Գրականություն.շտեմարան

19-20-րդ դարերի գրականություն. ինչ ենք հիշում։ Շտ. 1, էջ 208, վ. 75-121 (էջ 217)

75. Տրված հատվածներից ո՞րը Ավետիք Իսահակյանի որ ստեղծագործությունից է. լուծման տարբերակներից ո՞րն է ճիշտ

  1. Տիեզերական հազարահանդես դու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ,
    Ահա իմ հոգին՝ մի ծարավ բողբոջ, թափի՛ր նրա մեջ գինիդ անապակ:
  2. Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
    Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացրած Թուր-Կայծակին:
  3. Այդ հողն է նրան ծնել ու սնել,
    Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել:
  4. Դու պիտի հնչե՛ս, հնչես հաղթակա՛ն,
    Իմ հի՛ն հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ:

ա. «Մեր պատմիչները և մեր գուսանները»
բ. «Հայրենիքս»
գ. «Աբու-Լալա Մահարի»
դ. «Հայրենի հողը»

1) 1-գ, 2-ա, 3-դ, 4-բ
2) 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
3) 1-գ, 2-ա, 3-բ, 4-դ
4) 1-գ, 2-դ, 3-բ, 4-ա

76. Ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարության մի խուլաստծո դատաստանի:

1) «Հոգեհանգիատ» (Հ. Թումանյան)
2) «Մատյան ողբերգության» (Գրիգոր Նարեկացի)
3) «Մեր պատմիչները և մեր գուսանները» ( Ավ. Իսահակյան
4) «Դանթեական առասպել» (Ե. Չարենց)

77. Ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

«Ու քանի որ փող կա, մարդ չկա, քանի որ իմ ու քո կա, սեր ու խիղճ չկա:Էստեղից էլ հարուստ ու աղքատ,զրկող ու զրկվող, բանտ, արյունահեղություն»:

1) «Սպիտակ ձին» (Ա. Բակունց)
2) «Գելը» (Հ. Թումանյան)
3) «Համբերանքի չիբուխը» (Ավ. Իսահակյան)
4) «Նեղ օրերից մեկը» (Նար-Դոս)

78. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի վերաբերյալ պնդումներից ո՞րի մեջ սխալ կա:

1) Աբու-Լալա Մահարին, դառնացած մարդկանցից, մտովի հեռանում է Բաղդադից, երազում է գնալ դեպի անապատը:
2) Պոեմն ավարտվում է դեպի արևը թռչող քարավանի պատկերով:
3) Պոեմը գրված է քսանվանկանի տողերով և կազմված է գլուխներից,որոնք կոչվում են սուրահներ:
4) Հերոսը բողոքում է աշխարհի անարդար կառուցվածքի դեմ, բայց չի ժխտում կյանքի գեղեցկությունները:

79. Ինչպե՞ս է ավարտվում «Աբու-Լալա Մահարի» պոեմը:

1) Հերոսը անդարձ հեռանում է անապատ` դառնալով երդվյալ մարդատյաց:
2) Թռչում է դեպի անմահ արևը, որը նոր կյանքի և ազատության խորհրդանիշն է:
3) Վերագնահատելով իր ապրած կյանքը` վերադառնում է Բաղդադ:
4) Իր մահկանացուն կնքում է օձերի ու կարիճների բների մոտ:

80. Իսահակյանի տրված ստեղծագործություններից ո՞րը արձակ չէ:

1) «Լիլիթ»
2) «Հավերժական սերը»
3) «Սաադիի վերջին գարունը»
4) «Համբերանքի չիբուխը»

81. Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչն է Գրիգոր Զոհրապը:

1) կլասիցիզմի
2) ռոմանտիզմի
3) ռեալիզմի
4) սիմվոլիզմի

82. Ո՞րը Գրիգոր Զոհրապի նորավեպերի ժողովածուներից չէ:

1) «Խղճմտանքի ձայներ»
2) «Մեր թաղը»
3) «Կյանքը ինչպես որ է»
4) «Լուռ ցավեր»

83. Ինչո՞ւ էր Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպի համանուն հերոսը գողությամբ զբաղվում:

1) սիրած աղջկա՝ Վասիլիկի քմահաճույքներին գոհացում տալու համար
2) դժվար փորձությունները հաղթահարելու իր բուռն ցանկությունը բավարարելու համար
3) համաքաղաքացիներից վրեժ լուծելու համար
4) ապրուստի միջոց հայթայթելու նպատակով

84. Գրիգոր Զոհրապի ո՞ր հերոսի մասին է տրված խոսքը.

«Կը բավեր, որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլլար»:

1) Սահակի
2) Մարտիրոսի
3) Զաբուղոնի
4) Հուսեփի

85. Ինչպե՞ս է Գրիգոր Զոհրապի «Հայաստան» նորավեպի նույնանում հերոսը բանտ ընկնում:

1) Նրան մատնում է իր սիրած աղջիկը:
2) Բանվում է մեծ գողության մեջ:
3) Սպանում է սիրած աղջկա հետ կապված տղային:
4) Կովի է բռնվում ոստիկանության հետ:

86. Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպում Զաբուղոնը, տեսնելով իր սիրած աղջկան ուրիշ երիտասարդի հետ, չի սպանում վերջինիս, որովհետև՝

1) խղճում է Վասիլիկին:
2) նրան արժանի չի համարում իր վրեժին:
3) զգում է, որ այդպիսով չի կարող վերադարձնել իր սիրած աղջկան:
4) ափսոսում է իր՝ դժվարությամբ ձեռք բերված ազատությունը:

87. Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեպից է տրված հատվածը:

«Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթե շրջապտույտ օղակներով զինքը կը պաշարեր, այս մարդը կը հասկնար, որ այս անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ»:

1) «Զաբուղոն»
2) «Այրին»
3) «Այինկա»
4) «Ճիտին պարտքը»

88. Ինչո՞վ է ավարտվում Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը:

1) Հուսեփ աղան մի օր դուրս է գալիս տնից և անհետանում քաղաքից` աղջիկներին թողնելով ծայրահեղ աղքատության մեջ։
2) Երկար ժամանակ գործ չգտնելուց հետո վերջապես հաջող առևտրական գործարք կնքած Հուսեփ աղան տուն վերադառնալիս հանկարծամահ է լինում:
3) Հուսահատության ծայրակետին հասած Հուսեփ աղան, քարերով լցնելով պայուսակը, կապում է վզից և կամրջից նետվում ջուրը:
4) Երբ որոշ չափով շտկվել էր ընտանիքի նյութական վիճակը, մահանում է Հուսեփ
աղայի կինը:

89. Գրիգոր Զոհրապի ո՞ր հերոսուհին է նորավեպի ավարտին դառնում «… սևեր հագնող աղջիկ մը, որ չամուսնանար»:

1) Վասիլիկը
2) Տիգրանուհին
3) Պերճուհին
4) Զարդարը

89. Նշվածներից ո՞վ Գրիգոր Զոհրապի որ նորավեպի հերոսներից է:

ա. Հուսեփ աղա
բ. Հակոբոս
գ. Զարդար
դ. Վասիլիկ

1. «Այինկա»
2. «Զաբուղոն»
3. «Ճիտին պարտքը»
4. «Այրին»

1) ա-1, բ-3, գ-4, դ-2
2) ա-1, բ-4, գ-3, դ-2
3) ա-3, բ-1, գ-4, դ-2
4) ա-3, բ-4, գ-1, դ-2

91. Ո՞ր տարբերակի բոլոր պատասխաններն են ճիշտ նշում, թե բնագրային հատվածներից օրը Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեպից է:

  1. «Կը սիրե՞ր արդյոք այն երիտասարդը, որ իր ամուսինը եղած էր. այն կույր անտրտունջ հնազանդության մեջ, որ հայուհիներու բոլոր կյանքը կը կազմե այդ կաղմերը, ոչ խորհելու և ո՛չ զգալու տեղի մնացած է…»:
  2. «Այս զավակները` իր բոլոր երջանկությունը, հիմա կը ճնշէին զինքը իրենց 14-15 տարու աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանությունով լեզուն կերևար իր հայրական աչքին»:
  3. Հոս քարահատակ ճամփուն վրա, ձիերու շարք մը կը քալն հազիվ լսելի ոտնաձայնով մը, ամբողջ կարավան մը ծխախոտ փոխադրող շրջակա գեղերեն, ու տասնի չափ տղաք կու գան քովեն հետիոտն, հրացանը ուսերնուն կախած, ատրճանակը մեջքերնին»:
  4. «Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ… Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ՝ աստղերը ունենալով իրենց վկա, և աշխարհիա ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը»:

ա. «Այինկա»
բ. «Զաբուղոն»
գ. «Այրին»
դ. «Ճիտին պարտքը»

1) 1-գ, 2-դ, 3-բ, 4-ա
2) 1-գ, 2-դ, 3-ա, 4-բ
3) 1-ա, 2-գ, 3-բ, 4-դ
4) 1-բ, 2-դ, 3-բ, 4-գ

92. Ո՞ր պնդումն է սխալ Միսաք Մեծարենցի ստեղծագործության վերաբերյալ։

1) Մեծարենցի տաղերում անթիվ երբերանգներով իր արձագանքն է գտել բանաստեղծի անձնական կյանքի դրաման:
2) «Նավակները» բանաստեղծության մեջ Մեծարենցը ներկայացնում է մարդկային անկատար իղձերի ու սպասման
տրամադրությունները:
3) Մեծարենցը աստվածացնում է բնությունը, նրա շարժման յարաքանչյուր ակնթարթի մեջ զգում Աստծու շունչը:
4) Գյուղի թեմայով գրված բանաստեղծություններում Մեծարենցը արտացոլում է գեղջուկի սոցիալական կյանքի ծանր պայմանները:

93. Ո՞ր տեղը Միսաք Մեծարենցի «Սիրերգ» («Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն») բանաստեղծությունից չէ:

1) Համբույրներ կու գան հովեն ու ծովեն
2) Լուսեղեն ճամփեն ես կանցնի գինով
3) Համբույրիդ, գիշե՜ր, պատուհան է բաց
4) Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՜

94. Ո՞ր տալու է ավարտվում Միսաք Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը:

1) Ծաղիկներին հուշիկ թերթեր կը թափե
2) Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափն
3) Ծաղիկներին հովը թերթեր կը թափե
4) Նըվագն անոր կը հեծեծե հեշաական

95. Ո՞ր շարքի բոլոր ստեղծագործություններն են Միսաք Մեծարենցինը:

1) «Վայրկյան», «Արևին», «Նավակները», «Ցորյանի ծովեր»
2) «Հյուղը», «Մեղուները», «Ձմրան պարզ գիշեր», «Տու՜ր ինծի, Տե՛ր…»
3) «Աքասիաներու շուքին տակը», «Նեմեսիս», «Սիրերգ», «Վայրկյան»
4) «Սիրերգ», «Վարդ», «Իրիկունը», «Հովը»

96. Արևելահայ քնարերգության մեջ ո՞վ առաջինը իր բանաստեղծությունները դասավորեց շարքերի մեջ:

1) Եղիշե Չարենցը
2) Հովհաննես Թումանյանը
3) Համո Սահյան
4) Վահան Տերյանը

97. Ձախում նշված են Միսաք Մեծարենցի ստեղծագործությանները, իսկ աջում՝ դրանցից մեկական հատված, լուծման տարբերակներից ո՞րն է ճիշտ:

ա. «Արևին»
բ. «Սիրերգո»
գ. «Հյուղը»
դ. «Աքասիաներու շուքին տակ»

  1. Ու լույսն անոնց անխոս հուրի դուրական,
    Հըմայագեղ ու վարաքերով արծաթե,
    Շատրվանին կ’իջնե գուռին մեջ կարճ:
  2. Հոգիս թռչնիկ մըն է,
    Oդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,
    Բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի,
    Անտես ու ստվերոտ սանդուխներու վրա
    Կ’իյնա շնչահեղձ:
  3. Համբույրներ կու գան հովեն ծովեն,
    Համբույր՝ լույսեն, որ չորս դիս կը ծաղկի,
    Այս գիշեր Տոն է, հոգվույս՝ Կիրակի՜,
    Համբույրներ կու գան հովես ու ծովեն:
  4. Ու ճամբուն վրա մենավոր,
    Ու ճամբուն վրա ոսկեման,
    Եկվորներուն դիտավոր՝
    Ծրիտանիա ծուխն ամպեի:

1) ա-2, բ-3, գ-4, դ-1
2) ա-2, բ-1, գ-4, դ-3
3) ա-3, բ-2, գ-1, դ-4
4) ա-3, բ-1, գ-2, դ-4

98. Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:

ա. Կարծես թե սիրո քնքուշ խոսք y ենող դաշտերին atc.am
բ. Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին
գ. Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
դ. Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց

1) 3, 2, 1, 4
2)2, 3, 4, 1
3) 2, 4, 3, 1
4) 2, 4, 1, 3

99. Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:

1. Առկայծում են կարոտագին, երազուն
2. Այն աստղերը` որպես մոմեր սրբազան
3. Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
4. Հավերժաբար իրար կապված և բաժան

1) 3,2,1,4
2) 2, 3, 4, 1
3) 2,4,3,1
4) 2, 4, 1, 3

100. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ:

1. Կարոտավառ երազում ենք միշտ իրար
2. Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու
3. Ես ու դու էլ շղթայված ենք իրարու
4. Աստղերի պես և հարազատ և օտար

1) 1, 2, 3, 4
2) 4, 3, 2, 1
3) 3, 2, 1, 4
4) 3, 1, 2, 4

101. Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված բոլոր այն հատվածների համարները, որոնք Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքի բանաստեղծություններից են:

  1. Բայց հին ու նոր քո երգերով կանգնած ես դու կենդանի,
    Կանգնած՝ խոհո՜ւն, խորհրդավոր ճամփին հնի ու նորի…
  2. Իջնում է գիշերն՝ անգութ ու մթին,
    Եվ այգը բացվում՝ դառն ու մահահոտ…
  3. Ու պետք է քայլել ու քայլել համառ
    Ապրելու հսկա տենչը բեռ արած:
  4. Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
    Իմ հին հա՛յ լեզու՝ քաղցր ու սրտաբուխ:
  5. Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
    Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
  6. Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
    Պատել, պայծառ Նաիրի:

1) 1, 4, 5
2) 2, 3, 4
3) 1, 3, 6
4) 2, 5, 6

102. Ո՞ր բառն է բաց թողած:

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
……………………… քո լեզուն։

1) Բիբլիական
2)Վաղնջական
3) Արքայական
4) Հազարամյա

103. Ո՞ր բառն է բաց թողած Վահան Տերյանի «Տխրություն» բանաստեղծության մեջ:

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ……………. անցավ՝ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով…

1) աղջիկ
2) ուրու
3) անուրջ
4) ստվեր

104. Տրված հատվածներից ո՞րն է Վահան Տերյանի «Fatum» բանաստեղծությունից:

1) Անունդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
2) Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ չարխինդ ճնշե հողն իմ արյունոտ…
3) Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկմեկու:

4) Այնպես գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում:

105. Բանաստեղծական հատվածներից ո՞րը Վահան Տերյանի որ բանաստեղծությունից է:

ա. Աշուն է, անձրև…
Ստվերներն անձև
Դողում են դանդաղ…
Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜ …
բ. Եվ կարոտակեզ ահա կրկին
Վերադարձնում եմ, որ առհավետ
ՈՒնկնդիր լինեմ քո հին երգին
Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ.․․
գ. Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի գնում եմ անկանգ.—
Թող գուժկան գիշերն ահասաստ դավե—
Որքան մութը սև՝ այնքան ես համառ,
Երկնիր իմ եիկիր հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ ․ ․ ․
դ. Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կեանքի և դառը մահու դեմ…

1. «Իջնում է գիշերն անգութ ու մթին»
2. «Իմ խաղաղ երեկոն է հիմա»
3. «Որպես Լաերտի որդին…»
4. «Աշնան մեղեդի»

1) ա-3, բ-2, գ-1, դ-4
2) ա-4, բ-3, գ-1, դ-2
3) ա-1, բ-4, գ-3, դ-2
4) ա-4, բ-1, գ-3, դ-2

106. Տրված հատվածներից ո՞րը որ ստեղծագործությունից է:

  1. Վարձա՜կն ահա, տեղ բացեք,
    վարձա՜կը, վարդ տեղացեք,
    Մազերուն մեջ, ոտքին տակ
    մարգարիտինե՜ր լեցուցեք:
  2. Ես ուզեցի լուռ մենանալ,
    Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
    Սիրել կայծերն երկնի կապոյտ,
    Առտըվան շաղն, իրիկվան բալ…
  3. Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
    և համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար.
    երազներու պերճուհին է ու կ’անցնի,
    ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
  4. Կըլլան մարդիկ, որ լացող մը չ’ունին,
    Անոր համար նա դըրավ այդ լուսին․
    Եվ մահամերձն ալ կ’ուզե երկու բան,
    Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող միր վըրան։

ա. «Վայրկյան» (Մ. Մեծարենց)
բ. «Հարճը» (Դ. Վարուժան)
գ. «Տրտունջը» (Պ. Դուրյան)
դ. «Սիրել» (Պ. Դուրյան)

1) 1-գ, 2-ա, 3-դ, 4-բ
2) 1-բ, 2-ա, 3-դ, 4-գ
3) 1-գ. 2-դ, 3-ա, 4-բ
4) 1-բ, 2-դ, 3-ա, 4-գ

107. «Հեթանոս երգեր» շարքում ինչո՞ւ էր Դանիել Վարուժանը դիմում հեթանոս անցյալին:

1) հեթանոսության նկատմամբ քրիտոնեության առավելություններն ընդգծելու
2) հեթանոս մեռած աստվածներին վերակենդանացնելու
3) մեր հեթանոս նախնիների ուժի և գեղեցկության պաշտամունքի միջոցով իր դարաշրջանի ոգու խեղճությանն ու մյուս արատավոր երևույթներին հակադրվելու
4) միայն հեթանոս արքաների և իշխանների հաղթանակները փառաբանելու

108. Պնդումներից ո՞րն է ճիշտ Դանիել Վարուժանի «Հացին երգը» շարքի վերաբերյալ:

1) Գովերգում է հացի արարումն ու պատկերում աշխատանքի և աշխատավորի հոգու գեղեցկությունը:
2) Պատկերում է արևմտահայ գյուղի սոցիալական հակասությունները:
3) Նպատակաուղղված էր արևմտահայության ուշադրությունը կենտրոնացնելու գյուղատնտեսության վրա:
4) Փառաբանում է հայ հեթանոսական անցյալը:

109. Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծության ո՞ր տողով եզրափակվող վեցատաղ տունն է բացահայտում հայրենի հինավուրց փառքերը:

1) Ընդ եղեգան փող սիրտս ելաներ:
2) Ընդ եղեգան փող բոց ելաներ:
3) Ընդ եղեգան փող ողբ ելաներ:
4) Ընդ եղեգան փող լույս ելաներ:

110. Դանիել Վարուժանի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

Արտըս խոզանով մընաց,
— Կ՚երթա՜ լուսնակը —
Դեզերով լեռ եմ շինած,
— Սի՜րտս է կըրակը:

1) «Ցորյանի ծովեր»
2) «Հունձք կը ժողվեմ»
3) «Ձոն»
4) «Արտերուն հրավերը»

111. Դանիել Վարուժանի ո՞ր բանաստեղծություններից են տրված հատվածները:

ա. Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
բ. Գյուղակներեն հորիզոնները մինչև
Կը տարածվի մեր մայրությունը հողի
Դարուն եկավ, չի բավեր ձյունը թեթև
Այ ծածկելու մեր մերկությունը հղի:
գ. Ցորեն, կակաչ, կարոտով,
— Կաքավը կա լա,
Կապեցի մեկ նարատով,
— Ձեռքերն են հինա:
դ. Հովե՛ր կ’անցնին
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշար հուռթի,
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:

1) «Հունձք կը ժողվեմ…»
2) «Ձոն»
3) «Ցորյանի ծովեր»
4) «Արտերուն հրավերը»

1) ա-2, բ-3,գ-4, դ-1
2) ա-1,բ-3, գ-4, դ-1
3) ա-2, բ-4, գ-1, դ-3
4) ա-3, բ-2, գ-1, դ-4

112. Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ նշում բանաստեղծական հատվածի համապատասխանությունը վերնագրին:

  1. Գյուղակներեն հորիզոնները մինչև
    Կտարածվի մեր մայրությունը հողի:
    Գարունն եկավ. – չի բացվեր ձյունը թեթև
    Ա՛լ ծածկելու մեր մերկությունը հողի:
  2. Թոթվեց թևերն հոգիա մոլար,
    Ճանչեց ըզեն գեղ ու կրակ,
    Սիրտն անապակ՝ ինչպես վըտակ
    Անմեղ՝ ինչպես սյուք դալկահար,
    Հավատարիմ՝ ինչպես քընար,
    Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ:
  3. Հազար բարիք ես տայի,
    Գոլը կրակին ճարճատուն
    Կութքը բերրի դաշտերուն,
    Բոլոր միրգերն աշունի,
    Ու մեղր ու կաթ ու գինի…
  4. Այլ եթե գոգդ ալ թափին
    Բույլքն աստեղաց երկնքին,
    Նըմանիլ չե՛ս կրնար դուն
    Հոգվույս՝ որ է բոց անհո՜ւն։

ա. Միսաք Մեծարենց. «Հյուղը»
բ. Դանիել Վարուժան. «Արտերուն հրավերը»
գ. Պետրոս Դուրյան. «Լճակ»
դ. Պետրոս Դուրյան «Սիրել»

1) 1-բ, 2-ա, 3-դ, 4-գ
2) 1-գ, 2-դ, 3-ա, 4-բ
3) 1-գ, 2-ա, 3-դ, 4-բ
4) 1-բ, 2-դ, 3-ա, 4-գ

113. Ո՞ր ստեղծագործության ենթավերնագիրն է « Հազարամյակ մը մեզմե առաջ»:

1) «Հարճը» (Դանիել Վարուժան)
2) «Հին աստվածներ» (Լևոն Շանթ)
3) «Վերք Հայաստանի» (Խաչատուր Աբովյան)
4) «Մեծապատիվ մուրացկանները» (Հակոբ Պարոնյան)

114. Ի՞նչ տեսիլավ է սկսվում Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման:

1) Սևանա կղզում ճերմակավորի ու Վանահոր բանավեճով:
2) Աբեղան տեսնում է, թե ինչպես է Սևանա լճի փոթորիկը սպառնում խեղդել Սեդային:
3) Վանահայրը և Իշխանուհին զրուցում և բացահայտելով իրենց երիտասարդ տարիների սերը:
4) Քողավորը շրջում է կղզում և մենախոսում է

115. Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի ո՞ր հերոսի մասին է նշված հատվածը.

Մանկուց նա մեծացել է վանքում վանահոր հովանավորության ներքո: Վանահայրը նրա հե
կապել իր հույսերը, սակայն նրան վիճակվում է առնչվել աշխարհիկ կյանքին:

1) կույր վանականի
2) Ճերմակավորի
3) Ատոմ վանականի
4) Աբեդայի

116. Պեղումներից ո՞րը ճիշտ չէ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի վերաբերյալ:

1) Հերոսներից մեկը՝ Աբեղան, մանկուց ապրել է վանքում և ոչինչ չի իմացել դրսի աշխարհի մասին:
2) Իշխանը գալիս է կղզի, որպեսզի հեթանոսական տաճար կառուցի:
3) Դրամայի ավարտին Աբեղան իրեն ծովն է նետում, խառնվում բնության տարերքին:
4) Վաղ երիտասարդության տարիներին Վանահայրը սիրել է Իշխանուհուն և մերժվել:

117. Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայում ի՞նչ է հիշեցնում Ճգնավորը հոգու երկվություն ապրող Աբեղային:

1) Մարդկային կյանքը ունայն է՝ անկախ ապրելու եղանակից:
2) Աբեղան մեծացել և հասակ է առել վանքում և պետք է նրան հավատարիմ մնա:
3) Մարդը ծնվում է երջանիկ լինելու համար, ուստի պետք է հետևել սրտի ձայնին:
4) Աստված փորձություն է ուղարկել Աբեղային, և նա պարտավոր է հաղթահարել:

118. Խոսքերից ո՞րը Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի որ հերոսինն է:

ա. «Իմ կյանքիս գորշ երկնքում դուն ես եղեր ինծի համար լույսի աստղը, ապրելու իմաստը, առանց այդ լույսին, առանց այդ միսիթարության նս չգիտեմ՝ ինչու էի ապրելու»:
բ. «Ի՞նչ կ’ուզես, կին, ի՞նչ կ’ուզես դուն ինձմն: Ամբողջ կյանքիս կեսը տառապանք տվիր ինծի, տառւսպանք ու դառնություն, ջարդեցիր կյանքս, խորտակեցիր երիտասարդությունս, հիմա ալ մոխիրը քրքրել կ’ուզես»:

1. Աբեղա
2 . Իշխանուհի
3. Վանահայր
4. Սեդա

1) ա-1, բ-3
2) ա-2, բ-4
3) ա-3, բ-1
4) ա-2, բ-3

119. Բնութագրումներից ո՞րը Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպի որ հերոսի մասին է:

1. Կնամոլ է, ամուսնանում է անբարո ֆրանսուհու հետ և իրեն երջանիկ զգում: Մխրճվելով սիրային զգացմունքների մեջ` ապրում է սիրո, խանդի, հուսախա
2. բության ու նվաստացման բազմաթիվ պահեր՝ ի վերջո հեռանալով
ազգայինից:
3. Ամենագաղափարական հերոսն է և արտահայտում է հեղինակի մտքերը առանց ցուցադրվելու կյանքի այլ հանգամանքներում:
4. Բազմաթիվ նահանջողների մեջ միայն նա է, որ հուսահատ պայքարում է
ազգային դեմքը պահելու համար, խելագարվում է և ապա մահանում:

ա. Սուրեն
բ. Հրաչ
գ. Զարեհ
դ. Պետրոս

1) 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ
2) 1-ա, 2-բ, 3-դ, 4-գ
3) 1-բ, 2-դ, 3-ա, 4-գ
4) 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա

120. Ո՞ր շարքի բոլոր հեղինակներ են ստեղծագործել արևմտահայերենով:

1) Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ, Մուրացան
2) Պետրոս Դուրյան, Միսաք Մեծարենց, Միամանթո
3) Վարդան Այգեկցի, Դանիել Վարուժան, Պետրոս Դուրյան
4) Հակոբ Պարոնյան, Խաչատուր Աբովյան, Շահան Շահնուր

121. Նշված գրողները հայերենի ո՞ր տարբերակով են ստեղծագործել:

ա. Մխիթար Գոշ
բ. Շահան Շահնուր
գ. Խաչատուր Աբովյան
դ. Սայաթ-Նովա
ե. Ղազար Փարպեցի

1. թիֆլիսահայ բարբառ
2. գրաբար
3. արևմտահայերեն
4. միջին հայերեն
5. արևելահայերեն

1) ա-4, բ-3, գ-5, դ-1, ե-2
2) ա-2, բ-1, գ-5, դ-4, ե-3
3) ա-4, բ-5, գ-3, դ-1, ե-2
4) ա-2, բ-5, գ-1, դ-4, ե-3

Գրականություն

Գրականություն՝ Գրականություն. 19-20-րդ դարերի գրականություն. ինչ ենք հիշում։ Շտ. 1, էջ 217, վ.122-ից մինչև վերջ (էջ 235)

122. Մեռած քաղաքի` Վանի ողբերգությունը ո՞ր պոեմում է պատկերված: 

1) «Բիբլիական» (Հ. Շիրազ) 
2) «Դանթեական առասպել» (Ե. Չարենց) 
3) «Անլռելի զանգակատուն» (Պ. Սևակ) 
4) «Աբու-Լալա Մահարի» (Ավ. Իսահակյան)

123. Ո՞ր պնդումը Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի վերաբերյալ ճիշտ չէ:

1) Պոեմը սկսվում է պատերազմ մեկնող երիտասարդ կամավորների ուրախ տրամադրությամբ:
2) Պոեմում կռվի որևէ դրվագ անմիջականորեն չի ներկայացվում:
3) Պոեմում բանաստեղծը նկարագրում է պատերազմի հետքերը Կարսից մինչև Վան ընկած ճանապարհին:
4) Պոեմի կենտրոնական դեմքը ինքը` զինվոր բանաստեղծն է:

124. Ո՞ր հատվածը Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմից չէ:

1) Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր 
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն:
2) Եվ հավատացինք, հարբած ու գինով, 
Որ դու կասհզոր, մարմնացում Ուժի… 

3) Ու պե՞տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ
Ապրելու հսկա տենչը բեռ արած…
4) Զգում էինք, որ մի մութ թշնամի 
Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն…

125. Եղիշե Չարենցի ո՞ր ստեղծագործությունից է հետևյալ հատվածը:

Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան – 
Ու լուսավոր առավոտները իմ հոգու 
Ո՞վ դարձրեց մի անկրակ իրիկնաժամ, 
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտեր երկու

1) «Դանթեական առասպել»
2) «Անվերնագիր»
3) «Մահվան տեսիլ»
4) «Վահագն»

126. Ո՞ր պնդումը ճիշտ չէ Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի վերաբերյալ:

1) Պոեմն սկսվում է նախերգանք-ուղերձով, որը հղվում է ողջակիզվող հոգիներին:
2) Պոեմում հանդես է գալիս պայքարող ժողովուրդը, իսկ որպես խորհրդանիշներ` հինը մարմնավորող քաղաքը, երգը, մայրամուտը, արևը։
3) Պատկերված է երկաթուղային կայարանը՝ որպես հին աշխարհի խորհրդանիշներից մեկը:
4) Քնարական պոեմ է, որի միակ հերոսը բանաստեղծն է:

127. Ո՞ր շարքում են միայն Եղիշե Չարենցի ստեղծագործությունները:

1) «Ես իմ անուշ Հայաստանի», «Հայրենիքիս հետ», «Դանթեական առասպել»
2) «Դեպի լյառը Մասիս», «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում», «Գանգրահեր տղան»
3) «Էլի գարուն կգա», «Գարնանամուտ», «Վահագն» 
4) «Հավերժական սերը», «Տաղ անձնական», «Մահվան տեսիլ»

128․ Ո՞րն է Եղիշե Չարենցի «Վահագն» պոեմի հիմնական գաղափարը:

1) գորշ իրականության մեջ երազող մարդկանց չհասկացված լինելը
2) իրական Հայաստանի փոխարեն առասպելական Հայաստան տեսնողների դեմ ընդվզումը
3) ամպրոպի աստված Վահագնի ուժի և հզորության փառաբանումը
4) Գողթան երգիչների բանաստեղծական ձիրքի գովերգումը

129․ Ո՞ր հատվածն է Եղիշե Չարենցի «Վահագն» պոեմից:

1) Թե մի՞ֆ էիր դու․․․
Եկան, երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր․․․

2) Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն:
3) Որ-տիեզերքի կախարդանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնա-երազ…
4) Եվ չէինք հիշում այլևս ոչինչ,
Եվ չգիտեինք` ի՞նչ էինք անում:

130․ Եղիշե Չարենցի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

…Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի –
Իսկ նրանք եկան` արյունով, հրով
Սեր երկիրը հին դարձրին փոշի…

1) «Մահվան տեսիլ»
2) «Վահագն»
3) «Հեռացումի խոսքեր»
4) «Անվերնագիր»

131․ Ո՞րն է Եղիշե Չարենցի «Վահագն» պոեմի առաջին բառակապակցության բաց թողած բառը.

․․․․․․․․․․․․․․․․․․․ աստված․․․

1) Կրակի
2) Կայծակի
3) Արևի
4) Հրդեհի

132․ Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:

1. Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի
2. Եվ ո՞ւմ համար-էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
3. Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով
4. Ինչ-որ մեկի սրտում բացված-վերք է կարծես այս կյանքը մի

1) 1, 4, 2, 3
2) 1, 2, 4, 3
3) 2, 3, 1, 4
4) 4, 1, 2, 3

133. Եղիշե Չարենցի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,
Ու խնդացին լուսավոր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ
Ու հեռացան: Ու ոչ մի լույս չբերին։

1) «Հարդագողի ճամփորդները»
2) «Մահվան տեսիլ»
3) «Տաղ անձնական»
4) «Դանթեական առասպել»

134. Եղիշե Չարենցի ստեղծագործության վերաբերյալ պնդումներից որո՞ւմ սխալ կա:

1) «Դանթեական առասպել» պոեմում Չարենցը ականատեսի աչքերով նկարագրել է Վանը՝ Մեռած Քաղաքը։
2 ) «Տաղարանում» ընդգրկված են «Ես իմ անուշ Հայաստանի», «Տաղ անձնական», «Էլի գարուն կգա…» և մի շարք այլ բանաստեղծություններ:
3) «Գանգրահեր տղան» չափածո նովելում Չարենցը ուրվագծում է գալիք Հայաստանի պատկերը:
4) «Դեպի լյառը Մասիս» պոեմում Չարենցը ներկայացնում է Խաչատուր Աբովյանի վերջին գիշերվա խոհերն ու ապրումները:

135. Ո՞րը Եղիշե Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմի քնարական հերոսի` Խաչատուր Աբովյանի վերջին գիշերվա խորհրդածություններից չէ:

1) իր կյանքի դորպատյան հուշերը
2) Մասիսի գագաթը բարձրանալու վերհուշը
3) ստեղծագործական նոր ծրագրերը
4) «Վերք Հայաստանի» վեպում արծարծված քաղաքական կողմնորոշման վերանայումը

136. Ո՞ր հատվածն է Եղիշե Չարենցի «Անվերնագիր» («Իմ մահվան օրը կիջնի լռություն») բանաստեղծությունից:

1) Թե ուզում ես երգդ լսեն,
Ժամանակից շունչը դարձիր:
2) Քո անկումները եղել են միշտ
Եղանակի պես պատահական…
3) Ու կանգնել եմ ես
Լեռների վրա իմ ավեր երկրի
4) Այն, որ ևս Լի, որ իմն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում…

137. Բանաստեղծական հատվածներից ո՞րը Եղիշե Չարենցի որ ստեղծագործությունից է:

1. Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում.
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եվ չի՞ եղել արդյոք իր ողջունած հեռուն
Մի թիարան վատթար․․․
2. Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն-
Ու կապո՜ւյտ, կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկնքից
Թափվում է կարծես երգ ու խնդություն:
3. Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ-
Ու հեռացան: Ու ոչ մի լույս չբերին:
4. Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք,
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղուց չկամ,-
…Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ․․․

ա. «Հարդագողի ճամփորդները»
բ. «Դեպի լյառը Մասիս»
գ. «Գանգրահեր տղան»
դ. «Տաղ անձնական»
ե. «Անվերնագիր»

1) 1-գ, 2-բ, 3-դ, 4-ե
2) 1-ե, 2-դ, 3-ա, 4-գ
3) 1-բ, 2-գ, 3-դ, 4-ա
4) 1-բ, 2-գ, 3-ա, 4-ե

138. Բանաստեղծական հատվածներից ո՞րը որ հեղինակի ստեղծագործությունից է:

ա. Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով․․․
բ. Դու պիտի ծաղկի՛ս, երկի՛ր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու` քա՛ղցր ու սրտաբու՛խ:
գ. …Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին․․.
η. Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:

1. Ե. Չարենց
2. Ավ. Իսահակյան
3. Հ. Թումանյան
4. Վ. Տերյան

1) ա-3, բ-2, գ-4, դ-1
2) ա-2, բ-3, գ-4, դ-1
3) ա-3, բ-2, գ-1, դ-4
4) ա-1, բ-2, գ-4, դ-3

139․ Ո՞ր շարքում են ճիշտ նշված տրված գրողների ծննդյան տարեթվերը:

1․ Հովհաննես Թումանյան
2․ Եղիշե Չարենց
3․ Վահան Տերյան
4․ Ավետիք Իսահակյան

ա. 1897
բ. 1869
գ. 1875
դ. 1885

1) 1-դ, 2-ա, 3-գ, 4-բ
2) 1-բ, 2-ա, 3-դ, 4-գ
3) 1-գ, 2-բ, 3-դ, 4-ա
4) 1-դ, 2-գ, 3-ա, 4-բ

140. Թվերի ո՞ր դասավորությունն է արտացոլում նշված ստեղծագործությունների ստեղծման ժամանակային ճիշտ հաջորդականությունը:

1) «Մթնշաղի անուրջներ» (Վ. Տերյան)
2)«Տաղարան» (Ե. Չարենց)
3)«Սարսուռներ» (Դ. Վարուժան)
4)«Երգեր ու վերքեր» (Ավ. Իսահակյան)

1) 3, 1, 4, 2
2) 4, 1, 2, 3
3) 4, 3, 1, 2
4) 4, 1, 3, 2

141. Ո՞ր ժողովածուն կամ բանաստեղծական շարքը հեղինակներից որինն է:

ա. «Տաղարան»
բ. «Խղճմտանքի ձայներ»
գ. «Նոր տաղեր»
դ. «Երկիր Նաիրի»

1) Վ. Տերյան
2) Մ. Մեծարենց
3) Ե. Չարենց
4) Գ. Զոհրապ

1) ա-3, բ-4, գ-2, դ-1
2) ա-1, բ-3, գ-2, դ-4
3) ա-2, բ-1, գ-3, դ-4
4) ա-4, բ-2, գ-1, դ-3

142. Բանաստեղծական հատվածներից ո՞րը որ հեղինակինն է:

ա. -Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…
բ. … Այս բանը ոչ Տըրդատես նկատեց, ո՛չ ալ Բակուր, Իրենց անզուսպ մոլուցքին փոշիներեն դարձած կույր…
գ. Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու, Բարի՛ հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնա՞ք բարով:
դ. Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար, Եվ ալիք մը թևը բացած կը վազե Գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:

1. Վ. Տերյան
2. Ե. Չարենց
3. Դ. Վարուժան
4. Մ. Մեծարենց

1) ա-2, բ-3, գ-1, դ-4
2) ա-3, բ-2, գ-4, դ-1
3) ա-2, բ-3, գ-4, դ-1
4) ա-3, բ-4, գ-1, դ-2

143. Ակսել Բակունցի նշված պատմվածքներից որի՞ բոլոր հերոսներն են, որ հանդես չեն գալիս իրենց անձնանուններով:

1) «Խոնարհ աղջիկը»
2) «Միրհավ»
3) «Ալպիական մանուշակ»
4) «Մթնաձոր»

144. Ակսել Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքի ստորև բերված սյուժետային դրվագներից որո՞ւմ սխալ կա:

1) Հեղինակ-հերոսը` 17-18 տարեկան մի երիտասարդ` բանտից նոր դուրս եկած, իր բարեկամի առաջարկով գնում է Ձորագյուղ և զբաղվում ուսուցչությամբ:
2) Ուսուցիչը Խոնարհին առաջին անգամ տեսնում է անտառի բացատում:
3) Բարեկենդանի օրը ուսուցիչը Խոնարհին տեսնում է աղջիկների հետ իրենց դիմացի տան կտուրի վրա ձյունով խաղալիս:
4) Հրաժեշտի օրը Խոնարհը աշակերտների հետ եկել էր դպրոցի բակ` ուսուցչին հրաժեշտ տալու:

145․ Ձախ կողմում նշված են Ակսել Բակունցի պատմվածքները, իսկ աջում` նրանցից քաղված մեկական հատված. լուծման տարբերակներից ո՞րն է ճիշտ:

ա. «Սպիտակ ձին»
բ. «Ալպիական մանուշակ»
գ. «Միրհավ»
դ. «Խոնարհ աղջիկը»

1․ «Նրանք մանկության ընկերներ էին, և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանուշակը»:
2․ «Մեկ էլ դեմքը մոտենում էր, կանգնում էր աչքիս առաջ, և ես ճգնում էի իմանալու՝ ժպտա՞ց աղջիկը, երբ ետ նայեցի, թե՞ միայն ինձ թվաց»:
3. «Ցոլակը դողում էր: Նրա մեջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել և երևում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը»:
4. «Ծով կար նրա մտքում, և այդ ծովը ափ էր շպրտում մերթ սև թավիշե գլխարկով գլուխ` մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ՝ թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ»:

1) ա-3, բ-1, գ-4, դ-2
2) ա-3, բ-4, գ-1, դ-2
3) ա-2, բ-4, գ-3, դ-1
4) ա-2, բ-3, գ-1, դ-4

146. Ինչի՞ նկարագրությամբ է սկսվում Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքը:

1) Բակուր իշխանի դամբարանի
2) Կաքավաբերդի
3) Բասուտա գետի
4) ալպիական մանուշակների

147. Ակսել Բակունցի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

«Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում: Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը, և մահակը անասելի թափով իջավ կնոջ թիկունքին»:

1) «Մթնաձոր»
2) «Ալպիական մանուշակ»
3) «Միրհավ»
4) «Խոնարհ աղջիկը»

148. Ինչո՞վ է ավարտվում Ակսել Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքը:

1) Մեկ տարով գյուղ՝ ուսուցչության մեկնած երիտասարդը վերադառնում է` անավարտ թողնելով սկիզբ առած սիրո պատմությունը:
2) Տասներկու տարի անց գործնական այցով կրկին գյուղ եկած հերոսը հանդիպում է Խոնարհին, որին ճանաչում է միայն աչքերից։
3) Խոնարհը մերժում է ուսուցչի սերը և ամուսնանում ուրիշի հետ:
4) Տարիներ անց Խոնարհը փնտրում և գտնում է իրենց գյուղի նախկին ուսուցչին:

149. Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում ի՞նչ է հրամայում Հազկերտը Վարդանին նախարարների կեղծ ուրացությունից հետո:

1) մասնակցել քուշանների դեմ մղվող պատերազմին
2) հազարապետի հետ մեկնել Բյուզանդիա
3) Հայաստանում մեհյաններ կառուցել
4) աջակցել Վասակին ձեռնադրելու արքա

150. Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում հայ ո՞ւմ է Հազկերտը պատանդ վերցնում: նախարարների կեղծ ուրացությունից հետո

1) Զոհրակին ու Ատոմին
2) Բաբիկին ու Ներսիկին
3) Վարազդուխտին ու Կոդակին
4) Վասակին ու Գադիշոյին

151. Ո՞ր շարքում են նշված Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպից վասակյանների անունները:

1) Արտակ Մոկաց, Ղևոնդ Երեց
2) Գադիշո Խորխոռունի, Արտակ Ռշտունի
3) Ատոմ Գնունի, Սրվանձտյա Գարեգին
4) Ներշապուհ Արծրունի, Դավիթ սեպուհ

152. Ո՞ր շարքի հերոսները որ ստեղծագործությունից են:

1. Սեդա, Սահականույշ, Սահակ Սևադա
2. Զոհրակ, Շուշանիկ, Արտակ Մոկաց
3. Աշխեն, Որմիզդուխտ, Տաճատուհի
4. Շուշանիկ, Պետրոս Ղուլամյան, Սմբատ

ա. «Քաոս»
բ. «Վարդանանք»
գ. «Գևորգ Մարզպետունի»
դ. «Սամվել»

1) 1-գ, 2-բ, 3-դ, 4-ա
2) 1-բ, 2-գ, 3-դ, 4-ա
3) 1-գ, 2-դ, 3-ա, 4-դ
4) 1-ա, 2-բ, 3-դ, 4-գ

153. Ո՞ր շարքի բոլոր հերոսներն են Վարդանի կողմնակիցները Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում:

1) Կողակ, Ներշապուհ Արծրունի, Արտակ Ռշտունի
2) Արտակ Մոկաց, Վարազդուխտ, Փառանձեմ
3) Ատոմ Գնունի, Առաքել, Զոհրակ
4) Համազասպ Մամիկոնյան, Շուշանիկ, Գադիշո Խորխոռունի

154. Նշվածներից ո՞վ է հայոց այրուձիի հրամանատարը Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում:

1) Ատոմ Գնունին
2) Ընծայնոց Արսենը
3) Սրվանձտյա Գարեգինը
4) Գադիշո Խորխոռունին

155. Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում ո՞վ է դիմում Վասակ Սյունուն՝ ասելով.

«Ստրկության ուղիներո՞վ ես ազգը տանում ոգեկան ազատության ու պետության: Ազատության ոչնչացմա՞մբ ազատություն… Ունայն է հույսդ, և իզուր ջանքերդ…»:

1) Վարդան Մամիկոնյանը
2) Վահան Ամատունին
3) Մովսես Խորենացին
4) Ներշապուհ Արծրունին

156. Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի վերաբերյալ պնդումներից ո՞րը ճիշտ չէ:

1) Դեմիրճյանը «Վարդանանք» պատմավեպում Վարդանանց պատերազմը ներկայացրել է որպես ազգային- ազատագրական պայքար, որը մղվում էր հայրենիքի ազատության համար:
2) «Վարդանանք» պատմավեպում հեղինակը շրջանցել է ժողովրդի դերն ու նշանակությունը:
3) Դեմիրճյանի համոզմամբ Ավարայրի ճակատամարտում հայերը տարան իրական հաղթանակ, որի շնորհիվ կարողացան պահել իրենց կիսանկախ վիճակը:
4) Պատմավեպը գրելիս հեղինակը հանգամանորեն ուսումնասիրել և փաստերը՝ թափանցելով պատմական իրադարձությունների էության մեջ:

157. Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ։

1) «Վարդանանքի» սկզբնաղբյուրներն են Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» և Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» երկերը:
2) Պատմավեպում կարևոր տեղ է զբաղեցնում ժողովուրդը, որը ցուցադրվում է վիպական գործողու- թյունների ընթացքում:
3) Վեպի հիմքում ընկած է հայրենիքի ազատության գաղափարը:
4) Ինչպես Եղիշեն, այնպես էլ Դերենիկ Դեմիրճյանը Վարդանանց պատերազմը համարում է սրբազան պատերազմ՝ մղված միայն հավատի պահպանման համար:

158. Ստեղծագործություններից յուրաքանչյուրում պատկերված իրադարձությունները պատմական ո՞ր ժամանակաշրջանին են վերաբերում:

  1. Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի»
  2. Րաֆֆի, «Սամվել»
  3. Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք»
  4. Մուրացան, «Գևորգ Մարզպետունի»

ա. 4-րդ դար
բ. 5-րդ դար
գ. 10-րդ դար
դ. 1826-1827թթ.

1) 1-դ, 2-ա, 3-գ, 4-բ
2) 1-գ, 2-ա, 3-բ, 4-դ
3) 1-դ, 2-ա, 3-բ, 4-գ
4) 1-բ, 2-տ, 3-ա, 4-գ

159. Նշվածներից ո՞վ որ հեղինակներից է հատկապես օգտվել իր նշված պատմավեպը գրելիս:

ա. Րաֆֆի, «Սամվել»
բ. Մուրացան, «Գևորգ Մարզպետունի»
գ. Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք»

  1. Եղիշե, Ղազար Փարպեցի
  2. Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի
  3. Հովհաննես Դրասխանակերտցի, Թովմա Արծրունի

1) ա-2, բ-3, գ-1
2) ա-1, բ-3, գ-2
3) ա-2, բ-1, գ-3
4) ա-3, բ-2, գ-1

160. Պնդումներից ո՞րն է սխալ:

1) Ավետիք Իսահակյանի «Մեր պատմիչները և մեր գուսանները» բանաստեղծությունը գրված է «Սասնա ծռեր» էպոսի հազարամյակի առիթով:
2) Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին:
3) Մուրացանը «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը գրելիս օգտվել է Հովհաննես Դրասխանակերտցու և Թովմա Արծրունու աշխատություններից:
4) Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի հիմքում ընկած են հայ հնագույն առասպելների սյուժեները:

161. Ձախ կողմում նշված են հայ գրողների կեղծանունները, իսկ աջում՝ իսկական ազգանունները, լուծման տարբերակներից ո՞րն է ճիշտ:

ա. Դ. Վարուժան
բ. Ա. Շիրվանզադե
գ. Ե. Չարենց
դ. Րաֆֆի
ե. Հ. Շիրազ

  1. Սողոմոնյան
  2. Մովսիսյան
  3. Չպուգքյարյան
  4. Կարապետյան
  5. Մելիք-Հակոբյան

1) ա-3, բ-2, գ-1, դ-5, ե-4
2) ա-1, բ-5, գ-3, դ-2, ե-4
3) ա-3, բ-2, գ-4, դ-5, ե-1
4) ա-1, բ-2, գ-3, դ-5, ե-4

162. Ո՞ր պնդումն է սխալ Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակի վերաբերյալ:

1) Վիպակը ինչպես իր հեղինակի, այնպես էլ միլիոնավոր աքսորականների կյանքի պատմությունն է:
2) Վիպակում ցույց է տրված, թե ինչպես ամենածանր հալածանքների պայմաններում անգամ մարդը փորձում է պահպանել մարդկային արժեքները:
3) Վիպակում պատկերված են աքսորականների կյանքի ծանր, սոսկալի պայմանները:
4) Ճամբարային դաժան իրականությունը մարդկանց մեջ սպանել է անգամ մարդկային ամենագեղեցիկ զգացմունքներից մեկը` սերը:

163. Ո՞վ է «Քարափների երգը» ժողովածուի հեղինակը:

1) Եղիշե Չարենցը
2) Վահան Տերյանը
3) Համո Սահյանը
4) Հովհաննես Շիրազը

164. Համո Սահյանի «Անունդ տալիս» բանաստեղծության մեջ նշվածներից որի՞ մասին չի հիշատակվում:

1) արևոտ մի սար՝ ճակատին ձյունի պատառիկ
2) հեռվում ուշացած ինչ-որ ձիերի դոփյուն
3) թեքված մի մատուռ ու բերդի տեղահան մի դուռ
4) քարափի կանաչ ափի մեջ թրթռացող երկնքի մի շերտ

165. Ո՞րը Համո Սահյանի բանաստեղծական ժողովածուներից չէ:

1) «Ծիածան»
2) «Որոտանի եզերքին»
3) «Իրիկնահաց»
4) «Քարափների երգը»

166. Հատվածներից ո՞րը Համո Սահյանի որ բանաստեղծությունից է:

ա. Ծանր նստել է և ամեն մեկին Իրեն արժանի պատիվն է տալիս. Վայրի աղավնուն՝ հանճարը վայրի, Մոլորված ամպին իր քիվն է տալիս, Խրտնած քարայծին` մութն իր քարայրի:
բ. Կախվել է ժայռը անդունդի վրա Եվ դարեր այդպես կախված է Ջրերի մեջ են ոտքերը նրա, Իսկ գլխին հոգնած մնում,
ամպերն են քնում: երգն էր կրկնում
գ. Արևոտ մի սար եմ հիշում՝ Ճակատին ձյունի պատառիկ, Սարն ի վար բարակ մի առու՝ Շուրթերին հայրեն ու տաղիկ…
դ. Փայտահատը հին Եվ տաք սղոցն Թեղին իր յուղում էր կրկին, անտարբեր ականջ էր դնում Տապալված կաղնու խուլ հառաչանքին:

  1. «Մասրենի»
  2. «Անունդ տալիս»
  3. «Անտառում»
  4. «Քարափը»

1) ա-4, բ-1, գ-2, դ-3
2) ա-1, բ-4, գ-2, դ-3
3) ա-4, բ-1, գ-3, դ-2
4) ա-3, բ-1, գ-2, դ-4

167. Ո՞ր ժողովածուն կամ բանաստեղծական շարքը հեղինակներից որի՞նն է:

ա. «Ցեղին սիրտը»
բ. «Երկիր Նաիրի»
գ. «Նոր տաղեր»
դ. «Նաիրյան դալար բարդի»

  1. Վ. Տերյան
  2. Հ. Սահյան
  3. Դ. Վարուժան
  4. Մ. Մեծարենց

1) ա-3, բ-1, գ-4 , դ-2
2) ա-3, բ-4, գ-1, դ-2
3) ա-4, բ-1, գ-3, դ-2
4) ա-3, բ-2, գ-1, դ-4

168. Ո՞ր ժողովածուն կամ բանաստեղծական շարքը հեղինակներից որի՞նն է:

ш. «Տաղարան»
բ. «Խղճմտանքի ձայներ»
q. «Ծիածան»
դ. «Երկիր Նաիրի»

  1. Վ. Տերյան
  2. Մ. Մեծարենց
  3. Ե. Չարենց
  4. Գ. Զոհրապ

1) ա-3, բ-4, գ-2, դ-1
2) ա-1, բ-3, գ-2, դ-4
3) ա-2, բ-1, գ-3, դ-4
4) ա-4, բ-2, գ-1, դ-3

169. Հատվածներից ո՞րը Հովհաննես Շիրազի որ բանաստեղծությունից է:

ա. Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ` կա՞ թե՞ չկա
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, գահերն ի վեր:
բ….Անդադար նայեմ իմ Արարատին,
Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա,
Եվ մամռած նայե իմ Արարատին:
գ. -Ի՞նչ թարմություն- ասացին,- ի՜նչ թարմություն, ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ևս՝ իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
դ. Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան…

  1. «Կուզեի ճստել մի քարի վրա»
  2. «Թագադրում»
  3. «Հայ ժողովրդի երգը»
  4. «Գարնանամուտ»

1) ա-3, բ-4, գ-1, դ-2
2) ա-2, բ-3, գ-4, դ-1
3) ա-3, բ-1, գ-4, դ-2
4) ա-1, բ-3, գ-4, դ-2

170. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ:

  1. Եվ գուցե այնժամ ևս մահը սիրեմ
  2. Երբ գարունները ողջ թագավորեմ
  3. Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ
  4. Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ

1) 3, 1, 2, 4
2) 3, 1, 4, 2
3) 1, 3, 2, 4
4) 1, 2, 3, 4

171. Տրված բանաստեղծական հատվածներից ո՞րը որ հեղինակի ստեղծագործությունից է:

1. Ծաղիկներին` դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին, Մանուկներին վառ-խրտուն ասում եմ ես՝ մնաք բարով:
2. Եվ հառաչեցին լեռները ցավից.
Անեծք ժայթքեցին հրաբուխներով,
Դարձան անդունդներ ու խորանալով
Այն սեգ լեռների տանջանքը լացին…
3. Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով,
-Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը,- ասին:
4. Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ՚իյնա վար…

1) 1-դ, 2-գ, 3-բ, 4-ա
2) 1-դ, 2-գ, 3-ա, 4-բ
3) 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
4) 1-բ, 2-դ, 3-ա, 4-գ

172. Տրված բանաստեղծական հատվածներից ո՞րը որ հեղինակի ստեղծագործությունից է:

ա. Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների,
Նրանց հետ ետ գամ, գարունը բերեմ:
բ. Արևոտ մի սար եմ հիշում՝
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու՝
Շուրթերին հայրեն ու տաղիկ
գ. Ուշ-ուշ են գալիս, բայց ո՛չ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:
Բայց ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:
դ. Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի` թերթերում գրած:

  1. Հ. Սահյան
  2. Պ. Սևակ
  3. Ե. Չարենց
  4. Հ. Շիրազ

1) ա-4, բ-1, գ-2, դ-3
2) ա-1, բ-3, գ-2, դ-4
3) ա-2, բ-1, գ-4, դ-3
4) ա-4, բ-2, գ-3, դ-1

173. Նշվածներից ո՞րը պոեմ չէ։

1) «Հարճը» (Դ. Վարուժան)
2) «Արա Գեղեցիկ» (Ն. Զարյան)
3) «Թմկաբերդի առումը» (Հ. Թումանյան)
4) «Դանթեական առասպել» (Ե. Չարենց)

174. Նշվածներից ո՞րը պոեմ չէ։

1) «Եվ այր մի` Մաշտոց անուն» (Պ. Սևակ)
2) «Հարճը» (Դ. Վարուժան)
3) «Բիբլիական» (Հ. Շիրազ)
4) «Մեր պատմիչները և մեր գուսանները» (Ավ. Իսահակյան)

175. Գիշերերգությունը նշված ո՞ր ժողովածուի կամ բանաստեղծական շարքի հիմնական թեմաներից է:

1) «Ոսկի հեքիաթ» (Վ. Տերյան)
2) «Հեթանոս երգեր» (Դ. Վարուժան)
3) «Եղիցի լույս» (Պ. Սևակ)
4) «Ծիածան» (Մ. Մեծարենց)

176. Պնդումներից ո՞րն է ճիշտ:

1) Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը գրված է Նահապետ Քուչակի հայրենների նմանողությամբ:
2) Դանիել Վարուժանի « Հացին երգը» շարքը ներկայացնում է հացի արարման ընթացքը:
3) «Անլռելի զանգակատուն»-ը Պարույր Սևակի առաջին ստեղծագործությունն է:
4) Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը նվիրված է միջնադարյան հայ մատենագիրներին:

177. Նշվածներից ո՞րը դրամատիկական ինչ ժանրի ստեղծագործություն է:

ա. «Արա Գեղեցիկ», Ն. Զարյան
բ. «Պատվի համար», Ալ. Շիրվանզադե
գ. «Հին աստվածներ», Լ. Շանթ
դ. «Պաղտասար աղբար», Հ. Պարոնյան

  1. դիցապատմական ողբերգություն
  2. կատակերգություն
  3. դրամա

1) ա-1, բ-3, գ-3, դ-2
2) ա-1, բ-3, գ-2, դ-2
3) ա-3, բ-2, գ-3, դ-1
4) ա-2, բ-3, գ-1, դ-2

178. Տրված ստեղծագործություններից ո՞րը դրամատիկական սեռի չէ:

1) «Պատվի համար» (Ալ. Շիրվանզադե)
2) «Պաղտասար աղբար» (Հ. Պարոնյան)
3) «Արա Գեղեցիկ» (Ն. Զարյան)
4) «Քաջ Նազար» (Հ. Թումանյան)

179. Ո՞ր պնդումն է սխալ:

1) Մովսես Խորենացին և Եղիշեն 5-րդ դարի պատմիչներ են:
2) Ակսել Բակունցն ու Պետրոս Դուրյանը 19-րդ դարի հեղինակներ են:
3) Հովհաննես Շիրազն ու Համո Սահյանը ապրել և ստեղծագործել են 20-րդ դարում:
4) Եղիշե Չարենցը նորագույն շրջանի հայ գրականության սկզբնավորողն է:

180. Գրական ո՞ր հերոսը որ ստեղծագործությունից է:

ա. Արբակ
բ. Շուշանիկ
գ. դայակ Սեդա
դ. իշխանադուստր Սեդա

1. «Գևորգ Մարզպետունի» (Մուրացան)
2. «Վարդանանք» (Դ. Դեմիրճյան)
3. «Հին աստվածներ» (Լ. Շանթ)
4. «Սամվել» (Րաֆֆի)

1) ա-1, բ-2, գ-4, դ-3
2) ա-4, բ-3, գ-2, դ-1
3) ա-4, բ-2, գ-1, դ-3
4) ա-1, բ-4, գ-3, դ-2

181. Հովհաննես Շիրազի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

…Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ:

1) «Գարնանամուտ»
2) «Բիբլիական»
3) «Արարատ»
4) «Թագադրում»

182. Բանաստեղծական հատվածներից ո՞րը որ հեղինակինն է:

1. Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի,
Ես` հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի,
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի՝
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
2. Հունձք կը ժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է-
Ակոս-ակոս ման գալով:
-Սիրածս հարս է:
3. Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղերը մեկմեկու:
4. Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հոգիներուն կ’իջնե երազ մը բուրյան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե:

ա. Վ. Տերյան
բ. Ե. Չարենց
գ. Դ. Վարուժան
դ. Մ. Մեծարենց

1) ա-1, բ-3, գ-2, դ-4
2) ա-3, բ-1, գ-4, դ-2
3) ա-3, բ-1, գ-2, դ-4
4) ա-3, բ-2, գ-1, դ-4

183. Ո՞րը դրամատիկական սեռի ստեղծագործություն չէ:

1) «Հարդագողի ճամփորդները» (Ե. Չարենց)
3) «Հին աստվածներ» (Լ. Շանթ)
4) «Արա Գեղեցիկ» (Ն. Զարյան)
4) «Պատվի համար» ( Ալ. Շիրվանզադե)

184. Ո՞ր շարքի ստեղծագործություններից ոչ մեկի հեղինակը Հրանտ Մաթևոսյանը չէ:

1) «Մթնաձոր», «Ծիրանի փողը», «Կանաչ դաշտը»
2) «Իմ սիրտը լեռներում է», «Ծաղկած փշալարեր», «Քարափը»
3) «Վարք մեծաց», «Նարինջ զամբիկը», «Սպիտակ ձին»
4) «Աշնան արև», «Տոհմի կանչը», «Թագադրում»

185. Ո՞ր շարքի ստեղծագործություններից ոչ մեկի հեղինակը Հրանտ Մաթևոսյանը չէ:

1) «Արևին», «Նամուս», «Կանաչ դաշտը»
2) «Նարինջ զամբիկը», «Վարք մեծաց», «Հայ ժողովրդի երգը»
3) «Ավելորդը», «Հայոց վիշտը», «Տոհմի կանչը»
4) «Համբերանքի չիբուխը», «Աշնան արև», «Հայրենի հողը»

186. Պնդումներից ո՞րն է սխալ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի վերաբերյալ:

1) Վիպակում գործողությունները ծավալվում են Հայրենական մեծ պատերազմի, նրան նախորդող և հաջորդող տարիներին:
2) Աղունը և Սիմոնը մեծացել են միասին, և ի վերջո նրանց մանկական մտերմությունը փոխվել է սիրո:
3) Աղունի բոլոր ձեռքբերումները իրականություն են դարձել համառ կամքի ու տոկունության շնորհիվ:
4) Աղունը լեզվանի Լ, Սիմոնը լռակյաց, Աղունն անհանգիստ բնավորություն ունի, Սիմոնը հանգիստ, դանդաղաշարժ և անճարակ:

187. Ո՞ր շարքում է ճիշտ նշված հերոսների և ստեղծագործությունների համապատասխանությունը:

  1. Աղուն, Արմենակ, Սիմոն
  2. Անուշ, Շուշանիկ, Պապաշա
  3. Սուրեն, Բագրատ, Մարգարիտ
  4. Պետրոս, Նենեթ, Սուրեն

    ա. «Պատվի համար» (Շիրվանզադե)
    բ. «Նահանջը առանց երգի» (Շ. Շահնուր)
    գ. «Աշնան արև» (Հ. Մաթևոսյան)
    դ. «Քաոս» (Շիրվանզադե)

1) 1-դ, 2-գ, 3-ա, 4-բ
2) 1-ա, 2-բ, 3-գ, 4-դ
3) 1-գ, 2-դ, 3-ա, 4-բ
4) 1-գ, 2-գ, 3-բ, 4-ա

188. Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» երկի ո՞ր հերոսները վիպական գործողություններին անմիջականորեն չեն մասնակցում:

1) Աղունի սկեսուր Արուսը և սկեսրայր Աբելը
2) Սիմոնը և Աղունի մայր Շողերը
3) Աղունի Իշխան հայրը և Արմենակ որդին
4) Սիմոնի քույր Արփիկը և Սերո որդին

189. Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի հերոսուհի Աղունն ինչո՞ւ էր պատրաստվում քաղաք գնալ:

1) տղային՝ Արմենակին, ամուսնացնելու
2) Սիմոնից բաժանվելու
3) կրտսեր որդուն՝ Սերոյին, քաղաք տանելու
4) գյուղից ու գյուղական աշխատանքից հանգստանալու

190. Ինչո՞վ է ավարտվում Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակը:

1) Աղունը և Սիմոնը կրկին վիճում են, և քաղաք՝ Արմենակի մոտ, մոր փոխարեն գնում է փոքր եղբայրը՝ Սերոն:
2) Սիմոնը Աղունին ձիով ուղեկցում է մինչև բեռնատար մեքենան, որը նրան կայարան էր հասցնելու:
3) Արմենակը լուր է ուղարկում, որ մայրը չգա, որովհետև ինքը կնոջ հետ Մոսկվա է մեկնում:
4) Առանց ձիու աշխատատեղ գնացած Սիմոնը այնքան ուշ է վերադառնում, որ արդեն գնացքին հասնել չէին կարող, և Աղունի մեկնումը անորոշ ժամանակով հետաձգվում է:

191. Բնութագրումներից յուրաքանչյուրը ո՞ր հեղինակին է վերաբերում:

ա. Սփյուռքահայ գրականության առաջին ներկայացուցիչներից և ականավոր դեմքերից է, որն առաջինը հնչեցրեց փյուռքահայերի
ձուլման վտանգի ահազանգը:
բ. Նա ստեղծեց քարափների, ջրվեժների ու ծիածանների մի գունագեղ աշխարհ:
գ. Համաշխարհային հռչակ վայելող օտարագիր հայ գրող է:
դ. Նա իր հետ բերեց զանգեզուրյան բնաշխարհի նախնական ու վայրի պատկերները:

  1. Հ. Սահյան
  2. Վ. Սարոյան
  3. Շ. Շահնուր
  4. Ա. Բակունց

1) ա-3, բ-2, գ-1, դ-4
2) ա-3, բ-1, գ-2, դ-4
3) ա-4, բ-1, գ-2, դ-3
4) ա-4, բ-2, գ-1, դ-3

192․ Ո՞ր պնդումը ճիշտ չէ։

1) Հովհաննես Թումանյանը համոզված էր, որ ժողովրդական բանահյուսությունը կարող է անսպառ նյութ տալ գրոին։
2) Մովսես Խորենացին կարևորում է ազգային միասնության և պետականության գաղափարները։
3) Եղիշե Չարենցի կերտած գանգրահեր տղան խորհրդանշում է հենց իրեն՝ հեղինակին։
4) Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակը պատկերում է աքսորյալների տառապանքը Սիրբիրում։

193․ Պնդումներից որո՞ւմ սխալ կա։

1) Նորավեպը փոքրածավալ արձակ ստեղծագործություն է, որտեղ գործողությունները զարգանում են արագ ու սրընթաց։ Այն ունենում է կտրուկ ու անսպասելի ավարտ։
2) Պոեմները լինում են պատմողական (էպիկական), քնարական (լիրիկական) ու քնարապատմողական (լիրո-էպիկական)։
3) Հայ գրականության մեջ քնարական պոեմի դասական օրինակներ են Ավ․ Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» և Հովհ․ Թումանյանի «Անուշ» պոեմները։
4) Առակը փոքրածավալ ստեղծագործություն է, որին հատուկ են այլաբանությունն ու բարոյախրատական եզրակացությունը։

194․ Նշված հատկանիշները բանաստեղծական ո՞ր տեսակին են բնորոշ։

Ութտողանի բանաստեղծություն է, որի առաջին տողը նույնությամբ կրկնվում է որպես չորրորդ և յոթերորդ տող, իսկ երկրորդ տողը՝ որպես ութերորդ։

1) հայրեն
2) սոնետ
3) գազել
4) տրիոլետ

195․ Երկտող տներից կազմված բանաստեղծությունը, որում տների երկրորդ տողերը հանգավորվում են առաջին տան տողերի հետ, կոչվում է՝

1) սոնետ
2) հայրեն
3) տրիոլետ
4) գազել

196․ Գրական ո՞ր ուղղությանն են բնորոշ նշված առանձնահատկությունները։

Կյանքի պատկերման մեջ առաջ է մղվում ցանկալին։ Գրողը հաճախ գիտակցաբար հրաժարվում է տիպական երևույթների պատկերումից և հզոր երևակայությամբ ստեղծում է այն, ինչ ցանկանում է տեսնել կյանքում։

1) սիմվոլիզմին
2) ռեալիզմին
3) ռոմանտիզմին
4) կլասիցիզմին

197․ Գրական ո՞ր ուղղության բնորոշ գծերն են՝

  • բանականության պահանջ, տրամաբանական օրենքներով ղեկավարելու կոչ՝ հաճախ ի վնաս հուզականության,
  • ժանրերի բաժանում «բարձր» (հերոսական պոեմ, ողբերգություն, ներբող) և «ցածր» (կատակերգություն, առակ) խմբերի:

1) կլասիցիզմի
2) ռոմանտիզմի
3) սիմվոլիզմի
4) ռեալիզմի

198․ Գրական ո՞ր ուղղության բնորոշ գծերն են՝ 

  • Հռչակում է գրողի ստեղծագործական ազատության սկզբունքը։
  • Պատկերելով կյանքի արատները՝ դրանց հակադրում է իր իդեալը՝ ստեղծելով գաղափարական հերոսներ։

1) կլասիցիզմի
2) սիմվոլիզմի
3) ռեալիզմի
4) ռոմանտիզմի

199․ Գրական ո՞ր ժանրի բնութագրումն է հետևյալը՝

Իրականությունը պատկերվում է այլաբանորեն, մարդկանց և անձնավորված կենդանիների, բույսերի, առարկաների միջոցով։

1) բալլադի
2) առակի
3) պատմվածքի
4) պոեմի

200․ Բնութագրումներից ո՞րը գրական որ ժանրին կամ տեսակին է վերաբերում։

  1. Փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է, որտեղ դեպքերն ունենում են սուր ընթացք և անսպասելի ավարտ։
  2. Դրամատիկական ժանր է, որը միջին տեղ է գրավում ողբերգության և կատակերգության միջև, արծարծում է հոգեբանական խնդիրներ։
  3. Չափածո մեծածավալ ստեղծագործություն է, որտեղ կա դիպաշար․ այդ դիպաշարը ուղեկցվում է հեղինակային միջամտություններով։
  4. Քառատող բանաստեղծություն է, որն ունի ավարտուն միտք և փիլիսոփայական բովանդակություն։

ա․ քնարական պոեմ
բ․ նորավեպ
գ․ դրամա
դ․ քառյակ
ե․ քնարաէպիկական պոեմ

1) 1-գ, 2-բ, 3-դ, 4-ա
2) 1-բ, 2-գ, 3-ե, 4-դ
3) 1-բ, 2-ե, 3-ա, 4-դ
4) 1-բ, 2-գ, 3-ա, 4-ե

201․ Պնդումներից որո՞ւմ սխալ կա։

1) Երգիծանքը իրականության գեղարվեստական արտացոլման ձևերից մեկն է, որին հատուկ է ծաղրը։
2) Ողբերգությունը և կատակերգությունը պատկերում են կյանքի ծայրաթևերը՝ ողբերգականը կամ ծիծաղելին։
3) Դրամայի մեջ կարող են լինել ինչպես ողբերգական, այնպես էլ կատակերգական առանձին երանգներ, բայց դրանք չեն դառնում բացարձակորեն գերակշռող։
4) Պատմվածքը և նորավեպը (նովել) փոքր ծավալի արձակ երկեր են, որոնք աչքի են ընկնում սրընթաց գործողությամբ, պատմվող դեպքերի բացառիկ բնույթով և անսպասելի վախճանով։

202․ Տրվածը բանաստեղծության ո՞ր տեսակն է։

Երէկ ցորեկով բարով տանէին մէկ եար մի ճորով․
Ըզնա ճորով է տարած, կամ խաբած է զինք դրամով։
Սէրըն որ դրամով լինի, զինք էրել պիտի կըրակով․
Սէրըն խընծորով պիտի ու դրա՛մ-դրա՛մ շէքերով։

1) սոնետ
2) տրիոլետ
3) հայրեն
4) գանձ

203․ Տրվածը բանաստեղծության ո՞ր տեսակն է։

Իջնում է գիշերն անգութ ու մթին,
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։

Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ չարխինդ ճնշե հողն իմ արյունոտ,
Ու թող գա՛, թե կա, ավելի՛ չար բոթ,
Մեխվի զոհ-երկրիս անարգված սրտին։

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի՝ գնում եմ անկանգ. –
Թող գուժկան գիշերն ահասաստ դավե
– Որքան մութը սև՝ այնքան ես համառ,
Երկնի՛ր, իմ եիկիր, հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ՝ վեհ։

1) տրիոլետ
2) գազել
3) քառյակ
4) սոնետ

204․ Տրվածը բանաստեղծության ո՞ր տեսակն է։

Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ՜, Շամիրամ,
Որպես արքան այն, մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ նվարդին,
Որքան էլ դյութես, о՜, Շամիրա՛մ։

1) սոնետ
2) տրիոլետ
3) գազել
4) հայրեն

Հայոց լեզու 11.12.2023

Ընդհանուր տեղեկություններ հայոց լեզվի մասին․ շտ․4, էջ 198։
Պնդումների փունջ. շտ. 4, էջ 242։

1. 

1. Հայերենում ուղղագրությունը գերազանցապես հնչյունային բառերը հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են: ճիշտ է
2. Վարդ, թակարդ, բարձ, դժոխք, փախչել բառերի ուղղագրությունը ավանդական է: ճիշտ է
3. Բառաբարդման կամ ածանցման դեպքում օ-ով, է-ով սկսվող բառերի ուղղագրությունը պահպանվում է, իսկ ը-ով սկսվող բառերինը՝ ոչ: սխալ է
4. Բառասկզբում բաղաձայնների գրությունը չի տարբերվում արտասանությունից: ճիշտ է
5. Հ բաղաձայնը մի շարք բառերում, հատկապես ր-ից հետո գրվում է, բայց չի արտասանվում, ինչպես՝ խորհուրդ, աշխարհ, խոնարհ, շնորհ: ճիշտ է
6. Բացի և շաղկապից մնացած բոլոր դեպքերում և-ը հնչում է էվ: սխալ է

2. 

1. Շեշտը բառի արտասանական կարևոր հատկանիշներից մեկն է. հայերենում շեշտվում են բառի վերջին վանկի թե՛ բաղաձայնը, թե՛ ձայնավորը: սխալ է
2. Հնչյունափոխություն կարող է կատարվել թե՛ բառակազմության, թե՛ հոգնակիի կազմության ժամանակ: ճիշտ է
3. Նորագույն փոխառությունները հայերենում սովորաբար չեն հնչյունափոխվում: ճիշտ է
4. Բարդ բառերի աճման ժամանակ բառի բոլոր բաղադրիչներում կարող է հնչյունափոխություն տեղի ունենալ: սխալ է
5. Հոլովման դեպքում բառավերջի բաց վանկի ու-ն առու, կատու, մեղու, ու բառերում հնչյունափոխվում է վ-ի, իսկ ժողովածու, հավաքածու, օդաչու, հարսնացու բառերում չի հնչյունափոխվում: ճիշտ է
6. Հայերենի բառերում հնչյունների և տառերի քանակը միշտ համապատասխանում է: սխալ է

3. 

1. Ծիլ, չիր, բիրտ, միրգ, ձիրք բառերի իձայնավորը բառակազմության ժամանակ հնչյունափոխվում է: սխալ է
2. Հոգնակիի կազմության ժամանակ վերջնավանկի յու երկհնչյունը չի հնչյունափոխվում: ճիշտ է
3. Բարդ բառերում հանդես եկող յ կիսաձայնը միշտ ձայնակապ է: սխալ է
4. Եթե գաղտնավանկով վերջացող բառերին հոդակապով միանում է նոր բաղադրիչ, ը-ն միշտ սղվում է: ճիշտ է
5. Վերջնավանկի արմատական յա երկհնչյունը բառաբարդման և ածանցման ժամանակ միշտ հնչյունափոխվում է: սխալ է
6. Բառասկզբի ի-ն շեշտից զրկվելիս միշտ հնչյունափոխվում է: սխալ է

4. 

1. Բաց վանկի ու ձայնավորը միշտ հնչյունափոխվում է վ-ի: սխալ է
2. Փաթիլ և խրճիթ բառերում ի -ն չի հնչյունափոխվում: ճիշտ է
3. Արմատի կրկնությամբ կազմված կրկնավոր բարդությունների երկրորդ արմատներում, ինչպես՝ հուրհրալու-ն կարող է հնչյունափոխվել ը-ի: ճիշտ է
4. Ույ երկհնչյունը կարող է հնչյունափոխվել միայն ու-ի: սխալ է
5. Բառասկզբի ը-ն երբեք չի հնչյունափոխվում: ճիշտ է
6. Յա երկհնչյունը հնչյունափոխվելիս դառնում է է (ե)ճիշտ է

5. 

1. Ձու, կատու, մեղու, գնչու, ուրու բառերում բաց վանկի ու-ն ձայնավորից առաջ միշտ հնչյունափոխվում է վ-ի: սխալ է
2. Բառամիջի և բառավերջի է (ե) -ն միշտ հնչյունափոխվում է: սխալ է
3. Բառասկզբի է ձայնավորը հնչյունափոխվելիս դառնում է ի:  ճիշտ է
4. Սրնգահար, սաստկանալ, գետնամած, քննչական, գեղեցկանալ բառերում ի -ն սղվել է: սխալ է
5. Յու երկհնչյունը հնչյունափոխվելիս կարող է և՛ դառնալ գաղտնավանկի ը, և՛ սղվել:  ճիշտ է
6. Ամլանալ, դալկանալ, մաքրել, տամկանալ, մամլել բառերի մեջ ու-ն սղվել է:  ճիշտ է

6.

1. Ույ երկհնչյուն ունեցող բառերում հոլովման և հոգնակիի կազմության ժամանակ ույ երկհնչյունը չի հնչյունափոխվում: սխալ է
2. Ամրանալ, աշնանային, հանրային, փետրազարդ բառերում ու ձայնավորը սղվել է:  ճիշտ է
3. Ի -ով վերջացող բառերին ակ վերջածանց ավելացնելու դեպքում ի-ն հնչյունափոխվում է յ-ի:  ճիշտ է
4. Ուշիմ, ճղճիմ, մտերիմ, հավատարիմ բառերի փակ վանկի ի-ն ածանցման ժամանակ սղվում է: սխալ է
5. Բարդ բառերի ածանցման կամ բառաբարդման ժամանակ հնչյունափոխության է ենթարկվում բարդության միայն վերջին բաղադրիչը: ճիշտ է
6. Վերջածանցները չեն հնչյունափոխվում, իսկ նախածանցները կարող են հնչյունափոխվել: սխալ է

7.

1. Բարդածանցավոր բառերը կազմված են երկու կամ ավելի արմատներից և միայն մեկ ածանցից։ սխալ է
2. Դերասան, սուտասան, ապերասանբառերը բարդածանցավոր են: սխալ է
3. Բաղադրյալ բառի արմատները կարող են միանալ հոդակապով, իսկ նախածանցները միանում են առանց հոդակապի: սխալ է
4. Մեկ արմատին չի կարող միանալ երկուսից ավելի ածանց: սխալ է
5. Օրենսդիր, ձերբազատ բառերում ածանց չկա: ճիշտ է
6. Նախ բաղադրիչը որոշ բառերում ածանց է, որոշ բառերում` արմատ: ճիշտ է

8.

1. Բառապաշարը տվյալ լեզվի բոլոր բառերի ամբողջությունն է: ճիշտ է
2. Ժամանակակից հայերենի բառապաշարը կամ բառային կազմը փոփոխման ենթակա չէ: սխալ է
3. Փոխառությունները չեն մտնում գրական լեզվի բառապաշարի մեջ: սխալ է
4. Ժամանակակից հայերենի բառապաշարը ներառում է տարբեր շերտեր` ընդհանուր հայերեն բառեր, գրաբարյան բառեր, միջինհայերենյան բառեր և այլն: ճիշտ է
5. Ընդհանուրհայերենյան բառաշերտի բառերը բնորոշ են հայերենի բոլոր փուլերին: ճիշտ է
6. Գրաբարյան բառաշերտի բոլոր բառերը փոխանցվել են աշխարհաբարին: սխալ է

9.

1. Հականիշները կարող են լինել նույնարմատ և տարարմատ: ճիշտ է
2. Համանուն են այն բառերը, որոնք ունեն նույն իմաստը: սխալ է
3. Որոշ դարձվածքներ ունեն իրենց հոմանիշ դարձվածքները։ ճիշտ է
4. Որոշ մակբայներ ունեն իրենց հոմանիշները: ճիշտ է
5. Ամանոր, նավասարդ, կաղանդբառերը հոմանիշներ են։ ճիշտ է
6. Բառը պետք է ունենա բառիմաստ և ինքնուրույն գործածություն: ճիշտ է

10.

1. Որոշ դարձվածքներ ունեն իրենց հականիշ դարձվածքները: ճիշտ է
2. Հոմանիշ բառերը կարող են լինել և նույնարմատ, և՛ տարարմատ: ճիշտ է
3. Ձայնարկությունները, կապերը, շաղկապները հոմանիշներ չեն ունենում: սխալ է
4. Կոտորակ, գանձ, պարթև, սանձ, թռուցիկ բառերը ունեն համանուններ: սխալ է
5. Հոմանիշները կարող են արտահայտել նույն երևույթը սաստկության տարբեր աստիճաններով: ճիշտ է
6. Խաբել, խարդախել, խարխափել, խարդավանել, խաբխբել բառերը հոմանիշներ են: սխալ է

11.

1. Խեթ, կողակից, հանդերձ, բարակբառերը ունեն համանուններ: ճիշտ է
2. Կարմիր, սև, գորշ, վարդագույնբառերը գործածվում են նաև փոխաբերական իմաստով: ճիշտ է
3. Բառերն ըստ իմաստի և ձևի լինում են հոմանիշ, հականիշ, համանուն բառեր: ճիշտ է
4. Տարբեր իմաստներ արտահայտող բառերը կոչվում են հականիշներ: սխալ է
5. Գեղեցիկ-տգեղ, բարձրություն-ցածր, լույս-խավար բառազույգերը կազմված են հականիշներից: սխալ է
6. Ձևով նույն, բայց իմաստով տարբեր բառերը կոչվում են համանուններ: ճիշտ է

12.

1. Բառը ունի իմաստ և ինքնուրույն գործածություն: ճիշտ է
2. Բոլոր բառերը բացի իրենց հիմնական իմաստից կարող են ունենալ նաև փոխաբերական իմաստ: սխալ է
3. Հոգիս գերվել է այս ջինջ երեկոյով: Այս նախադասության մեջ գերվել բառն օգտագործվել է փոխաբերական իմաստով: ճիշտ է
4. Մեկից ավելի իմաստ ունեցող բառերը կոչվում են բազմիմաստ բառեր կամ համանուններ: սխալ է
5. Տուն, աչք, գիր, գլուխ, երես, տերև, պանիր, գիծ բառերը բազմիմաստ բառեր են: սխալ է
6. Մարտ (կռիվ) -մարտ (ամիս), ափ (եզր) -ափ (ձեռքի թաթի ներսի կողմը), թև (մարդու) -թև (ինքնաթիռի), հոտ (բույր) -հոտ (ոչխարի) բառազույգերի բառերը համանուններ են: սխալ է

13.

1. Բարդ բառերը, ըստ արմատների քանակի, կարող են լինել երկարմատ, եռարմատ, քառարմատ: ճիշտ է
2. Բառի հիմքը չի կարող համապատասխանել արմատին: սխալ է
3. Եթե բարդ բառի երկրորդ արմատը սկսվում է ձայնավորով, ապա հոդակապ չի դրվում առանց բացառության: սխալ է
4. Ածանցումը բառապաշարի հարստացման հիմնական միջոցներից է: ճիշտ է
5. Հայերենում վերջածանցներն ավելի շատ են, քան նախածանցները: ճիշտ է
6. Քարանձավ, երկնառաք, տնավերբառերը անհոդակապ բարդ բառեր են: ճիշտ է

14.

1. Բար, պես, որեն, ային ածանցները մակբայակերտ են: սխալ է
2. Հակադիր, հակադարձ, հակամետբառերը ածանցավոր են: սխալ է
3. Գրող, ծնող, ընտրող բառերը և՛ բայ են, և՛ գոյական: ճիշտ է
4. Հրաբուխ, հրահան, հրահանգ բառերն ունեն ընդհանուր արմատ: սխալ է
5. Ություն ածանցը միայն գոյականակերտ է: ճիշտ է
6. Եղեն և ական ածանցներով կարող են կազմվել և՛ գոյականներ, և՛ ածականներ։ ճիշտ է

15.

1. Հայերենի բոլոր գոյականները պատկանում են ութ հոլովումներից որևէ մեկին: սխալ է
2. Հայերենում հոլովվում են միայն գոյականները: սխալ է
3. Գրաբարյան ն վերջնահնչյուն ունեցող բոլոր այն միավանկ բառերը, որոնք հոգնակին կազմում են ներ վերջավորությամբ, ենթարկվում են ան արտաքին հոլովման: սխալ է
4. Ություն ածանց ունեցող հասարակ գոյականները ենթարկվում են ա ներքին հոլովման: ճիշտ է
5. Ժամանակակից հայերենի բոլոր գոյականները հոգնակի թիվը կազմում են եր կամ ներ վերջավորություններով: սխալ է
6. Ժամանակակից հայերենի վեց արտաքին հոլովումներն են՝ ի, ու, ա, վա, ոջ, ցսխալ է

16.

1. Գոյականի որոշյալ առումն արտահայտվում է ինչպես ը, ն, այնպես էլ ս, դ հոդերով: ճիշտ է
2. Ն հոդը դրվում է ձայնավորով վերջացող, իսկ ը հոդը` թե՛ ձայնավորով, թե՛ բաղաձայնով վերջացող բառերի վրա: սխալ է
3. Անձնանիշ և իրանիշ գոյականները ձևով տարբերվում են միայն ուղիղ խնդրի պաշտոնում: ճիշտ է
4. Մարդկանց անունները, ազգանունները անձնանիշ գոյականներ են: ճիշտ է
5. Անձնանիշ գոյականներով և դերանուններով արտահայտված ներգործող անուղղակի խնդիրները կարող են ձևավորվել սեռական հոլով+կողմից կապ կապակցությամբ: ճիշտ է
6. Իր ցույց տվող գոյականներով և դերանուններով արտահայտված ներգործող անուղղակի խնդիրները ձևավորվում են միայն բացառական հոլովով: սխալ է

17.

1. Ածականը նյութական իմաստ արտահայտող խոսքի մաս է: ճիշտ է
2. Փոխանվանաբար գործածվող ածականները նախադասության մեջ կարող են դառնալ ենթակա, խնդիր, ստորոգելի: ճիշտ է
3 . Հատկանիշ ցույց տվող բոլոր բառերը ածականներ են: սխալ է
4. Բոլոր որակական ածականները ունենում են համեմատության աստիճաններ: սխալ է
5. Ածականի գերադրական աստիճանը արտահայտվում է միայն երկու ձևով` ամենա նախածանցով կամ (ա)գույնվերջածանցով: սխալ է
6. Փոխանվանաբար գործածվող ածականները կարող են հոլովվել գոյականի մի քանի հոլովումներով: սխալ է

18.

1. Առարկայի թիվ, թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվական: ճիշտ է
2. Տասնմեկից իննսունինը բոլոր թվականները կցական բարդություններ են։ սխալ է
3. Տասը, քսան, երեսուն, հարյուր, հազար, միլիոն թվականները կազմությամբ պարզ են: սխալ է
4. Բաշխական թվականները կազմվում են միայն ական ածանցի միջոցով, որն ավելանում է քանակական թվականներին: սխալ է
5. Բոլոր դասական թվականները կազմվում են քանակական թվականներին երորդ ածանցի ավելացմամբ։ սխալ է
6. Թվականը նյութական իմաստ արտահայտող խոսքի մաս է, որը փոխանվանաբար գործածվելիս կարող է հոդ ստանալ և հոլովվել: ճիշտ է

19.

1. Բոլոր դերանունները հոլովվում են գոյականից տարբեր ձևով: սխալ է
2. Բոլոր ցուցական դերանունները կազմությամբ պարզ բառեր են: սխալ է
3. Հարցական դերանունները նախադասության մեջ պարտադիր կրում են հարցական նշան: սխալ է
4. Փոխադարձ դերանունները նախադասության մեջ չեն կարող դրվել ենթակայի պաշտոնում: ճիշտ է
5. Ժխտական դերանունները հոլովվում են գոյականից տարբեր ձևով: սխալ է
6. Այս, այդ, այն, սույն, նույն, միևնույնցուցական դերանունները չեն կարող գործածվել հոգնակի թվով: ճիշտ է

20.

1. Ժխտական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ: ճիշտ է
2. Դասական թվականների փոխարեն գործածվող դերանուններ չկան: սխալ է
3. Հարցական բոլոր դերանունները հոլովվում են գոյականների նման: սխալ է
4. Երբևէ, երբևիցե, ինչևէ, ինչևիցե, որևէ, որևիցե, ովևէ, ովևիցե բառերը անորոշ դերանուններ են: ճիշտ է
5. Այստեղ, այսքան դերանունները փոխարինում են միայն մակբայներին: սխալ է
6. Նույնպիսի, նույնքան, նույնչափ բառերը ցուցական դերանուններ են: սխալ է

Հայոց լեզու 04.11.2023

Ընդհանուր տեղեկություններ հայոց լեզվի մասին․ շտ․ 2, էջ 184Շտ․3, էջ 176Շտ․4, էջ 198

Շտեմարան 2

1. Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:

1) Չին-տիբեթական
2) Հնդեվրոպական
3) Իբերո-կովկասյան
4) Ուգրո-ֆիննական

2. Ո՞ր շարքում նշված բոլոր լեզուներն են պատկանում հնդեվրոպական լեզվաընտանիքին:

1) անգլերեն, վրացերեն, ուզբեկերեն, ռուսերեն
2) ուկրաիներեն, թուրքերեն, պարսկերեն, ճապոներեն
3) հունարեն, քրդերեն, գերմաներեն, աֆղաներեն
4) չինարեն, ֆիններեն, հոլանդերեն, բուլղարերեն

3. Ո՞ր լեզուն է ցեղակից հայերենին:

1) վրացերենը
2) քրդերենը
3) արաբերենը
4) ղազախերենը

4. Նշված հայագետներից ո՞վ է ապացուցել, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է:

1) Նիկողայոս Մառը
2) Հայնրիխ Հյուբշմանը
3) Գևորգ Ջահուկյանը
4) Յոզեֆ Կարստը

5. Ո՞րը հայերենի զարգացման փուլերից չէ:

1) գրաբար
2) միջին հայերեն
3) աշխարհաբար
4) բարբառ

6. Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:

Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո՞վ գաղտնատես.
Եվ իմ սասանված մտքի ճենճերող


Իղձերի պտուղ նվերն այս դրած
Անձս տոչորող թախծի կրակին`
Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ:

1) գրաբարով
2) արևմտահայերենով
3) արևելահայերենով
4) միջին հայերենով

7. Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:

Կսկիծ կա սրտիս մեջը վիրավոր`
Զոր արևին լույսն անգամ չի բուժեր.

Խորունկ ու ցավոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՞, երբ իջնե գիշեր:

1) գրաբարով
2) արևմտահայերենով
3) արևելահայերենով
4) միջին հայերենով

8. Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:

Ամենակալ աստուած բարերար, ստեղծիչ բոլորից,
Լո՛ւր հառաչանաց ձայնիս վտանգի
Եւ երկիւղէ տագնապի ապագայիցն կարծեաց
Փրկեա կարող զաւրութեամբ՝ զերծեալ ի պարտեաց…


1) գրաբարով
2) արևմտահայերենով
3) արևելահայերենով
4) միջին հայերենով

9. Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:

Երթա՜լ, երթալ, երթա՜լ անձայն, անհանդես,
Երթա՜լ առվին պես՝ մարգերու տակ անտես
Կապույտին մեջ հեզ, հողմավար ամպին պես…


1) գրաբարով
2) միջին հայերենով
3) արևելահայերենով
4) արևմտահայերենով

10. Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:

Նայե՜ց նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց…

1) գրաբարով
2) միջին հայերենով
3) արևելահայերենով
4) արևմտահայերենով

11. Ո՞ր բարբառի հիման վրա է ձևավորվել գրական արևմտահայերենը:

1) Մարաղայի
2) Պոլսի
3) Կարնո
4) Խոյի

12. Արևմտահայերենում սահմանական ներկան կազմվում է.

1) ած մասնիկով
2) ում մասնիկով
3) կը մասնիկով
4) կու մասնիկով

13. Բառարանների ո՞ր տեսակին է պատկանում Հայկական սովետական հանրագիտարանը:

1) ուղղագրական
2) ստուգաբանական
3) հանրագիտական
4) ճյուղային

14. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով)։

ՀԱՑ, ի, գ. 1. Ալյուրից թխած ամենօրյա ուտելիք: 2. Հացահատիկ (ցորեն, գարի): 3. Հացահատիկի արանը: ……….. 8. փխբ. Ապրուստ, ապրուստի միջոց:……. -Հաց գցել՝ դնել սեղան պատրաստել:

1) ստուգաբանական
2) ուղղագրական
3) հոմանիշների
4) բացատրական

15. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):

ԵՐԿԱՆ (սեռ, ի, յետնաբարի, ի-ա հլ.) «ջաղացք, ջաղացքի քար» ՍԳը., Կոչ Ղուկ. ժե 2. …… Բնիկ ., որից՝ երկանաքար հայ բառ հնխ. grawana ձևից, որի մէջ -awa- տալով ա` ձևացրել Մառ, գնդ. asman «քար» բառի հետ, ճիշտ ինչպես պրս. asma hյ. է հյ. *կրան- երկան երկին …

1) ստուգաբանական
2) թարգմանական
3) հոմանիշների
4) բացատրական

Շտեմարան 3

1. Ո՞ր հայերենով են գրված հետևյալ տողերը.

Ափ մը մոխի՛ր աճյունիս հետ, Հայրենի տուն, 
Ափ մը մոխի´ր քո մոխիրեդ ո՛վ պիտ բերե,

Ափ մը մոխի՛ր քու ցավե՛դ, քու անցյալե՛դ,
Ափ մը մոխի՛ր, իմ սրտիս վրան ցանելու:

1) միջին հայերեն
2) արևմտահայերեն
3) գրաբար
4) արևելահայերեն

2. Ո՞ր հայերենով է տրված հատվածը։

Էրնեկ ես անոր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր. 
Ոնց որ ըզկարմուջն անցեր, ջուրն ելեր, զկարմուջն է տարեր:

1) արևմտահայերեն
2) միջին հայերեն
3) արևելահայերեն
4) գրաբար

3. Ո՞ր բարբառի հիմքի վրա է ձևավորվել գրական արևմտահայերենը:

1) Արարատյան
2) Մշո
3) Պոլսի
4) Կարնո

4. Ո՞ր հայերենով է տրված հատվածը:

Հուր հորիզոնն մարեցավ. 
Երկինքն աստղեր փթթեցան,

Համբույր մ՛առի դարձյալ ես
Հանուն աստեղց ցիրևցան:

1) արևմտահայերեն
2) միջին հայերեն
3) արևելահայերեն
4) գրաբար

5. Որ հատվածը ո՞ր հայերենով է:

ա. Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով.
Ոտիցն ի գնալ շողն ի կարել առնոյր:
բ. …Նարդոս, քրքում էր ինձ բերում, 
Վարդ մանուշակ էր պարգևում, 
Առավոտյան ցողն էր իջնում, 
Ոսկենման շողն էր փայլում… .
գ. Դու՛ն կըրակ, հաքածըդ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ, 
Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի:
դ. Պագըն որ դրամով լինի, չե՛մ իտար, թ՛աշխարհ աւերի, 
Թէ ինձ մուրատով կուզես, եկո պա՛գ, հաւասդ անցանի:

1. գրաբար 
2. միջին հայերեն
3. թիֆլիսահայ բարբառ
4. արևելահայերեն

1) ա-1, բ-4, գ-2, դ-3
2) ա-4, բ-1, գ-2, դ-3
3) ա-1, բ-3, գ-2, դ-4
4) ա-1, բ-4, գ-3, դ-2

6. Ո՞ր տարբերակը արևմտահայերենով չէ:

1) «Իր մեծ ու քայքայիչ տխրություններեն զատ Նարեկացին ունի նաև հիվանդագին մելամաղձու- թյուններ. աղերսարկու, միջանկյալ բացասականներու թախծությունը՝ որ հոս հոն մանիշակի պես կը նշուլե…»:
2) «Հոս պատկերի խիստ ու նկարչական ճշգրտությունը մը կա, իր մանրամասնություններուն ու ամ- բողջական ներկայացումին մեջ ալ՝ այնքան հուժկու և իրախնդիր` որ նմանությունը հրաշալի կերպով կ’անձնացնե…»:
3) «Վանականին քերթվածն է աս, պարզ, և սակայն ամբողջական հոգեբանությամբ մը, միստիկա- կանության ցավագին վեպ մը, ուր կտեսնենք սիրով լեցված էակ մը՝ աստուծո տարփանքովը վառված, որ անոր մեծությունը կերգե…»: 
4) «Ինչի՞ գեդինը չիմ մտնում էս սհաթիս: Էլ իմ տոլ ախչկերանց էրեսին վո՞ւնց պիտի մտիկ անիմ, դիփունանց խոսելու պիտի դառնամ, դիփունքը մասխարա պիտի գցին ինձ, դիփունքը պիտի վրես ծիծաղին…»:

7. Տրվածներից ո՞րն է գրաբարով:

1) Երբ որ հոգոց ես կու հանեմ, 
գայ գուլ առնու հոգիս բերնիս:
2) Յամենայն ժամ աղաչանք իմ այս են՝ 
Ի մեղաց իմոց սուրբ արա զիս, Տեր:

3) Մարդ կայ, որ խօսի՝ շաքար կու ծամի, 
Խելքըն՝ լայն ծով է և միտքն՝ գնամի, 
Տեսնեն, որ չունի կուրտիկ դալամի, 
Կասեն. «Լուռ, կացիր, գող և հարամի»:
4) Դովլաթն էլթիբար չունե, յիփոր կերթա իր շրքարով.
Լավ մարթն էն է` գըլուխըն պահե աշխարումըս էյթիբարով:

8. Որ հատվածը հայերենի ո՞ր տարբերակով է: 

1. Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են, քան զաւազ ծովու.
Քանզի քեզ միայնոյ մեղայ
Ողորմեա ինձ, Աստուած:
2.Կ’ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.
Կ’ուզեմ որ մեռնին տիվ ու ժամանակ
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:
3. Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կըզոհվի:
4. Երեսդ է լուսնի կրման բոլորեալ տեսդ՝ արեգական,
Ոնց որ դու ելնես բալես, արեգակերպ կու փայլես:

ա. արևմտահայերեն
բ. արևելահայերեն
գ. միջին հայերեն
դ. գրաբար

1) 1-ա, 2-գ, 3-բ, 4-դ
2) 1-դ, 2-գ, 3-ա, 4-բ
3) 1-դ, 2-ա, 3-բ, 4-գ
4) 1-ա, 2-դ, 3-գ, 4-բ

9. Ո՞ր հայերենով է տրված հատվածը:

Իրիկվան մեջ, գյուղին քով,
Կմրմնջե գուռն ուռիին տակ շքեղ:
Զայն կլեցնե աղբյուրն երգովը բյուրեղ,
Աստղը՝ բյուրեղ արցունքով:

1) արևելահայերեն
2) արևմտահայերեն
3) գրաբար
4) միջին հայերեն

10. Տրված բառահոդվածը բառարանի ո՞ր տեսակից է վերցված

ՍՈՍԱՓ, ի, գ. 1. Տերևների՝ ճյուղերի` ցողունների օրորվելուց շարժվելուց առաջացած մեղմ ձայնը, ասավ: 2. Զգեստի՝ շորեղենի են ծփանքից առաջացող մեղմ ձայնը, խշշոց, շրշյուն:
3. Զեփյուռի մեղմ քամու խշշոց, շրշյուն: 4. փխբ. Շրշյուն, շշունջ, շշուկ:

1) դարձվածաբանական
2) ուղղագրական
3) բացատրական
4) հոմանիշների

11. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում արված քառահոդվածը (քառահոդվածը ընրվում է կրճատումներով):

ԵՂՋՅՈՒՐ, ի. գ. 1. Պինդ՝ ոսկրային կազմությամբ գցանք որոշ կենդանիների գլխի վրա, պոզ, կոտոշ: 2. Եղջերյա անոթ՝ գինի խմելու համար: 3. փխբ. Նորալուսնի եղջյուրաձև շերտը:

1) բացատրական
2) դարձվածաբանական
3) հոմանիշների
4) ստուգաբանական

12. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (քառահոդվածը բերվում է կրճատումներով):

ԱՉՔԻՑ ԳՑԵԼ, -1. Այլևս չսիրել, ատել առաջվա մնան չհամակրել, չհարգել: «Տես, քաղաքացի են դարձել, բայց մեր սիրելի բարբառը ոչ մոռացել, ոչ աչքից գցել ենք» (Ա Մ): 2. Ուշադրությունից վրիպել, տեսադաշտից անհետանալ, անուշադրության մատնել:

1) բացատրական
2) հոմանիշների
3) դարձվածաբանական
4) ստուգաբանական

13. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):

ԹՌՉԵԼ րոս, թռիր, թռել, չբ. 1. Թևերի օգնությամբ օդի միջով գնալ մի տեղից մյուսը փոխադրվել: Թռչունները թռչում են: 2. Անցնել օդի միջով որոշ արագությամբ, ճանապարհ կտրել: 3. փխբ. Արագ և աննկատելիորեն անցնել (ժամանակի մասին): Տարիները թռչում են:

1) ստուգաբանական
2) բացատրական
3) հոմանիշների
4) դարձվածաբանական

14. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):

ԴԱՍԱՎԱՆԴԵԼ, նբ. 1. Որևէ առարկա կարդալ ուսումնական հաստատությունում, դաս տալ: 2. Դասատու լինել, դասավանդումով զբաղվել:

1) դարձվածաբանական
2) ուղղագրական
3) բացատրական
4) հոմանիշների

15. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):

ԱՉՔԵՐԸ ԼԱՅՆ ԲԱՆԱԼ կամ ԼԱՅՆ ԲԱՑ ԱՆԵԼ,- 1. Մի անակնկալ բանի վրա զարմանալ, ապշել: Ոչինչ չհասկանալով՝ նա աչքերը լայն բացած նայեց նախագահին։ 2.1-ավ իմանալ, հասկանալ բանի էությունը: Մի կուրացած աչքերդ լայն բաց արա: 3. Ուշադիր հետևել: Աչքերդ լայն բաց, որ ամեն բան տեսնես:

1) հոմանիշների
2) դարձվածաբանական
3) բարբառային
4) բացատրական

16. Հետևյալ բառարաններից որի» բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (քառահոդվածը բերվում է կրճատումներով):

ՄԱՌԱԽՈՒՂ, Գ. Մշուշ, մեգ, շամանդաղ, միգապատություն, միգամածություն, մառախլապատություն, մշուշապատության մաս, բալ, (ժողմում, դուման: a

1) ստուգաբանական
2) ուղղագրական
3) բացատրական
4) հոմանիշների

17. Տրված բառահոդվածը բառարանի ո՞ր տեսակից է վերցված

ՀԱՄԱԿՐԱՆՔ, գ. 1. Համակրության հակում (հոգեկան), խանդաղատանք, գորով, կարեկցություն, (հնց.) աղապատանք, կրակցություն (համակրական զգացմունք՝ վերաբերմունք): 2. Տե՛ս Սեր: 3. Տե՛ս Պաշտպանություն:

1) դարձվածաբանական
2) ուղղագրական
3) բացատրական
4) հոմանիշների

18. Ո՞ր դարերում է միջին հայերենը եղել կենդանի լեզու:

1) 10-12-րդ դդ.
2) 12-16-րդ դդ.
3) 11-17-րդ դդ.
4) 14 17-րդ դդ.

19. Նշված օտարազգի հայագետներից ո՞վ է «Հայ ժողովրդական դյուցազնավեպը»
ուսումնասիրության հեղինակը.

1) Հ. Պետերմանը
2) Ֆ. Վինդիշմանը
3) Ֆ. Ֆեյդին
4) Ա. Մեյեն

20. Ո՞ր տողում նշված բոլոր ազգանուններն են պատկանում օտարազգի հայագետների:

1) Վավիլով, Պետրով, Լիխտենգոլց
2) Մեյե, Մառ, Հյուբշման
3) Պետերման, Գոդել, Բաուման
4) Կարստ, Ֆեյդի, Շնեյդերման

21. Ո՞վ է «Բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի հեղինակը:

1) Մ. Ավգերյան
2) Մ. Չամչյան
3) Բ. Կեսարացի
4) Մ. Սեբաստացի

22. Ո՞ր նախադասությունն է արևմտահայերեն:

1) Ցերեկը պապս նստում էր դարպասի քարին կամ էլ պառկում բակի թախտիս:
2) Նրա համար ամենից մեծ հաճույքը արտերն ու այգին ջրելն էր:
3) Պատուհանիս քով նստած` ուշադրությամբ կը նայիմ դիմացի պարտեզը:
4) Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ:

Շտեմարան 4

1. Ո՞ր նախադասությունն է միջին հայերենով:

1) Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ 
Ծաւալանայր յառաւօտուն:
2) Ես ինքզինքս չէի կարծեր այնչափ մեծ մարդ, որչափ որ կը կարծե այս խմբագիրն:
3) Էրնեկ ես անոր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր:
4) Մեզ ասող չի ըլում, թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ընչի համար ենք եկել աշխարհ:

2. Ո՞ր հատվածն է արևմտահայերենով:

1) Կելնեմ, կու գնամ, մանկտի՛ք, 
հաւասար բարով մնացէ՛ք….
2) Ամենայն տեղ մահը մի է, 
Մարդ մի անգամ պիտ մեռնի….
3) Ավերակներու քառուղիի մը վրա, այս իրիկուն 
Դժգոհությանս հետ երես երեսի, ինծի ըսին:

4) Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի, 
Տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթենկան:

3. Ո՞ր հատվածը արևմտահայերենով չէ:

1) Ինչո՞ւ արդյոք խորշակահար 
Կ’ընե ծաղկունք դեռափթիթ…
2) Անցան դարեր. դեռ Տղմուտը հեծելով 
Գիշերները խանգարում է անվրդով 
Ավարայրի անուշ քունը և չունի 
Մինչև այսօր նա ողբակից յուր վշտի:

3) Դեղին վարդեր մայիսի, 
բուրումներով խնկավետ 
թալկության մը մեջ հավետ 
կը տժգունին մեկուսի:
4) Ես այգերով ու ցայգերով 
Հաճախ մենակ կ’անրջեմ 
Անհնարին, երկնագորով 
Սեր մը, որուն տերը չեմ:

4. Ո՞ր հայերենով է հետևյալ հատվածը:

Եկին ա խոսպար բերին,
թե՝ ելեր քո նարն ու կու գայ:
Եկեք, մեք ի դեմ երթանք,
որ նորա սիրտըն չի մնա…

1) գրաբար
2) արևելահայ աշխարհաբար
3) արևմտահայ աշխարհաբար
4) միջին հայերեն