Վերջածանց

Սյունակներից ընտրիր մեկական արմատ եւ վերջածանց, կազմիր վերջածանցավոր բառեր․

  1. Գովեստ, աճուկ, վայրի, վերջույթ, կայսրուհի, խոհուն
  2. Պատվածք, օրհնյալ, որբուկ, ծնունդ, ծաղկուն, թափոն
  3. Շքեղ, արժանի, երաշխիք, ծաղկոտ, ավերիչ, ազգություն
  4. Հյուսվածք, անկյալ, դանդաղկոտ, ցուցիչ, աղի, հարսնացու
  5. Փաստացի, տիրացու, ստուգարք, տանջանք, ջնջոց, լեզվանի
  6. Կանացի, գեղանի, արգելոց, պատվական, լծան, չափածո
  7. Գուժկան, զգոն, հավաքածու, արյակ, խոսուն, վարույթ
  8. Ծորան, վարձու, ելուստ, նրբին, խեցեղեն, ջնջոց
  9. Արժույթ, սփոփանք, ծորուն, մատույց, փութկոտ, զազրելի
  10. Որսկան, խցիկ, թավուտ, հնոտի, գործոն, ազդու

Չհիշվող պատերազմ

Կարդա՜ Վանո Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» էսսեն։

  1. Նշիր էսսեում առանցքային 2-3 կետ։
  2. ««Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում» մտքին ոաստարկված հակադրվիր։ Այս նույն հատվածում գտիր չափազանցությունը։
  3. «Պատերազմի, պատերազմական իրավիճակի այսպիսի՝ «ազգային առանձնահատուկ» ընկալման պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ ամենածանր իրավիճակներում անգամ իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում» միտքը, մանավանդ մուգ գրված նաղադասությունները մեկնաբանիր։ Գնահատիր այսօրվա հայաստանյան ժողովրդին։
  4. Տպավորությունդ գրիր այս էսսեի շուրջ, չմոռանաս ասածդ հիմնավորել նյութից քաղած տողերով։

Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում:Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ (դա՝ ոչինչ), բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը:

Միանշանակ համաձայնեմ այս տողերի հետ, որովհետև երբ որ կրակ են արձակում մեր կողմ և մենք ունենում ենք 2-3 զոհ դա ոչ ոքի չի հետաքրքրում, պետք է անպայման գա հասնի այն ամենավատ կետին, որից արդեն դուրս գալու ելք չկա և նոր բոլորը հասկանան որ պատերազմ է:Իսկ մարդկանց խոսքերը հիշելու մասին ընդհանրապես չխոսեմ:

Արածեք ձեր խոտը

  1. Կարդա «Արածեք ձեր խոտը» էսսեն։
  2. Ինչ ես կարծում, ո՞ւմ է դիմում հեղինակը։ Հիմնավորիր պատասխանդ։

Նա դիմում է պետությանը, ասում է թե ինչ հիմար ձևով են նրանք կառավարում երկիրը ու ինչքան անիմաստ բաներ են խոսում, որոնք ընդհանրապես չպետք է ասեին:

  1. Մեկնաբանիր «Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ․․․» նախադասությունը։
  2. Ո՞ր տողերում է երեւում, որ նրանք, ում դիմում է հեղինակը, իրենց մտածողությամբ սահմանափակ են։

Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։

  1. Վանո Սիրադեղյանն այս էսսեում փորձում է պաշտպանել հայոց լեզուն, բայց ինքն օգտագործում է ժարգոնային, բարբառային եւ օտար լեզվի բառեր։ Մեկնաբանիր հեղինակի այս վարքը։

Իմ կարծիքով նա այդպես է խոսում, որ ում որ նա ասում է այս խոսքերը հասկանան, կարճ ասաց իրենց հետ իրենց լեզվով է խոսում:

  1. Պատասխաններիդ հիման վրա էսսե գրիր Վանո սիրադեղյանի այս Էսսեի շուրջ։

Վանոն իր այս էսսեյով ուզում է ասել, որ նրանք կարող են անել ամեն ինչ բացի հայոց լեզվի տաճար մտնելուց:Որովհետև նրանք արդեն ամեն ինչ փչացրել են մնացել է միայն մեր լեզուն, և Վանոն չի ուզում որ մենք դա էլ կորցնենք:Ունենք չունենք մեր հայոց լեզուն ունենք դա էլ կորցնենք ու վերջ:

Բառակազմություն

Տրված սյունակներից ընտրիր մեկական արմատ եւ ածանց, կազմիր ածանցավոր բառ․

  1. Գերխնդիր, պարագիծ, տարասեռ, ապուշ, ընդդեմ, դժպատեհ
  2. Ենթախումբ, հարադիր, ապաշնորհ, բացորոշ, թերակշիռ, մակագիր
  3. Ընդարձակ, արտերկիր, մականուն, չկամ, բաղաձայն, ենթահարց
  4. Փոխարքա, տկար, ստորգետին, ներգաղթ, համաձայն, տրամաբան
  5. Անդրշիրիմյան, դժգոհ, ենթադաս, հականիշ, մակաբույծ, արտասովոր
  6. Ենթասպա, նախանիշ, բացակա, տհաճ, ընդհատ
  7. Նախահայր, մակուղեղ, ապասեռ, անդրբևեռ, առկախ, տարերջանիկ
  8. Ցպահանջ, հակակշիռ, ընդամենը, դերանուն
  9. Ըստ քեզ՝ ո՞ր նախածանցն է ավելի հաճախ օգտագործվում։

Այս առաջանդրանքում շատ էր հանդիպում մակ նախածանցը։ Նաև շատ եմ հանդիպել ան և ենթ նախածանցները։

  1. Նշիր 2-3 բառ, որոնց կազմությունը քեզ համար անակնկալ էր։

Տարերջանիկ,Անդրշիրիմյան,ապասեռ

Հնչյունափոխություն

  1. Ներքեւում տրված բառերում գտիր հնչյունափոխությունը, վերականգնիր անհնչյունափոխ տարբերակը․ օրինակ՝ թռչուն-թիռ+իչ+ուն (ի-ը; ի-սղում)։
    Փխրուն — փուխր, ու փոխվել է ը-ի, ը սղվել է
    Եզրային — եզր, ը սկվել է
    Ծնրադիր — ծունր, ու փոխվել է ը-ի, ը սղվել է
    Լուսավոր — լույս, ույ փոխվել է ու
    Անրջանք — անուրջ, ու փոխվել է ը-ի
    Տամկանալ — տամուկ, ու սղվել է
    Կատվառյուծ — կատու, ու փոխվել է վ
    Լրագիր — լուր, ու փոխվել է ը-ի
    Ընչաքաղց — ինչ, ի փոխվել է ը
    Գրաբար — գիր, ի փոխվել է ը-ի
    Մտավոր — միտ, ի փոխվել է ը-ի
    Արևմտյան — մուտք, ու փոխվել է ը-ի
    Գիրուկ — գեր, ե փոխվել է ի
    Գիտակ — գետ, ե փոխվել է ի
    Իգական — էգ, է փոխվել է ի
    Կղզյակ — կղզի, ի փոխվել է յ
    Ուղեկալ — ուղի, իա փոխվել է ե
    Ծուլություն — ծույլ, ույ փոխվել է ու
    Ակնոցավոր — ակն, ը սղվել է
    Դեղնաթույր — դեղին, ի սղվել է
    Բարենպաստ — բարի, իա դարձել է ե
    Հեծելազոր — հեծյալ, յա փոխվել է ե
    Քրիստոնեական — քրիստոնյա, յա դարձել է ե
    Լուսապսակ — լույս, ույ փոխվել է ու
    Մեհենական — մեհենյա, յա դարձել է ե
    Ալեծուփ — ալի, ի փոխվել է ե
    Բուրավետ — բույր, ույ փոխվել է ու
    Ալրաղաց — ալյուր, յու փոխվել է ը
    Արնագույն — արյուն, յու սղվել է
  1. Արտագրիր նախադասությունները՝ մեծատառերը թողնելով միայն անհրաճեշտ տեղերում։
  1. Առավոտյան Գաբրիելը ելել էր Մուսա լեռան բարձունքը, որտեղից պարզ երևում էին Միջերկրական ծովը, Որոնտեսի դաշտավայրը և մինչև Անտիոք հասնող ալիքաձև լեռնապարը։
  2. Շքեղագեղ մեծ ու փոքր Մասիսների հայացքի ներքո Արարատյան դաշտավայրում Հրազդան գետի ափերին, սքանչելիորեն հառնել է Հայաստանի քաղաքամայրը Երեվանը։
  3. Կիմիտասը Շատախ-ում, Բասենում, Լոռիում և այլուր լսեց հայաբառ, բնաշխարհին երգը հերկվորի, կարոտավառ շրջեց Արարատ լեռն ստորոտում, Արագածի զմրուխտ լանջերին։
  4. Արաքսի ձախ վտակ Ազատ գետի կիրչի պռնկին կանգնած Գառնու ամրոցը, որ ավելի շքեղ վրեշինվել էր Տրդատ Մեծի օրոք, Վարդանանց օրերում մասամբ ավերվեց ապիրատ Վասակի ձեռքով։
  5. Հնամենի գառնու ամրոցը Այրարատ նահանգը Մազազ և Ոստան գավառները միմյանցից բաժաող Գեղամա լեռների մի ոստի վրա է, որն այժմ կոչվում է Գեղարդասարիր ծոցոում ծվարած վանքի անունով։
  6. Վաղնջական ժամանակներում Աղվանքի թագավորանիստ քաղաքը բարեզարդ պարտավն էր՝ Տրտու գետի ափին, որտեղ ալեզարդ Վաչե թագավորի հոյաշեն ապարանքն էր, քաղաքն այժմ ավերակ է և կոչվում է Բարդա։
  7. Ո՞վ էի ես Պետերբուրգի հանդիսատեսի համար․ մի հայ դերասան, որ եկել էր հեռու Կովկասից և Մակբեթ, Օթելլո ու Համլետ խաղալու էր ֆրանսերենով։
  8. Վանա հովտի արևելյան կողմում եռագագաթ Վարագա սարն էր երևում, հարավում Առնոսն ու Կապուտկողը, երևմուտքում՝ Նեմրուքը, հարավ-արևմուտքում՝ բարձրագահ Սիփանը։
  9. Հեռվում հազիվ նշմարվում էին Մոկաց սարերը, Ռշտունյաց ու Շատախի բարձրաբերձ լեռնաշխարհը, Արևելյան Տավրոսը՝ Մարաթուկ գագաթող։

3. Փակագծերը բացելով՝ արտագրիր բառերը՝ գրելով բաղադրիչները միասին, անջատ կամ գծիկով։

  1. Ոչ ոք, մուգ կարմիր, ճյուղից ճյուղ, ալան-թալան, հարավ-արևմտյան
  2. Ամեն ոք, այրուձի, աչքով-ունքով, ըստ այնմ, ամառ-ձմեռ
  3. Ցմահ, հինգ վեցերորդ, խոսքի մաս, ցուցահանդես-վաճառք, խուլուհամր
  4. Ճակատ ճակատի, ծանր-ծանր, ցտեսություն, հեռու-մոտիկ, միտք անել
  5. Ի զեն, ոտքից գլուխ, գողեգող, հաց-մաց, իննսունամյա
  6. Աղմուկ-աղաղակ, հօդս ցնդել, խելք խելքի տալ, հյուսիս-արևմտյան, հաշվեգետ
  7. Կամաց-կամաց, քառասունհինգամյա, փայտփորիկ, ոտքի ելնել, ուտող-խմող
  8. Քաղցր-մեղցր, շուրջպար, առայժմ, դռնե-դուռ, սարից սար
  9. Տուն թանգարան, բաց կանաչ, կաս կարմիր, միջօրե, արագընթաց
  10. Քսան-երեսուն, Սայաթ Նովա, գլուխ գլխի, քարեքար, ի սրտե
  11. Ֆրանս-պրուսական, գիտխորհուրդ, ձեռքից ձեռք, երեք հազար, հողմաղաց
  12. Ինչ-ինչ բերնեբերան, բաց դեղին, հինգ-վեց, տանուտեր
  13. Ափեափ, քահ-քահ ծիծաղել, ուրախ-զվարթ, ի հեճուկս, գլուխկոտրուկ
  14. Ուր որ է, մանր-մունր, գիշանգղ, մինչև իսկ, առատ-առատ
  15. Աշխարհից աշխարհ, ակաս-պակաս, ոտքից գլուխ, երկրե-երկիր, հինգ հարյուրամյա
  16. Սեփ սև, երկրից երկիր, աղգօգուտ, աշխարհե-աշխար, աղի-լեղի
  17. Նարդոս, ըստ իս, փոխ գնդապետ, երեսունութ, ձեռքից ձեռ
  18. Քուլա-քուլա, հյուրընկալություն, թեթև քաշային, ծայրից-ծայր
  19. Օրնիբուն, տեղի-անտեղի, օրոր-շորոր, առնվազն, մեն-միայն
  20. Կարել-կարկատել, քաջ առողջություն, Ի նշան, ավել-պակաս, մուսալեռցի
  21. Հազիվ թե, վաթսունամյակ, անցած-գնացած, ազատ-արձակ, հարյուր մեկ
  22. Ձյուն-ձմեռ, վառ կարմիր, բերանբաց, վեց հարյուր, արծաթ-երանգ
  23. Կիլովատտ/ժամ, միտք անել, կինոաստղ, գիշերուցերեկ, գլուխ-գլխի
  24. Կենաց-մահու, դեմ տալ, գանգոսկր, ըստ այսմ, բեռով-բարձով
  25. Հարավամերիկյան, հուր-հրեղեն, ամեն մեկը, դուրս գցել, թոռնորդի
  26. Ծովից ծով, դուրս հանել, վառ կարմիր, հետպատերազմյան, առնտուր
  27. Ունկնդիր, քարից-քար, ըստ կաչելվույն, այսօր-վաղը, բացօթյա
  28. Կռել-կոփել, հյուսիսկովկասյան, հավուր պատշաճի, բարձրիթող, դափ-դատարկ
  29. Լույս ընծայել, առմիշտ, մերօրյա, բաժան-բաժան, դուռ-լուսամուտ
  30. Առնվազն, ծվեն-ծվեն, ափեափ, ափհանում, բերանբաց
  31. Խառնիխուռն, գիտահանրամատչելի, տասը-քսան, երանի թե, երկու երրորդ
  32. Աշխարհեաշխարհ, քաղաքից քաղաք, հայ-վրացական, երանգ-երանգ, ի շահ

«Մեր պատմիչները և մեր գուսանները»

  1. Կարդա Ավ․Իսահակյանի «Մեր պատմիչները և մեր գուսանները» բանաստեղծությունը։ Գնահատիր գրողի վերաբերմունքը թե պատմիչների, թե գուսանների նկատմամբ։

Այստեղ Իսահակյանը ցույց է տալիս թե ինչ պայմաններում են մեր պատմություննը գրել պատմիչներն ու գուսանները:Պատմիչները մի փոքր, մութ սենյակում ճրագի լույսով գրել են մեր պատմությունը, իսկ գուսանները ուրախ դիմացները հաց դրած հանգիստ գրել են:

  1. Համացանցից տեղեկություններ գտիր, թե ինչ առիթով է Իսահակյանը գրել այս բանաստեղծությունը։ Բանաստեղծության շուրջ գրառում արա բլոգումդ։
  2. Կարդա Իսահակյանի «Հայրենի հողը» ավանդությունը։
  3. 2-3 նախադասությամբ տեսակետ գրի առ հայրենիքի ու հայրենասիրության մասին։

Իմ կարծիքով հայրենասիրությունը հենց ինքն իրենով շատ դժվար բան է:Հայրենասիրությունը դա այն չէ, որ մարդ պտտվի և ասի ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, դա հիմարություն է, եթե դու սիրում ես քո հայրենիքը ուրեմն պետք է այն ծաղկացնես և զարգացնես, ոչ թե ուղղակի ասես ես այն սիրում եմ:Եթե սիրում ես ինչ-որ բան պետք է դրա մասին հոգ տանես:

Հայոց Լեզու 05.10.2021

  1. Լրացրու տառերը և կետադրիր։

Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուխպերով։ Սառը քամին անգթորեն ծեծում էր քսանիննամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը։ Նա, պատշգամբի բազրիքին կռթնած, նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը չկար ոչ մի ճրագ, ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում․ կարծես մրսում էր մի լքված, մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը։

Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։
—Երանի դրանց,- մտածեց երիտասարդը, մինչև լույս զրույց կանեն։

Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան, փաթաթվեց նրա ոտքերին՝ մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողքերին։

—Չամբար, Չամբար,- փաղաքշական ձայնով ասաց նա։

Շունը վազեց դարպասի կողմը, մի քանի անգամ հաչեց, ապա էլի հետ վազեց։

2. Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․

Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում՝ այնտեղ, ուր մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր։

3. Արտագրիր՝ մեծատառ թողնելով միայն անհրաժեշտ տեղերում։

Անցնելով հոյակերտ Զվարթնոցը՝ քաղաքամայր Վաղարշապատից Դվին տանող ճանապարհով, որ շինել էր Խոսրով թագավորը, և բարեկարգել էր Արշակ երկրորդը, գնում էին երկու հայ գուսան։

Հեռվում՝ հորիզոնի վրա, բազմել էին լոռվա սիգապանծ լեռնագագթները՝ Լալվարը, Չաթինը, Սեվխաչը, Լեջանը։

Տասնինը տարեկանում Եղիշե Չարենցն գրել է <<Աթիլլա>>, <<Լուսափմոփի պես աղջիկ>>, <<Ում եմ երգում>>, <<Հարդագողի ճամփորդները>> գլուխգործոցները։

Քսաներեքամյա Չարենցի գրչով են ստեղծվել <<Երգ ժողովրդի մասին>> պոեմը, <<Էմալե պրոֆիլը ձեր>> և <<փողոցային պչրուհուն>> շարքերը, <<Ողջակիզվող կրակ>> գիրքը և բազմաթիվ ընտիր բանաստեղծություններ։

Չարենցի <<Դանթեական առասպելի>> մասին <<Մշակ>> թերթում իր խոսքն է ասել Գարեգին Լևոնյանը, իսկ <<Սոման>> գրախոսել է Հարություն Սուրխաթյանը։

Ավետիք Իսահակյան

Կարդում ենք հայ դասական գրականություն.

  1. Ավ.Իսահակյան, ինչ գիտենք նրա մասին (փնտրտուք համացանցում)

Ավետիք Իսահակյան հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս։Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

  1. Որ ստեղծագործություններն ենք հիշում. «Մի հին չինական զրույց», «Անհաղթ խալիֆան», բանաստեղծություններից՝ «Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում»… (ընդհանուր տեղեկություն և գնահատում մեզ արդեն ծանոթ ստեղծագործությունների շուրջ)
  2. Ավ.Իսահակյանի բանաստեղծություններից՝ որ չենք կարդացել. «Սիրտս երկինք է», «Անապատում միրաժի մեջ մի բեդվին», «Քույր իմ նազելի», «Մեր պատմիչներն ու մեր գուսանները» և այլն։
  3. Անգիր սովորիր Իսահակյանի բանաստեղծություններից 3-ը։
  4. Բլոգումդ գրառիր հետաքրքիր փաստեր Իսահակյանի մասին և նրա բանաստեղծությունների շուրջ քո տեսակետները։

Ես Ավետիք Իսահակյանի մասին մի շատ հետաքրքիր նյութ եմ գտել <Ավետիք Իսահակյանի 10 իրերը>:Իհարկե ես կասեմ մի քանիսը, բայց դուք կարող եք լինքով մտնել և կարդալ ամբողջական տարբերակը:

Հեռուստացույց

Գրողի թոռը՝ Ավիկ Իսահակյանը հիշում է, որ ընկերների հետ հաճախ էին գալիս տուն՝ հեռուստացույց դիտելու: Մի անգամ ընկերներով հարավսլավական «Գանա» ֆիլմն են դիտել, որի ընթացքում համբույրի տեսարան է եղել: Իսահակյանը մինչ այդ տեսարանը երիտասարդների հետ դիտել է ֆիլմը, ապա դուրս եկել պատշգամբ, մի ծխախոտ վառել եւ մտախոհ ասել. «Այս արկղը մի օր մեր երեխաներին կփչացնի»:Եվ իմ կարծիքով շատ ճիշտ է ասել:

Սունդուկ

Իսահակյանի տան բակում դրված սնդուկում ժամանակին պահվել են գրողի գրքերը, անձնական փաստաթղթերը: Պատմում են, որ դիմացի հարեւանը, ով կոշկակար էր, տանը մասնավոր պատվերներով կոշիկ էր կարում: Եվ, քանի որ դա արգելված էր ու բացահայտվելու դեպքում կարող էր դատվել, ամեն անգամ հնարավոր ստուգայցերի ժամանակ նա իր գործիքները բերում եւ թաքցնում էր այս սնդուկում: Վարպետը դրանք դնում էր ներքեւում եւ վրան շարում գրքերը:

Աղբյուրը-https://mediamax.am/am/news/10_items/13495/

Շահաբաս եւ սրուակ մի գինի եւ միջնորդն

Կարդա «Շահաբաս եւ սրուակ մի գինի եւ միջնորդն» առակը (էջ 44՝ 24)

  1. Վերածիր տեքստը աշխարհաբարի, գրաբար տեքստը կարդա եւ ձայնագրիր։

Ավանդությունը պատմում է, որ Շահաբասի անցնելու ժամանակ մի հարբած հայ գալիս է, բռնում է նրա ձիու սանձից և ասում է․
—Ես ուզում ես գնել այս ձին, ինչքանո՞վ ես վաճառում։
Շահաբասը հրամայում է, որ այդ մարդուն տանեն տուն և հաջորդ օրը բերեն իր մոտ։ Երբ որ ուշքի եկավ հարբածությունից, ծառաները պատմեցին, թե ինչ է եղել ու այդ մարդը սկսեց սարսափել։ Այդ մարդու կինը մի սրվակ գինի տվեց և ասեց, թե ինչ պետք է խոսա Շահաբասի մոտ։ Ծառաները նրան տարան Շահաբասի մոտ։ Շահաբասը հարցրեց․
—Ինչքանո՞վ ես ուզում գնել։
Նա հանեց գինու սրվակը և դրեց արքայի դիմաց ու ասաց․
—Տեր իմ, սա է ձեր ձիու գնորդը, ես միայն միջնորդն եմ։ Վերջնական պայմանավորվեք գնի համար ու եթե ինձ՝ միջնորդիս ինչ-որ բան շնորհեք, այն ձեր շնորհքն է։
Արքային շատ դուր եկավ այդ մարդու պատասխանը, դրա համար էլ ներում շնորհեց այդ մարդուն։

  1. Գրավոր մեկնաբանիր առակը բլոգումդ, բեր ուրիշ պատմություն, որը հաստատում կամ հերքում է առակի ասելիքը։

Այստեղ շատ հետաքրքիր ձևով է հեղինակը ներկայացնում առակի ասելիքը:Այդ մարդը հարբած գինու ազդեցության տակ չի հասկանում թե ինչ է անում, գինին մեր կյանքում, ոնց որ մեր սիրտը լինի, որ երբ որ սկսում ես անել այն ինչ սիրտդ է ասում շատ անգամներ սխալվում ես:Որովհետև չես մտածում սառը ուղեղով և չես մտածում ապագայի մասին, ընկնում ես էմոցիաների մեջ և ամբողջ իրավիճակը չես կարողանում հասկանալ և վերլուծել:

Ծեր ոմն եւ Մահ

Կարդա «Ծեր ոմն եւ Մահ» առակը։ Դարձրու առակը աշխարհաբար։ Մեկնաբանիր՝ ինչ է ակնարկում առակը։ Մեկնաբանությունդ գրիր բլոգումդ։

Մի անգամ մի ծերունի անտառից փայտ կտրեց և դրեց ուսին, որ տանի։ Ճանապարհին հոգնեց և ստիպված եղավ այն ցած դնել ու սկսեց օգնություն խնդել մահից։ Մահը հայտնվեց և հարցրեց, թե ինչու է ծերունին իրեն կանչել։ Վախեցած ծերունին պատասխանեց․

—Կանչել եմ, որ օգնես բեռը բարձրացնեմ։

Տեղեկություններ գտիր առակի հեղինակի՝ Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի մասին։

Եղիշե Դուրյան հայ հոգևորական գործիչ, բանաստեղծ, բանասեր:Աշխարհական անունը եղել է Միհրան։ Կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում։ Ավարտելուց հետո 1876 թվականին պաշտոնավարել է նյուն դպրոցում որպես ուսուցիչ։ 1878 թվականին ընդունել է հոգևորական կոչում, ստացել Եղիշե անունը, բայց նախընտրել է զբաղվել կրթական աշխատանքով։1922 թվականին ընտրվել է Երուսաղեմի պատրիարք, որտեղ էլ ծավալել է գրական, մանկավարժական, հրատարակչական, կրթական գործունեություն։ Նրա պատրիարքության օրոք Երուսաղեմում բացվել են Կյուլպենկյան ու Մելքոնյան վարժարանները, որտեղ, ինչպես և ժառանգավորաց վարժարանում, դասավանդել է երկար տարիներ։Նրա առաջարկությամբ և օժանդակությամբ կառուցվել է Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանը 1929թ-ին, որը հետագայում կոչվել է Դուրյան մատենադարան։ Այդ անունով էլ հրատարակվել են գրքեր և մատենաշարեր։ «Դուրյան մատենադարան» շարքի առաջին համարներում լույս են տեսել Դուրյանի գործերը։