Դերբայի փոխակերպումը դիմավոր բայի։

  1. Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածը։
  2. Որոշիր դրանց շարահյուսական պաշտոնը։
  3. Փոխակերպիր դերբայական դարձվածները երկրորդական նախադասության։
  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող (որոշիչ) ծանոթ ու անծանոթ մարդիկ։
    Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, ովքեր ընտանիք ու հարազատներ ունեն։
  2. Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ (ստորոգելի)։
    Խաղճացած այս պարոնը նա չէ՞, ով երեկ հարթակից հոխարտաց։
  3. Քո որոնածը (ենթակա) ես չեմ, անշուշտ։
    Անշուշտ, ես չեմ նա, ում որոնել ես։
  4. Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար (նպատակի պարագա)։
    Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որ նրա արքունիքում պաշտոն ստանա։
  5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող (որոշիչ) քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։
    Պատերազմի ուղիները նշված էին այն քարտեցի վրա, որը գունավոր բծերով սփռոց էր հիշեցնում։
  6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը (ուղիղ խնդիր)։
    Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։
  7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու (նպատակի պարագա)։
    Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որպեսզի օրվա նորությունները իմանա։
  8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած (որոշիչ)։
    Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որ քարացումից ասես կենդանացել են։
  9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա (պատճառի պարագա)։
    Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան այդ դժվարին ուղու վրա դնելու պատճառով։
  10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատելուն անհավատների տիրապետությունից (հանգման խնդիր)։
    Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։
  11. Հայկական հեծելազորի ձիերը, վազքի հոտ առնելով (ժամանակի պարագա), սկսեցին վրնջալ, բորբոքվել։
    Հայկական հեծելազորի ձիերը սկսեցին վրնջալ, բորբոքվել, երբ վազքի հոտ առան։
  12. Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը (որոշիչ)։
    Նա լռությամբ կուլ տվեց այն դառը խոսքերը, որոնք ասվել էին իր հասցեին։
  13. Նախքան շարժանկարի ցուցադրվելը (ժամանակի պարագա) բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։
    Բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով, երբ դեռ չէր ցուցադրվել շարժանկարը։
  14. Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը (ենթակա)։
    Ազգի տունը քանդում է այն, որ նրան արևելյան և արևմտյան հատվածների են բաժանում։
  15. Օ, հայեր, ձեր արածն (ենթակա) ամեն երևակայությունից վեր է։
    Օ, հայեր, ամեն երևակայությունից վեր է այն, ինչ դուք արելեք։
  16. Ճշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը (որոշիչ)։
    Ճշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ապրապնդեց այն արիությունը, որ ինքը ուներ։
  17. Այդ հուշակոթողին մոտենալիս (պայմանի պարագա) օդը դառնում է թափանցիկ ու զով։
    Այդ հուշակոթողին մոտենալուն պես օդը դառնում է թափանցիկ ու զով
  18. Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ՝ իրենց ձիերը տեսնելու (նպատակի պարագա)։
    Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ, որ իրենց ձիերը տեսնի։
  19. Լիովին սթափվեց՝ տեսնելով Միքայելին (ժամանակի պարագա)։
    Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։

Երկրորդական նախադասությունների փոխակերպումը դերբայական դարձվածի

  • Առաջադրանք Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։
  1. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։

Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ Արարատյան դաշտի ճանապարգը բռնելու համար։

  1. Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։

Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում՝ մի հարմար աշխատանք գտնելու համար։

  1. Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։

Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց՝ ջրի մեջի ցանցի բացվելուն և ձգվելուն։

  1. Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։

Մենակ նպատակ ունենք՝ պատերազմը վերջանալուց հետո նրանց զինաթափ անելու։

  1. Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։

Մայրենին կորցնելու պատճառով՝ կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։

  1. Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանքես։

Նա կանի ամեն բան քո չկանքելու դեպքում։

  1. Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։

Մենք կկռվենք մինչև վերջին շունչը՝ մեր պահանջները չիրագործվելու դեպքում։

  1. Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։

Հայաստանը նորովի ընկալող՝ նոր ու խոշոր բանաստեղծ է ծնվել։

  1. Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։

Մեզ անտեսանելի թվացող՝ գուցե դեռևս անհաղթահարելի խոչնդոտներ կան։

  1. Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։

Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ՝ գրեթե ողջ հողագունդը ընդգրկած։

Բարդ ստորադասական նախադասություններ

1․ Տրված նախադասությունների մեջ որոշիր՝ որն է երկրորդականը։
2․ Որոշիր երկրորդական նախադասության շարադասությունը։
3․ Որոշիր երկրորդական նախադասության կապակցման միջոցը եւ շարահյուսական պաշտոնը։

  1. Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ է վիրավորում։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Ուղիղ խնդիր)
  2. Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը։ (Գերադաս-Ստորադաս) (չնայած) (Զիջման պարագա)
  3. Թեև քսանհինգ տարեկան չկա, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել։ (Գերադաս-Ստորադաս) (թեև․․․բայց) (Բացահայտիչ)
  4. Չ՞եք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Պատճառի պարագա)
  5. Գաբրիելը չէր թաքցնում, որ ինքը կապվածք է ինչ-որ կասկածելի անձանց հետ։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Ուղիղ խնդիր)
  6. Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Բացահայտիչ)
  7. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Նպատակի պարագա)
  8. Հասարակ ալմաստը, որ չհղկված ադամանդն է, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Բացահայտիչ)
  9. Քչերը հավանաբար գիտեն, որ այդ ամենը մտացածին է։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Ուղիղ խնդիր)
  10. Կան գիտնականներ, որ խճճվում են մանր փաստերի թփուտներում և չեն կարողանում տեսնել վիթխարի անտառը։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Որոշիչ)
  11. Այս լուռ հայացքը մեկն է այն բանալիներից, որոնք բացում են Համլետի խորախորհուրդ հոգին։ (Գերադաս-Ստորադաս) (որոնք) (Որոշիչ)
  12. Մեր պատմության մեջ հիշատակվում է, որ Նաիրիի հայերը եղել են կապուտաչյա ու խարտյաշ։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Ուղիղ խնդիր)
  13. Համլետի պատասխանը պետք է արտասանվի այնքան բնական ու հանդարտ, որ կասկած չհարուցի նրան շրջապատող լրտեսական ականջներին։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Նպատակի պարագա)
  14. Քո ասածով որ շարժվեի, տարեգիրքը հեղափոխության տարեդարձին լույս չէր տեսնի։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Պայմանի պարագա)
  15. Ես ջանում էի, որ անբասիր պահեմ ուսուցչի անունը։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Նպատակի պարագա)
  16. Ես այն ոգին եմ, որ դրախտի բուրմունքներն է տարածում աշխարհեաշխարհ։ (Գերադաս-Ստորադաս) (որ) (Բացահայտիչ)

Դերբայական դարձված

Գտիր դերբայական դարձվածները, որոշիր շարահյուսական պաշտոնը։

10. Աշխարհն ազատել
11. Վազքի հոտ առնելով
12. Իր հասցեին ասված
13. Նախքան շարժանկարի ցուցադրվելը
14. Արևելյան և Արևմտյան հատվածների բաժանելը
15. Ձեր արածն
16. Իր ունեցած արիությունը
17. Այդ հուշակոթողին մոտենալիս
18. Իրենց ձիերը տեսնելու
19. Տեսնելով Միքայելին
20. Բանախոսելու եկածներն
21. Հազարամյակների ոտնահետքերն իրենց վրա կրող
22. Դպրոցից տուն վերադարձող
23.Ելքի բացակայությունն ըմբռնելով

Հայոց Լեզու

Հայոց լեզու 08.02.2022

  1. Բաց թողած տեղերում անհրաժեշտ փոփոխություններով տեղադրիր ներքեւում եղած բառերը։
  2. Նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։

228. Շատ լավ գիտեր, թե հարևաններից ում դուռը, որ կողմի վրա էր բացվում, որ երդիկից ինչ գույնի ծուխ էր ելնում և օրվա որ պահին։

Ենթակա — նա, դուռը, ծուխ
Ստորոգյալ — գիտեր, էր բացվում, էր ելնում
Որոշիչ — շատ լավ, գույնի
Ուղիղ խնդիր — ում
Անջատման խնդիր — հարևաններից, երդիկից
Ժամանակի պարագա — պահին
Հատկացուցիչ — կողմի, օրվա

229. Իր ունկնդիրների համար շարական երգի ձայնի մեջ ինչ-որ հուսադրող ելևէջներ կային, և ձայնի այդ թրթիռները սրբազան երկյուղվածություն էին լցնում բոլորի հոգիները։

Ենթակա — ելևէջներ, թրթիռները
Ստորոգյալ — կային, էին լցնում
Հատկացուցիչ- իր, երգի, ձայնի, բոլորի
Որոշիչ — շարական, ինչ-որ, հուսադրող, այդ, սրբազան
Ուղիղ խնդիր — հոգիները, ունկնդիրների, երկյուղվածություն


230. Վաղորդյան լեռներն այնքան մոտիկ էին երևում, որ թվում էր՝ եթե ձեռքդ պարզես նրանց լանջերից մանդակ ու խավարծիլ կքաղես։

Ենթակա- լեռներն
Ստորոգյալ — էին երևում, թվում էր, կքաղես
Որոշիչ — վաղորդյան
Հատկացուցիչ-նրանց
Ուղիղ խնդիր — մանդակ, խարվածիլ, ձեռքդ
Չափ ու քանակի պարագա — այնքան
Ձևի պարագա — մոտիկ
Տեղի պարագա — լանջերից

231. Ամեն օր նա լույսը բացվելուն պես մտասույզ նայում էր հեռուն և չէր կարողանում հայացքը կտրել տեգի նման ցցված հրաբխային սուր կատարներից։

Ենթակա — զեղչված
Ստորոգյալ — նայում էր, չէր կարողանում
Որոշիչ — հրաբխային, սուր
Ժամանակի պարագա — ամեն օր, լույսը բացվելուն պես
Ուղիղ խնդիր — հայացքը
Ձևի պարագա-, մտասույզ, տեգի նման ցցված
Հանգման խնդիր — հեռուն
Անջատման խնդիր — կատարներից

232. Նա մտովի անցնում էր հեռվում շարք կազմած քարքարոտ լեռների հակառակ կողմը, հասնում իր բնօրրանը, որտեղ տարվա այս եղանակին հուռթի դաշտերը ծփում էին, օրորվում քմահաճ պչրուհու նման։

Ենթակա — նա, դաշտերը
Ստորոգյալ — անցնում էր, հասնում էր ծփում էր, օրորվում էր
Ձևի պարագա — մտովի, պչրուհու նման
Որոշիչ — շարք կազմած, քարքարոտ, հակառակ, այս, հուռթի, քմահաճ
Տեղի պարագա — հեռվում, որտեղ
Հատկացուցիչ — լեռների, իր
Ուղիղ խնդիր — կողմը, բնօրրանը
Ժամանակի պարագա — տարվա
Հանգման խնդիր — եղանակին

233. Բարձունքից նայելիս քո առջև բացվում է սևերախ անդունդը․ դիտում ես, բայց ահից սփրթնած՝ ոչինչ չես տեսնում։

Ենթակա — զեղչված
Ստորոգյալ — բացվում է, դիտում ես, չես տեսնում
Տեղի պարագա — բարձունքից, քո առջև
Որոշիչ — սևերախ
Ուղիղ խնդիր — անդունդը, ոչինչ
Անջատման խնդիր — ահից

Համառոտ և ընդարձակ նախադասություններ

Նախադասության տեսակներն ըստ կազմության, պարզ եւ բարդ նախադասություններ։ Պարզ նախադասությունների տեսակները՝ համառոտ եւ ընդարձակ։
Առաջադրանք

1․Որոշիր, թե տրված նախադասություններից որոնք են համառոտ, որոնք՝ ընդարձակ։

  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։ Համառոտ
  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։ Համառոտ
  • Խոսակցությունը կարծես հաճելի էր նրան։ Ընդարձակ
  • Յուրաքանչյուր ոք լաց էր լինում։ Համառոտ
  • Դաշտը խոր նիրհել էր։ Ընդարձակ
  • Վա՜յ, ընկնում եմ։ Համառոտ
  • Այժմ անձրևում է։ Ընդարձակ
  • Սենյակում չաղմկել։ Ընդարձակ
  • Ուշ գիշեր է։ Ընդարձակ
  • Լույսը շուտով կբացվի։ Ընդարձակ
  • Երեխանե՛ր, մի՛ վազեք։ Համառոտ
  • Վերջապես խախտվեց լռությունը։ Ընդարձակ
  • Զինվել ենք ժամանակին։ Ընդարձակ
  • Ճիշտն այսօր դա է։ Ընդարձակ
  • Բոլորը գլուխ էին պահում։ Համառոտ

Հայոց Լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն Արտեմիսին ներբողում նրա շնոր-ներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ափշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքովնա զարդարված էր բնական,քարերով, հակինթովսուտակով, շափյուղայովիսկ աչքերը խոշոր ադամանդներ էինորոնք շողար-ակում էին նաև ականակի- խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում տեսնելու հրաշակերտ շինությունըապշելու մարդկային հանճարով` ամենաստեղծ ու խորաթափանց։

Հայոց լեզու 02.11.2021

Ներքևում տրված բառերը անհրաժեշտ փոփոխություններով տեղադրիր նախադասությունների մեջ։ Նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։

51. հավասարակշռված, լավագույններին, նվաստներին, ձգտում էր

52. ծովափին, խոստովանության, թվաց, ձուլվեց

53. թվով, նվաճված, մեր, ենք կատարել

54. հալչում են, ծվենները, խոնարհված, կիսով

55. վայրկյանին, գազազած, ոստնեց, իջեցրեց

56. զայրացրել, տղամարդու, իրիկնապահին, դուրս եկած

57. զարկեց, շարժելով, տիրոջը, գոտու

58. կեսօրին, ստվերում, նրա, գլխով

Վերջածանց

Սյունակներից ընտրիր մեկական արմատ եւ վերջածանց, կազմիր վերջածանցավոր բառեր․

  1. Գովեստ, աճուկ, վայրի, վերջույթ, կայսրուհի, խոհուն
  2. Պատվածք, օրհնյալ, որբուկ, ծնունդ, ծաղկուն, թափոն
  3. Շքեղ, արժանի, երաշխիք, ծաղկոտ, ավերիչ, ազգություն
  4. Հյուսվածք, անկյալ, դանդաղկոտ, ցուցիչ, աղի, հարսնացու
  5. Փաստացի, տիրացու, ստուգարք, տանջանք, ջնջոց, լեզվանի
  6. Կանացի, գեղանի, արգելոց, պատվական, լծան, չափածո
  7. Գուժկան, զգոն, հավաքածու, արյակ, խոսուն, վարույթ
  8. Ծորան, վարձու, ելուստ, նրբին, խեցեղեն, ջնջոց
  9. Արժույթ, սփոփանք, ծորուն, մատույց, փութկոտ, զազրելի
  10. Որսկան, խցիկ, թավուտ, հնոտի, գործոն, ազդու

Բառակազմություն

Տրված սյունակներից ընտրիր մեկական արմատ եւ ածանց, կազմիր ածանցավոր բառ․

  1. Գերխնդիր, պարագիծ, տարասեռ, ապուշ, ընդդեմ, դժպատեհ
  2. Ենթախումբ, հարադիր, ապաշնորհ, բացորոշ, թերակշիռ, մակագիր
  3. Ընդարձակ, արտերկիր, մականուն, չկամ, բաղաձայն, ենթահարց
  4. Փոխարքա, տկար, ստորգետին, ներգաղթ, համաձայն, տրամաբան
  5. Անդրշիրիմյան, դժգոհ, ենթադաս, հականիշ, մակաբույծ, արտասովոր
  6. Ենթասպա, նախանիշ, բացակա, տհաճ, ընդհատ
  7. Նախահայր, մակուղեղ, ապասեռ, անդրբևեռ, առկախ, տարերջանիկ
  8. Ցպահանջ, հակակշիռ, ընդամենը, դերանուն
  9. Ըստ քեզ՝ ո՞ր նախածանցն է ավելի հաճախ օգտագործվում։

Այս առաջանդրանքում շատ էր հանդիպում մակ նախածանցը։ Նաև շատ եմ հանդիպել ան և ենթ նախածանցները։

  1. Նշիր 2-3 բառ, որոնց կազմությունը քեզ համար անակնկալ էր։

Տարերջանիկ,Անդրշիրիմյան,ապասեռ