15․05․23

Կատարիր պնդումների փնջից 10 փունջ։ Անդրադարձիր սխալներիդ (էջ 240)։

11․

  1. Բոլոր դիմավոր բայերն ունեն դեմք, թիվ, ժամանակ, եղանակ: ճիշտ է
  2. Պարզ դիմավոր ձևերի վերջավորություններն արտահայտում են և՛ թվի, և՛ դեմքի քերականական իմաստ։ ճիշտ է
  3. Բաղադրյալ դիմավոր ձևերը կազմվում են անորոշ, հարակատար դերբայներով և օժանդակ բայով: սխալ է
  4. Հարկադրական և ենթադրական եղանակների բայերը թե՛ դրական, թե՛ ժխտական խոնարհման դեպքում կազմվում են ըղձական եղանակի ձևերից: սխալ է
  5. Դրական խոնարհման դեպքում օժանդակ բայը նախադասության մեջ միշտ դրվում է ձևաբայից հետո, իսկ ժխտական խոնարհման դեպքում`ձևաբայից առաջ: սխալ է
  6. Հրամայական եղանակն ունի մեկ դեմք, երկու ժամանակաձև։ սխալ է

12․

  1. Նախադասության ներդրյալ միավորներ են կոչականները, կապերը, վերաբերականները։ սխալ է
  2. Կոչականը միշտ շեշտվում է, եթե անգամ նախադաս կամ հետադաս լրացում ունի: սխալ է
  3. Ամբողջ նախադասությանը եղանակավորող վերաբերականները կապվում են ստորոգյալի հետ: ճիշտ է
  4. Նախադասության ոչ բոլոր ներդրյալ միավորները կարող են հանդես գալ նախադաս դիրքում: ճիշտ է
  5. Նախադասության ներդրյալ միավոր չեն համարվում ձայնարկությունները: սխալ է
  6. Թերի նախադասությունները չեն կարող ներդրյալ միավոր ունենալ: սխալ է

13․

  1. Նախադասության գլխավոր անդամները կապակցվում են համաձայնությամբ և խնդրառությամբ: սխալ է
  2. Բացահայտիչը և բացահայտյալը կապակցվում են խնդրառությամբ։ սխալ է
  3. Հոլովական և խոնարհման վերջավորությունները նախադասության մեջ կատարում են կապակցման միջոցի դեր: ճիշտ է
  4. Մասնական բացահայտիչը հոլովով համաձայնում է բացահայտյալին, որոշիչ հոդ չի ընդունում: ճիշտ է
  5. Մասնավորող պարագայական բացահայտիչը բացահայտյալին երբեմն համաձայնում է, երբեմն`ոչ: ճիշտ է
  6. Եթե ենթական ունենում է երկու կամ երկուսից բարձր թվական որոշիչ, ապա և՛ ենթական, և՛ ստորոգյալը կարող են դրվել թե՛ եզակի, թե՛ հոգնակի թվով։ ճիշտ է

14․

  1. Ստորադաս նախադասությունները լինում են ենթակա և ստորոգելի, գոյականական անդամի և բայական անդամի լրացումներ: ճիշտ է
  2. Ստորոգելի ստորադաս նախադասությունը փոխարինում է գերադաս նախադասության ստորոգյալին: սխալ է
  3. Որոշիչ ստորադաս նախադասություն ունեցող գերադաս նախադասությունը ունենում է ձևական որոշիչ, որն արտահայտվում է այն, այնպիսի, այնքան, այնպես հարաբերյալներով: սխալ է
  4. Ուղիղ խնդիր ստորադաս նախադասություն կարող է ունենալ միայն այն գերադաս նախադասությունը, որում ներգործական սեռի բայ կա: ճիշտ է
  5. «Այդ մարդը հուսահատվեց նրանից, որ հերթական գործարքը ձախողվեց» բարդ նախադասության ստորադաս նախադասությունը ներգործող անուղղակի խնդիր է: սխալ է
  6. Զիջման պարագա ստորադաս նախադասությունը գերադասին կապվում է ըստ, չնայած, թեև, թեպետ, թեկուզ շաղկապներով: սխալ է

15․

  1. Ստորոգյալները լինում են երկու տեսակ`պարզ և բաղադրյալ: ճիշտ է
  2. Պարզ ստորոգյալի մեջ եմ–ը օժանդակ բայ է, բաղադրյալ ստորոգյալի մեջ`ոչ: ճիշտ է
  3. Բաղադրյալ ստորոգյալում հանգույցի դեր են կատարում միայն լինել, դառնալ, թվալ բայերը: սխալ է
  4. Որևէ խոսքի մասից և հանգույցից կազմված ստորոգյալը բաղադրյալ է: ճիշտ է
  5. «Զինվորի կոչումը հայրենիքին ծառայելն է» նախադասության ստորոգյալը պարզ է: սխալ է
  6. Ստորոգելին արտահայտում է հատկանիշ, հանգույցը կատարում է վերագրում: ճիշտ է

16․

  1. Պարագաներն արտահայտվում են միայն գոյականի հոլովաձևերով և մակբայներով: սխալ է
  2. Գործողության հետ կապված առարկաները կոչվում են պարագաներ: սխալ է
  3. Ձևի պարագան կարող է արտահայտվել դերբայական դարձվածով: ճիշտ է
  4. Պարագաները լինում են տեղի, ժամանակի, ձևի, միջոցի: սխալ է
  5. Ձևի և չափի պարագաներն արտահայտվում են նյութական իմաստ արտահայտող բոլոր խոսքի մասերով: սխալ է
  6. Պես կապով կարող են կազմվել թե՛ ձևի, թե՛ ժամանակի պարագաներ։ ճիշտ է

17․

  1. Պարագաները ցույց են տալիս գործողության հատկանիշներ և հանգամանքներ։ ճիշտ է
  2. Գոյականը տեղի պարագա կարող է դառնալ միայն կապերի հետ: սխալ է
  3. Զիջման պարագան բոլոր դիրքերում նախադասության մյուս անդամներից անջատվում է բութով: սխալ է
  4. Բոլոր պարագաները կարող են ունենալ մասնավորող պարագայական բացահայտիչ: սխալ է
  5. Չափի պարագան արտահայտվում է միայն չափի մակբայներով: սխալ է
  6. Պարագաները լրացնում են ոչ միայն ստորոգյալին, այլև անդեմ բայերին: ճիշտ է

18․

  1. Հայերենում կան ու, ե, ո վերջածանցներ և տ, չ նախածանցներ։ ճիշտ է
  2. Հայերենում կան ան, ի նախածանցներ, ինչպես նաև ան, ի վերջածանցներ: ճիշտ է
  3. Պար, ստոր, գույն, առ, տար, գին, ենթ, գեր ածանցները ունեն համանուն արմատներ։ սխալ է
  4. Վեր, նախ, հակ բաղադրիչները բառասկզբում միայն նախածանց են: սխալ է
  5. Ածանցը վերջավորությունից տարբերվում է նրանով, որ ածանցով նոր բառ է կազմվում, իսկ վերջավորությամբ` ոչ: ճիշտ է
  6. Հոգնակերտ որոշ մասնիկներ և ածանցներ ձևով նույնն են, այսինքն` համանուններ են: ճիշտ է

19․

  1. Փոխանվանաբար գործածվող բառերը կարող են հոլովվել արտաքին և ներքին հոլովումներով: սխալ է
  2. Բացառական հոլովը կազմվում է ից կամ ուց վերջավորություններով, ներգոյականը` ում վերջավորությամբ կամ բառի սեռական հոլովաձև գումարած մեջ կապ կաղապարով: սխալ է
  3. Հարակատար, ենթակայական և անորոշ դերբայները հոլովվում են ի արտաքին հոլովմամբ: սխալ է
  4. Հոգնակիով դրված բառի` այս կամ այն հոլովմանը պատկանելը որոշելու համար բառը անհրաժեշտ է դարձնել եզակի: ճիշտ է
  5. Ժամանականիշ բառերի մի մասը ենթարկվում է վա արտաքին հոլովման, իսկ ում, ություն ածանցներով վերջացող բառերը հոլովվում են ան արտաքին հոլովմամբ: սխալ է
  6. Բացառական հոլովով դրվում են անջատման, ներգործող, միջոցի անուղղակի խնդիրները։ սխալ է

20․

  1. Հայերենի բոլոր գոյականները հոլովվում են կա՛մ արտաքին ի, ու, ան, վա, ոջ, ց, կա՛մ էլ ներքին ա, n հոլովումներով: սխալ է
  2. Հոլովի կարգը բնորոշ է միայն գոյականներին, իսկ խոնարհումը` բայերին: սխալ է
  3. Գրական հայերենում գոյականի բոլոր հոլովները կարող են որոշիչ հոդ ստանալ: սխալ է
  4. Գործիական հոլովով դրվում են ներգործող, միջոցի անուղղակի խնդիրները, հիմունքի պարագան և այլն: ճիշտ է
  5. Կան գոյականներ, որոնք որպես հասարակ անուն, հոլովվում են մի հոլովմամբ, իսկ որպես հատուկ մեկ այլ հոլովմամբ: ճիշտ է
  6. Ի հոլովման ենթարկվում է գոյականների մեծ մասը, ինչպես նաև այլ հոլովումների պատկանող որոշ բառեր: ճիշտ է

11․05․23

Կատարիր պնդումների փնջից 10 փունջ։ Անդրադարձիր սխալներիդ (էջ 240)։

Տրված 6 պնդումներից յուրաքանչյուրի համար ընտրի՛ր Ճիշտ է, Սխալ է, Չգիտեմ տարբերակներից որևէ մեկը:

1.

1. Ուղղագրությունը ճիշտ գրելու և արտասանելու կանոնների ամբողջությունն է։ սխալ է
2. Ա, ի, ու ձայնավոր հնչյուններից հետո լսվող յ ձայնակապը երբեմն գրվում է, երբեմն՝ ոչ: սխալ է
3. Բառամիջում է գրվում է բոլոր այն դեպքերում, եթե այն առանձին արմատի սկզբնատառ է։ ճիշտ է
4. Բառասկզբում օ արտասանելիս առանց բացառության գրվում է օ տառը: սխալ է
5․ Բառի մեջ տառերը և հնչյունները քանակով կարող են չհամապատասխանել: ճիշտ է
6. Յ ձայնակապը արտասանվում, սակայն չի գրվում ե, ի, ո ձայնավորներից հետո: սխալ է

2.

1. Բառի մեջ որևէ ձայնավոր հնչյունի արտասանության ուժեղացումը կոչվում է շեշտ։ ճիշտ է
2. Շեշտը որպես կանոն ընկնում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա, ուստի հայերենում շեշտի դիրքը կայուն է: ճիշտ է
3. Օտար բառերը հոլովվելիս կամ բառակազմության դեպքում չեն ենթարկվում հայերենի շեշտադրման օրինաչափություններին։ սխալ է
4. Եմ օժանդակ բայը չի շեշտվում, բայց ժխտական խոնարհմամբ գործածելիս շեշտվում է։ ճիշտ է
5. Բառավերջում և-ը շեշտվում է, ինչպես՝ արև՛, տերև՛ճիշտ է
6. Հարադրական կազմությամբ որոշ բառերում, որոնց վերջին բաղադրիչը որ, թե բառերն են, շեշտն ընկնում է առաջին բաղադրիչի վրա։ ճիշտ է

3.

1. Բառի հիմնական իմաստը արտահայտում է արմատը, որը բառակազմորեն անբաժանելի է։ ճիշտ է
2. Լեզվի մեջ կան բառեր, որոնք չունեն նյութական փաստ (առանց, մասին, և… )ճիշտ է
3. Ածանցները և վերջավորությունները փոխում են բառի իմաստը։ սխալ է
4. Գրաբարյան ն վերջնահնչյունը բառակազմական դեր չի կատարում, այն վերականգնվում է միայն հոգնակի կազմելիս: սխալ է
5. Ա հոդակապը բառակազմական մասնիկի դեր ունի: ճիշտ է
6. Արդի և այժմ բառերը պարզ բառեր են: սխալ է

4.

1. Կրկնավոր բարդությունները կազմվում են արմատի կրկնությամբ։ ճիշտ է
2. Արտ-ներ, բաց-ներ, հակ-համ ածանցները մեծ մասամբ հականիշ են: ճիշտ է
3. Հաշվեգետ, ծաղկեփունջ բառերը անհոդակապ բարդություններ են: սխալ է
4. Անկապտելի բառի արմատր կապելն էսխալ է
5. Արմատները և ածանցները բառի կազմում կարող են հանդես գալ հնչյունափոխված և անհնչյունափոխ ձևերով: ճիշտ է
6. Բառերը բառիմաստ և ինքնուրույն գործածություն ունեցող միավորներ են: ճիշտ է

5.

1. Հայերենի Ժխտական ածանցները հոմանիշ ածանցներ են: ճիշտ է
2. Բարդ բառերը կազմված են մեկից ավելի արմատներից: ճիշտ է
3. Փայտամած, կասկած, տխրամած, հանգած բառերում ած-ը վերջածանց է: սխալ է
4. Հաշվետու, տեղեկատու, կծու, ծախու բառերում ու-ն վերջածանց է: սխալ է
5. Ջրարբի բառը բարդածանցավոր է: ճիշտ է
6. Խնկարկել, անվանարկել, հուղարկավորել, բանտարկել բառերի արկ բաղադրիչը արմատ է։ ճիշտ է

6.

1. Ածանցները փոխում են բառի իմաստը և նոր բառ կազմում, վերջավորությունները՝ նույնպես: սխալ է
2. Բառերում ածանցից առաջ ընկած մասը կոչվում է հիմք: սխալ է
3. Եթե բառը ունի մի քանի վերջավորություն, ապա բառի հիմքը վերջին վերջավորությունից առաջ ընկած մասն է: ճիշտ է
4. Վերջավորություններ են միայն հոլովական մասնիկները։ սխալ է
5. Տնատեր բառի հիմքն է՝ տունսխալ է
6. Բառերի քերականական ձևափոխությունները կատարվում են միայն բառի վերջից։ սխալ է

7.

1. Բոլոր միավանկ բառերի հոգնակին կազմվում է եր վերջավորությամբ։ սխալ է
2. Տիկին, պարոն, անձ բառերը հոգնակին կազմում են երկու ձևով: ճիշտ է
3. Այն գոյականները, որոնք չունեն եզակի թիվ, կոչվում են անհոգնական գոյականներ: սխալ է
4. Ոչ բոլոր բազմավանկ բառերի հոգնակին է կազմվում ներ վերջավորությամբ։ ճիշտ է
5. Անդեր, Կարպատներ, Հիմալայներ, Ապեր անունները անեզական գոյականներ են: ճիշտ է
6. Մարդ գոյականի հոգնակին կազմվում է երկու ձևով` մարդիկ և մարդերսխալ է

8.

1. Ո ներքին հոլովման ենթարկվող ոչ մի բառ չունի ներգոյական հոլովաձև։ ճիշտ է
2. Իր ցույց տվող հարադիր գոյականների հոլովման ժամանակ փոխվում է միայն վերջին բաղադրիչը։ ճիշտ է
3. Փոխանվանաբար գործածվելիս բառերը ենթարկվում են միայն ի հոլովման: ճիշտ է
4. Անք, ենք, ոնք ածանցներով կազմված բոլոր գոյականները պատկանում են ց հոլովման: սխալ է
5. Ան արտաքին հոլովման պատկանող բոլոր գոյականներն ունեն զուգաձև հոլովում: սխալ է
6. Կայսր, աստված, դուստր բառերի հոլովական զուգաձևերը գործածվում են ժամանակակից հայերենում։ ճիշտ է

9.

1. Այս, այդ, այն ցուցական դերանունները նախադասության մեջ կարող են մատնանշել և՛ առարկայի հատկանիշ, և՛ առարկա: ճիշտ է
2. Ես ինքս, դու ինքդ, նա ինքը կապակցությունների երկրորդ բաղադրիչները բացահայտիչներ են: սխալ է
3. Այսքան, այդքան, այնքան ցուցական դերանունները գործածվում են թե՛ որպես գոյականի, թե՛ որպես բայի լրացում: ճիշտ է
4. Ո՞ր, քանի՞ հարցական դերանուններից -երորդ ածանցով կազմվում են թվականներ: սխալ է
5. Ոչ ոք դերանունը հոլովվում է՝ ստանալով ու հոլովիչ: սխալ է
6. Ինչ-որ անորոշ դերանունը նախադասության մեջ հանդես է գալիս իբրև որոշիչ: ճիշտ է

10.

1. Կազմությամբ պարզ են ասել, բերել, ուտել, զարկել, ելնել բայերը: սխալ է
2. Կազմությամբ ածանցավոր եմ անել, դնել, տալ, գտնել բայերը։ սխալ է
3. Պակասավոր են եմ, կամ, կեալ, գալ, հուսալ բայերը: սխալ է
4. Գալ, լալ, տալ բայերը անկանոն են միայն անցյալ կատարյալում: սխալ է
5. Առնել բայն անկանոն է միայն եզակի հրամայականում: ճիշտ է
6. Կամ -ը սահմանական եղանակի ապառնի ժամանակի բայաձև է։ սխալ է