես կհսկեմ քո անուշ քունը:

Ադամը փաղաքուշ ձայնով ասաց Լիլիթին, որ շուտով գիշեր է գալու. գնան իր տաղավարը. թող ինքը քնի այնտեղ, իսկ նա կհսկի նրա անուշ քունը:

4. Նա մտածեց. «Ի՜ նչ գեղեցիկ կլիներ, եթե այս հակինթե թիթեռները միշտ մազերիս վրա մնային»:
Նա մտածեց, թե ինչ գեղեցիկ կլինի, եթե այդ հակինթե թիթեռները միշտ իր մազերի վրա մնան:

164. Նշել այն տարբերակների համարները, որոնցում անուղղակի խոսքը ճիշտ է փոխակերպված:

1. Եվան Աշխենին հարցրեց, թե ինչ կզգար նա, եթե հանկարծ իմանար, որ նրա պաշտած երիտասարդը խաբեբա է։
— Ի՞նչ կզգայիր, եթե հանկարծ իմանայիր, որ քո պաշտած երիտասարդը խաբեբա է, հարցրեցԵվան էշխենին:

2. Թագուհին Աշոտին ասաց, որ վերջապես եկել է նրա մոտ` խոսելու իրենց տանջող ցավի մասին:
— Վերջապես եկել եմ քեզ մոտ` խոսելու մեզ տանջող ցավի մասին, — ասաց թագուհին Աշոտին։

3. Յու. Վեսելովսկուն ուղղված նամակում Նար-Դոսը գրել է, որ ռուս նորագույն գրողներից ինքը շատ է սիրում Չեխովին:
«Ռուս նորագույն գրողներից ես շատ եմ սիրում Չեխովին», — գրել է Նար-Դոսը Յու. Վեսելովսկուն ուղղված նամակում:

4. Սահականույշը արքային ասում էր, որ ինքը նպատակ ուներ գալ և միանալ նրան, սփոփել նրա վշտացած սիրտը:
— Նպատակ ունեմ գալ և միանալ քեզ, սփոփել քո վշտացած սիրտը, — ասում էր Սահականույշը արքային:

165. Նշել այն տարբերակների համարները, որոնցում անուղղակի խոսքը ճիշտ է փոխակերպված:

1. Ռոստումն իր մտքում սկսեց հաշվարկներ անել՝ մտածելով, որ ինքը փորձում է հասկանալ ոչ թե կյանքը, այլ մարդկային էությունը:
Ռոստումն իր մտքում սկսեց հաշվարկներ անել` մտածելով. «Ես փորձում եմ հասկանալ ոչ թե կյանքը, այլ մարդկային էությունը»։

2. Նա ասաց ընկերոջը, որ այդ գիտնականի նկարն ամսագրում տեսավ և մտածեց, որ նա չափազանց տաղանդավոր է:
Նա ասաց ընկերոջը.
— Այդ գիտնականի նկարը երբ ամսագրում տեսա, մտածեցի, որ նա չափազանց տաղանդավոր է:
3. Ծերուկն ասաց, որ ուրիշների մասին չմտածող տղան կարող էր նաև չավազանցնել այդ դեպքը։
Ծերուկն ասաց.
— Ուրիշների մասին չմտածող տղան կարող էր նաև չափազանցնել այդ դեպքը:

4. Ռոստոմը մտածում էր, որ մարդը միշտ էլ ավելի հակված է քաղցր ստին, քան դառը ճշմարտությանը:
Ռոստոմը մտածում էր. «Մարդը միշտ էլ ավելի հակված է քաղցր ստին, քան դառը ճշմարտությանը»։

166. Նշել այն տարբերակների համարները, որոնցում անուղղակի խոսքը սխալ է փոխակերպված:

1. Գրողը պատասխանեց տիկնոջը, որ ինքը ճիշտ է ասում, և շարունակեց համոզել նրան, որ նա զգուշանա այդ մարդուց:
Գրողը պատասխանեց տիկնոջը և շարունակեց համոզել նրան.
— Ես ճիշտ եմ ասում. Դուք զգուշացե՛ք այս մարդուց:

2. Մայրը սրբեց արցունքները և խոստացավ իր զավակներին, որ կկարդա այդ աատմությունը։
Մայրը սրբեց արցունքները և խոստացավ.
— Զավակնե՛րս, ես կկարդամ այդ պատմությունը։
3. Բժիշկը արհամարհանքով փնթփնթաց, թե նա չի տեսնում արդյոք, որ խեղճ ծերուկը մեռած է:
Բժիշկը արհամարհանքով փնթփնթաց.
— Դու չե՞ս տեսնում, որ խեղճ ծերուկը մեռած է:
4. Պարետը առարկեց՝ ասելուվ հյուրին, որ թող նա բարեհաճի կատարել սահմանված ձևականությունները։
Պարետը առարկեց` ասելով հյուրին.
— Բարեհաճե՛ք և կատարե՛ք սահմանված ձևականությունները։

Պատմություն

1918 թ. գարնանը թուրքական 50 հազարանոց բանակը կենտրոնացել էր Կովկասյան ճակատում։ Նրանք ծրագրել էին նվաճել ողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան։ Հայ-վրաց-թաթարական միացյալ կառավարությունը` Չխենկելու գլխավորությամբ հայերի հաշվին կատարվելիք զիջումների գնով, փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ։ Արդյունքում 1918 թ. ապրիլի 12-ին (25-ին) առանց դիմադրության հանձնվեց Կարսը, որից հետո թուրքական իշխանությունները վերջնագիր ներկայացրեցին Ալեքսանդրապոլում գտնվող հայկական զորքերի հրամանատարությանը։ Պահանջվում էր հանձնել քաղաքը և 25 կմ զորքը հեռացնել երկաթուղուց։ Չսպասելով վերջանգրի պատասխանին` մայիսի 15-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, որից հետո թուրք-անդրկովկասյան պատերազմը վերածվեց թուրք-հայկական պատերազմի։ Ճակատային գիծը ձգվում էր Ջավախքից Ալեքսանդրապոլ, Արաքս գետից մինչև Մարգարա։ Մայիսի 7-ին թուրքերը արդեն ներխուժել էին Ջավախք։ Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքում, թուրքերին չհաջողվեց գրավել Ախալցխան։ Հայկական ուժերը, մեծամասամբ արևմտահայերից բաղկացած, Արագածի լեռնազանգվածը մաքրեցին քրդերից ու թաթարներից։ Թուրքական զորքերը՝ Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, շարժվեցին դեպի Երևան։ Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը շարժվեցին թշնամու դեմ, որից հետո հաղթանակին նպաստեց նաև Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանը։ Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց տեղափոխվել Բյուրական և մնաց ժողովրդի ու զորքի հետ։ 
Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը։ Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահին կար մոտ 10 հազար մարտիկ` Սարդարապատի ուղղությամբ` 5500, իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր։
Մայիսի 21-ին կատաղի մարտերից հետո հայկական ուժերը նահանջեցին` հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Մովսես Սիլիկյանին հրամայված էր հակահարձակման միջոցով կասեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան։
Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման․ հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր։ Մայիսի 22-28-ը ընկած ժամանակահատվածում թշնամին կորցրեց 3500 զինվոր և նահանջեց 60 կմ` խուճապահար անցնելով Ախուրյանի աջ ափը։ Թուրքական 10 հազարանոց զորքը շարժվեց Բաշ-Ապարան` նպատակ ունենալով դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ` փակել օղակը Երևանի շուրջ։ 
Մայիսի 23-ին Երևանյան զորախմբից 5 հազարանոց մի ուժ՝ հրամանատար Դրոյի գլխավորությամբ, շարժվեցին Բաշ-Ապարան և տարան իրենց առաջին հաղթանակը։ Ապարանի ճակատում մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 29-ը, որտեղ հայկական ուժերը գրանցեցին իրենց երկրորդ խոշոր հաղթանակը։

Clauses of contrast and purpose

a. Complete the sentences with one word.

  1. We enjoyed our holiday despite the weather.
  2. Carl doesn’t like spending money even though he’s very rich.
  3. They went to the airport to catch a plane.
  4. Sandy made a note of his number so as not to forget it.
  5. My mother called the doctor’s in order to make an appointment.
  6. Guy passed the exam in spite of the fact that he hadn’t studied much.
  7. Angela took a jacket so that she wouldn’t get cold.
  8. Though the service was poor, the meal was delicious.
  9. I went home for a shower before I went out.
  10. Despite being late, he stopped for a coffee.

b. Rewrite the sentences.

  1. We took a taxi so as not to arrive late.
    We took a taxi so that we wouldn’t arrive late.
  2. Despite earning a fortune, she drives a very old car.
    Although she earns a fortune, she drives a very old car.
  3. Everyone saw the film even though the reviews were terrible.
    Everyone saw the film in spite of the terrible reviews.
  4. The plane managed to land despite the very thick fog.
    The plane managed to land even though there was a very thick fog.
  5. I told her I liked her jacket so that I wouldn’t offend her.
    I told her I liked her jacket so as not to offend her.
  6. The manager called a meeting so as to explain the new policy.
    The manager called a meeting in order to explain the new policy.

Wish

a. Circle the correct form.

  1. I wish I had blonde hair!
  2. She wishes her parents lived nearer.
  3. You’re driving too fast. I wish you would drive more slowly.
  4. I wish it stopped raining. I want to go out for a walk!
  5. Ben’s been wearing the same clothes for years. I wish he bought some new clothes.
  6. Chloe wishes she knew how to play the guitar.
  7. I’m cold. I wish my flat had central heating.
  8. Their TV is really loud. I wish they would turn it down.

b. Write sentences with I wish + past perfect.

  1. I left my camera in the car and someone stole it.
    I wish I hadn’t left my camera in the car.
  2. I didn’t set my alarm clock, so I was late for work.
    I wish I had set my alarm clock.
  3. I bought a house in the country, but I really miss the city center.
    I wish I hadn’t bought a house in the country.
  4. I dropped my phone in the bath and now it doesn’t work.
    I wish I hadn’t dropped my phone in the bath.
  5. Unfortunately, I couldn’t go to your party.
    I wish I had gone to your party.
  6. I didn’t have a holiday last year and now I’m really stressed.
    I wish I had had a holiday last year.

504 Essential words (Lesson 9)

a. Place on of the new words in each of the blanks below.

  1. Ernesto would constantly ignore his father’s questions.
  2. Historical documents are kept in a special section of the library.
  3. Great scientific progress has been made in this century.
  4. The massive wrestler accepted the challenge of the newcomer.
  5. Not wearing warm clothing was the source of his illness.
  6. When do you expect to conclude your invest igation of the case?
  7. It is undeniable that this restaurant’s food is delicious.
  8. Lena showed a lack of good judgement.
  9. Everyone who lived in the vicinity of the bomb test was in peril.
  10. Anita’s habit of interrupting him sent her husband into a rage.
  11. My nephew was given a set of miniature soldiers for Christmas.
  12. When you are tired it is hard to resist staying in bed all day.

b. Circle the word that most nearly expresses the meaning of the word printed in blue type.

  • Century – one hundred years (c)
  • Document – official paper (a)
  • Undeniable – unquestionable (d)
  • Vicinity – region near a place (a)
  • Challenge – call to a fight (c)
  • Lack – be without (c)
  • Miniature – tiny (b)
  • Rage – extreme anger (a)
  • Conclude – decide (d)
  • Source – origin (a)
  • Resist – strive against (c)
  • Ignore – disregard (a)