Sounds and human voice

a. Now complete the Sounds column with the words in the list.

  1. This clock has a very loud tick.
  2. Don’t sniff! Get a tissue and blow your nose.
  3. To get the new software, just click on the ‘download’ icon.
  4. There was a splash when he jumped into the swimming pool.
  5. Did you hear that bang? It sounded like a gun.
  6. I heard a floorboard creak and I knew somebody had come into the room.
  7. I could hear the buzz of a fly, but I couldn’t see it anywhere.
  8. I hate people who hoot at me when I slow down at an amber light.
  9. When I’m nervous, I often tap my fingers on the table.
  10. Don’t slurp your soup! Eat it quietly.
  11. The snake reared its head and gave an angry hiss.
  12. Please turn the tap off properly, otherwise it’ll drip.
  13. We could hear the roar of the crowd in the football stadium from our hotel.
  14. Some of the players carried on playing because they hadn’t heard the whistle.
  15. I don’t remember the words of the song, but I can hum the tune.
  16. Please don’t slam the door. Close it gently.
  17. I heard the crunch of their feet walking through the crisp snow.
  18. I can’t share a room with you if you snore — I won’t be able to sleep.
  19. Every time a bus or lorry goes by, the windows rattle.
  20. I heard the screech of brakes as the driver tried to stop and then a loud crash.

b. Match the verbs and definitions.

  1. Scream — to make a loud, high cry because you are hurt, frightened or excited
  2. Yell — to shout loudly, e.g. because you are angry
  3. Giggle — to laugh in a silly way
  4. Whisper — to speak very quietly, so that other people can’t hear what you’re saying
  5. Mumble — to speak or say something in a quiet voice in a way that is not clear
  6. Groan — to make a long deep sound because you are in pain or annoyed
  7. Stammer — to speak with difficulty, often repeating sounds or words
  8. Sob — to cry noisily, taking sudden sharp breaths
  9. Sigh — to take in and then let out a long deep breath, e.g. to show that you are disappointed or tired

C. Answer the question using one of the verbs in a.

  1. When people are nervous — tap their fingers
  2. When people are terrified — scream
  3. When people lose their temper — yell
  4. When people are not supposed to be making any noise — whisper
  5. When people are amused or embarrassed — stammer
  6. When people speak without opening their mouth enough — mumble
  7. When people are relieved — sigh
  8. When people’s team misses a penalty — groan
  9. When people are very unhappy about something — sob

Conflict and Warfare

a. Match the words and pictures.

  1. Cannon
  2. Bow
  3. Bullet
  4. Arrow
  5. Helmet
  6. Spear
  7. Missile
  8. Shield
  9. Machine gun
  10. Sword

b. Match the people and definitions.

  1. Casualties: people who have been killed or injured in a war
  2. Refugees: people who are forced to leave their country or home because there is a war, or for political or religious reasons.
  3. Forces: a group of people who have been trained to protect others, usually with weapons.
  4. Troops: soldiers in large groups
  5. Commander: an officer in charge of a group of soldiers.
  6. The wounded: people who have been injured by weapons.
  7. Civilians: people who are not members of the armed forces.
  8. Snipers: people who shoot at others from a hidden position.
  9. Survivors: people who have managed to stay alive in a war.
  10. Ally: in time of war, a country that has agreed to help and support another country

b. Match the events and definitions.

  1. Rebellion: an attempt by some of the people in a country to change their government, using violence.
  2. Coup: a sudden change of government that is illegal and often violent.
  3. Revolution: an attempt by a large number of people in a country to change their government.
  4. Ceasefire: when two armies agree to stop fighting temporarily.
  5. Civil war: a war between groups of people in the same country.
  6. Siege: when an army tries to take a city or building by surrounding it and stopping the food supply.
  7. Treaty: a formal agreement between two or more countries.

c. Complete the sentences with the verbs in the list in the correct form.

  1. The rebels overthrew the government.
  2. Fighting broke out between the rebels and the army.
  3. The army shelled the rebel positions.
  4. The rebels retreated.
  5. Some of the rebels surrendered.
  6. The rebels blew up the airport runway.
  7. The government declared war on the rebels.
  8. Some rebels looted the city.
  9. The army captured over 300 rebels.
  10. They finally defeated the rebels.
  11. The army released most of the rebel prisoners.
  12. They executed the rebel leader.

Հայոց լեզու 18․09․2023

Խոսքի մասերի խմբերը՝ խոսքիմասային իմաստ, քերականական իմաստ, վերաբերմունքային իմաստ։ Բառաձեւ։ Գոյական, հատկանիշները։
Էջ 49, 1-29

1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:

1) շոյանք, մոմլաթ, հարված, կանթեղ
2) ուղղաձիգ, երեկո, խաղաթուղթ, անդաստան
3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կեռման
4) մթնշաղ, ընչացք, թմբիր, շինծու

2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:

1) խնդրագիրք, վեհապանծ, սովորույթ, բարություն
2) համհարզ, կնգուղ, օթևան, վարսեղ
3) խռչակ, պարույկ, թուխպ, ճամփորդ
4) լեռնանցք, ժամացույց, ոմանք, տարի

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյականներ:

1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ
2) հակինթ, դիտորդ, կողմնակից, բաժակ
3) զորաերթ, սպա, անապատական, տառեխ
4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ, բաժնետոմս

4. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված եզակի թվով:

1) տանուտեր, պատկեր, հավաք, միտք
2) աղանդեր, գեղձեր, կաթնասեր, տերտեր
3) թթվասեր, գիրք, ջղեր, դիրք
4) պատվեր, համայնք, քուշաններ, փառք

5. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված հոգնակի թվով:

1) րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ
2) օրեր, անցք, բանալիներ, սրտեր
3) նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր
4) գիշերներ, պատճեններ. բեռներ, վաչկատուններ

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում —եր վերջավորությամբ:

1) տեսաշար, ծաղկանախշ, շարասյուն, ձկնկուլ
2) օրինագիծ, ժանը, թագակիր, խաչքար
3) հավատարմագիր, մարզատոն, ուղեցույց, հիվանդայց
4) մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր

7. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -եր վերջավորությամբ:

1) հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ
2) վագր, համերգաշար, թռչնաբույն, մեծատուն
3) մեծատառ, անասնակեր, լրագիր, որսաշուն
4) հետնախորշ, կամարասյուն, մաքսանենգ, ջրէջք

8. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ։

1) հայագետ, գործազուրկ, մարդասեր, ծաղկաթերթ
2) տեսակետ, օրացույց, շարասյուն, ռուս
3) օրինագիծ, ժանր, նախագահ, անտառահատ
4) երկնաքեր, սևամորթ, նետաձիգ, քարտաշ

9. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:

1) խաչակիր, վաչկատուն, վագր, վիպագիր
2) շիկամուկ, այգեգործ, կաթնասուն, հերթապահ
3) սերմնացան, զորամաս, անասնապահ, հրձիգ
4) չափահաս, վառելանյութ, ծխամորճ, ձրիակեր

10. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:

1) հակինթաշարեր, լապտերավառեր, կողմնացույցներ, նավթամուղներ
2) գործատերեր, նշագեղձեր, կողմնացույցներ, լեզվաբաններ
3) զորաերթեր, շտաբներ, բելառուսներ, ցուցամոլներ
4) կոնյակագործներ, գազամուղներ, դաշույններ, խտանյութեր

11. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:

1) հավատարմագրեր, ծաղկատոներ, կիզակետեր, գետեզրեր
2) տոհմածառեր, հենասյուներ, թոռնատերեր, քղանցքներ
3) աստղագետներ, ոտնաձայններ, որմնասյուներ, արծվաբներ
4) նյութամոլներ, մարզադաշտեր, սպունգներ, լուսամուտներ

12. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ չկա:

1) բամբիռներ, վերնագրեր, հողաթմբեր, ծոռեր
2) նռներ, հորաքույրեր, փոստարկղեր, գառներ
3) սրճեփեր, կայսրեր, սանրեր, սողուններ
4) մատենագիրներ, աստղեր, ասուլիսեր, քանքարներ

13. Ո՞ր շարքում ուղղական հոլովով դրված բառ չկա:

1) թղթի, քրոջ, այծենի, նախահոր
2) ընկերոջ, ամսվա, բակի, թիֆլիսեցի
3) տիրոջ, ծխնի, մորեղբոր, ամառվա
4) իրար, օրվա, տիկնոջ, թառմայի

14. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բացառական հոլովով:

1) մերոնց, Դվինից, Ավանից, Վանից
2) վաղուց, անկողնուց, ծերունուց, լուցկուց
3) ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց
4) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց

15. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով:

1) օղուց, պատանուց, ոսկուց, նեղուց
2) մարդուց, գինուց, ամուսնուց, այգուց
3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից
4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից

16. Ո՞ր շարքի բոլոր բառերի գործիական հոլովը կարող է կազմվել բ-ով:

1) արյուն, կատաղություն, մաս, երդում
2) անկյուն, համադրում, սյուն, զորությու
3) անուն, պատմություն, մեջբերում, կատարում
4) այրել, խափանում, խիզախություն, իրավունք

17. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում միայն ի հոլովման:

1) լույս, կաղնի, մանուկ, տարի
2) գալուստ, մրրիկ, եզ, քաղաք
3) գնչու, ավերում, շաբաթ, ծագում
4) փոթորիկ, առու, վայրկյան, սարդ

18. Ո՞ր շարքում ի հոլովման ենթարկվող բառ չկա:

1) հայելի, ուռենի, արփի, ընկուզենի
2) դիմում, հանդիպում, կառուցում, ձուլում
3) ժամանել, երկրպագել, ուտել, շանթարգել
4) գետաձի, տիկին, քաղաքադուռ, ամառ

19. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ու հոլովման:

1) այգի, արարել, որդի, կաղին
2) ոզնի, պատանի, հոգեորդի, ամուսին
3) անկողին, ձի, կիրակի, մարդ
4) օղի, բանալի, Աստված, տատ

20. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ու հոլովման:

1) գինի, գարի, հայելի, սպասել
2) մորթի, բարդի, ոզնի, պապ
3) կաղնի, ամուսին, ընկուզենի, անկողին
4) որդի, ձի, ծերունի, քաղաքացի

21․ Ո՞ր նախադասության մեջ ու հոլովման ենթարկվող գոյական չկա:

1) Ամուսինն անցյալ տարի էր մեռել ոչ մի ժառանգություն չթողնելով:
2) Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը:
3) Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
4) Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը:

22. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ան հոլովման:

1) ձմեռ, ձգտում, որմնասյուն, սղոցաձուկ
2) բեռ, թոռ, հանգիստ, նուռ
3) ծունկ, ամառ, մանուկ, շարժում
4) լեռ, անկյուն, գարուն, փրկություն

23. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման:

1) հարսնաքույր, տեր, սկեսրայր, կին
2) հողատեր, սկեսուր, իրիցկին, գործատեր
3) տիկին, ընկեր, բուժքույր, քեռակին
4) աներ, հանքատեր, տալ, հորաքույր

24. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման:

1) գիշեր, ամիս, շաբաթ, ժամ
2) րոպե, տարի, առավոտ, վաղը
3) օր, մահ, երեկ, կեսգիշեր
4) ժամանակ, ցերեկ, դար, երբ

25. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման:

1) ամիս, վայրկյան, վաղուց, կեսգիշեր
2) շաբաթ, կեսօր, միջնադար, առաջ
3) հունիս, տարի, առավոտ, ճաշ
4) երբ, ամառ, այսօր, ժամանակ

26. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:

1) եռանկյուն, կորյուն, հեռագրատուն, շուն
2) դրություն, անկյուն, անձնանուն, ընկերություն
3) գարուն, տուն, բազմանկյուն, ջրշուն
4) շարասյուն, գալուստ, դուռ, Հարություն

27. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:

1) գրություն, ձյուն, ավյուն, մականուն
2) սյուն, շարժում, տուն, ուրախություն
3) գարուն, խաբեություն, հայրանուն, շարասյուն
4) արյուն, անկյուն, անուն, քավություն

28. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:

1) հենասյուն, խաղատուն, եռանկյուն, մտերմություն
2) շուն, դերանուն, անկյուն, ձյուն
3) թողություն, սրություն, հիմնասյուն, կարկաչյուն
4) մականուն, կեցություն, թոնրատուն, արյուն

29. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ներքին հոլովման:

1) եղբայր, գարուն, դեղատուն, բազմանկյուն
2) ցասում, հուշասյուն, ծանրություն, մականուն
3) վանահայր, մայր, սուրանկյուն, ազգանուն
4) նախահայր, ուրախություն, հավասարում, գայլաշուն

Հոդեր, որոշիչ հոդեր, դրանց կիրառության առանձնահատկությունները։ Ստացական և դիմորոշ հոդեր։ Ցուցական հոդ։ Հոդը՝ որոշյալության ցուցիչ։
Էջ 52, 30-39

30. Ո՞ր նախադասության մեջ որոշիչ հոդի սխալ գործածություն կա:

1) Անտոնն աղվեսին ուսը գցեց, ես մոշահավերը վերցրի, և մենք վերադարձանք:
2) Հանկարծ քույրն երևաց, ինձ տեսավ և կարծեց, թե հանդիմանելու եմ ուշացման համար։
3) Այդ օրն այնքան ուրախ է, որ Օհան ապերն էլ նկատեց իմ ուրախությունը։
4) Գարունը այգիներից բերում էր ծառերի բույրը, մեզ պարուրում անասելի ջերմությամբ։

31. Ո՞ր տարբերակում ստացական հոդի գործածություն չկա:

1) Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
2) Հոն կա մոխի՜ր… հիշատա՛կ…
Ալյակքդ հուզի՜ն թող, Լըճա՛կ:
3) Խորշ մը կար, որ զիս չըծարերը,
Այն լուռ փո՛սն էր գերեզմանիս…
4) Մի՛ գլորիր ինձ, երբ ընկան եմ ես,
Եվ մի՛ կործանիր անօգ գայթածիս:

32. Ո՞ր նախադասության մեջ ստացական հոդի գործածություն կա:

1) Ժամանակը լավագույն ուսուցիչդ է:
2) Աշխարհի աղմուկը իրերի հավիտենական ծփաքն է։
3) Մահկանացուս սովոր է իրեն արդարացնել իր սեփական դատավորի, այսինքն՝ իր խղճի առաջ։
4) Ամենքս ազնվությունն ու երախտագետ բարեկամությունը մարդկային հոգու բնածին հատկություններն ենք համարում։

33. Ո՞ր տարբերակում դիմորոշ հոդի գործածություն կա:

1) Վերջերս նրան քիչ է հանդիպում. խուսափում էր ինձնից:
2) Աշխարըս մե փանջարա է, — թաղերումեն բեզարիլ իմ…
3) Նվաստս դարձա մատնության գործիք,
Եվ ներում չունեմ էլ ես հավիտյան։

4) Օրերս Երևան է ժամանելու նշանավոր երաժիշտը:

34. Ո՞ր նախադասության մեջ դիմորոշ հոդի գործածություն կա:

1) Օրս այդպես էլ անիմաստ անցավ։
2) — Քնքուշ լուսնի շուշան-փոշին
Մաղեց հեզ գետի վրա,
Սեղմիկ խշշաց լացող ուռի,
— Սիրտս անդորր կծփա:
3) Միամիտդ դարձար բանսարկուների ձեռքին խաղալիք։
4) Անցավ կյանքս մի գիշերվա երազի պես:

35. Ո՞ր նախադասության մեջ դիմորոշ հոդի գործածություն կա:

1) Այցս ապարդյուն էր. այդպես էլ չհաշտվեցինք։
2) Բայց ո՞ւր էր մայրս դալուկ,
Ա՜խ, նա էլ էր որբացել,
Արցունք դարձել ու մանուկ
Աչքիս մեջ էր մնացել:
3) Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին…
4) Ինքս էլ չիմացա` ինչպես հայտնվեցի մի մութ այրում:

36. Ո՞ր նախադասության մեջ ցուցական հոդի գործածություն կա:

1) Բախտս չի բերում. միշտ հանդիպում եմ նյութապաշտ գործընկերների։
2) Կյանքն անցողիկ է, աշխարհս՝ ունայն:
3) Մանկությունն նման էր ափիս մեջ պահած ոսկեթև թիթեռի, որը չքացավ ակնթարթի պես:
4) Շողոքորթս եմ մեղավոր այս պատժի համար. պետք չէր խոնարհվել պաշտոնի համար։

37. Տրված հատվածներում հոդի ո՞ր տեսակը գործածված չէ։

  • Երգերդ աղբյուր են գուլալ՝
    Մեր երկրի արևից բխած:
  • Ա՜խ, մենք բոլո՛րս ենք սիրել հեքիաթներն այդ լույս,
    Պատմություններն այդ` գրված մարդկանց մասին մեծ…
  • Չե՞ս գարմանում, Տե՜ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
    Ես՝ բանաստեղծս անահ և մարտնչողս արի…
  • Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
    Գլուխը թեքած պատկերիս վրա՝
    Կնայի մի կին աչքերիս տխուր,
    Եվ կարցունքոտվեն աչքերը նրա:

1) ստացական
2) դիմորոշ
3) որոշիչ
4) ցուցական

38. Ո՞ր նախադասության մեջ հոդի գործածության սխալ չկա:

1) Կանչենք այն մարդկանց, որոնք սպասում են իրենց մրցանակներին, պարգևներին կամ որևէ այլ նվերին:
2) Ամռան երկար օրերին էլ արևն հազիվ մի բանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին:
3) Նալբանդյանի կերպարը հայ գրականության մեջ պատկերել են Եղիշե Չարենցը, Րաֆֆին, Պետրոս Դուրյանը. վերջինիս պիեսում Նալբանդյանը գործող անձանցից մեկն է:
4) Այդպիսի խորհրանիշներ օգտագործում է ամեն երկիրը:

39. Ո՞ր նախադասության մեջ հոդի գործածության սխալ կա:

1) Արքայադուստրն զգում էր այդ երկնային բուրմունքը, արբեցած էր նրանով։
2) Աստղերը արշալույսին չքացան, սուզվեցին անհունի մեջ։
3) Ճիշտ է, մենք նրանց չենք տեսնում, բայց դրա փոխարենը նրանք մեզ միշտ պահում են իրենց տեսադաշտում:
4) Երբ շնչելը անակնկալ դժվարացավ, Ալխոն հասկացավ, որ զառիվերն սկվել է:

Հայոց լեզու 14․09․2023

Բառակազմություն։ Բառերի տեսակներն ըստ կազմության՝ պարզ, ածանցավոր, արդ և բարդացանցավոր բառեր։
Հապավումները՝ բարդ բառեր։
էջ 37, 73- 100։

73․ Ո՞ր շարքում կազմությամբ պարզ բառ չկա:

1) կորուստ, հոնեղ, կծու, ձևույթ
2) շաքար, նշխար, կթան, ամբարտակ
3) թախիծ, վերարկու, արմատ, թիրախ
4) արժանի, ախորժակ, երասան, ոտնակ

74․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ պարզ:

1) ձեռք, ուժգին, բանուկ, կաթնուկ
2) գողոն, գուշակ, եղունգ, նաժիշտ
3) դատարկ, փոթորիկ, կարոտ, շքեղ
4) բոժոժ, հելլեն, հրաման, երաշտ

75․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ պարզ:

1) կտրուկ, մածուկ, օրրան, հիսուն
2) պնակ, կախարդ, խնդիր, տրտում
3) կաղամբ, ընկույզ, բազում, սնոտի
4) ժառանգ, ճանապարհ, փառք, վայրագ

76․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն ընդհանուր արմատ:

1) պատուհան, միջնապատ, պատշար, անպատեհ
2) դարակես, դարավանդ, նախնադար, ոսկեդար
3) թելադրել, բաղադրություն, բարձրադիր, կարգադրիչ
4) գետափնյա, գետնամած, գետաբերան, լեզվագետ

77․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն ընդհանուր արմատ:

1) սիրասուն, սննդակարգ, անասնապահ
2) պարընկեր, անպարագիծ, զուգապար
3) ենթակա, կայարան, հրակայուն
4) բեռնատար, լիաբուռն, ուղտաբեռ

78․ Ո՞ր նախադասության ընդգծված բառի արմատն է մյուսներից տարբեր:

1) … Կամ ինչպես քաջքերն այրերի մթնից, Երբ նայում է մարդ քարափի գլխից,
Կամ թե ուշացած անցնում է ձորով, Խաբում են, կանչում ծանոթ ձայներով…
2) Այդպես էլ ծնվեց մեկը նրանցից,
Ծնվեց նա Այր մի Մաշտոց անունով։

3) Ես գրում եմ բրուտների այրի մասին, որի կիսամթում բրուտը ոտքով պտտեցնում է փայտե չարխի կլոր տախտակը:
4) Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի, Թավուտ ծմակի լռին խորքերից, Մանուկ հասակիս հնչուն ծիծաղի Արձագանքն ահա լսում եմ նորից:

79․ Ո՞ր շարքի բոլոր բառերում մեկից ավելի արմատ կա:

1) հուշարար, վրեժխնդիր, որմնասյուն, գերակշիռ
2) նյութապաշտ, հազարաբույր, ներաշխարհ, շրջակա
3) հողմահալած, տարալեզու, տիկին, ջերմաչափ
4) հարկատու, մարդախույս, դավանափոխ, եռաժանի

80․ Ո՞ր շարքի բոլոր բառերում անկախ գործածություն չունեցող արմատներ կան:

1) հեռաստան, թաքուստ, խոսուն
2) տարրալուծել, խառնվածք, մեղմասահ
3) միածին, հենարան, ուղեբեռ
4) ոսկեբեր, բարեհույս, գրանշան

81․ Ո՞ր շարքի բոլոր բառերում կա հուր արմատը:

1) հրանոթ, հրամանատար, հրեղեն
2) քամահրել, հուրի-փերի, հրետանավոր
3) հրոտ, հրակայուն, հրածին
4) հրաժարվել, հուրհեր, հրացան

82․ Ո՞ր շարքի բոլոր բառերում կա պատում արմատը:

1) պատմություն, հրաշապատում, պատմուճան
2) արծաթապատում, պատմահայր, հնգապատում
3) իրապատում, պատմավեպ, դյուցազնապատում
4) պատմագիր, անպատում, կառուցապատում

83․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ բարդ:

1) ծովափ, սրտակեր, վերադարձ, վազանց
2) բնանկար, մարդախույս, ուխտատեղ, ակնահաճո
3) երկաթուղի, միջնապատ, զբոսայգի, խորազնին
4) գրագետ, լեռնագնաց, տեղատարափ, ընձառյուծ

84. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ բարդ:

1) սակագին, գրքասեր, ծածկագիր, խելամիտ
2) ուղղաթիռ, վիրակապ, ավարառու, էջանիշ
3) խմբագրատուն, մեծ-մեծ, մրցադաշտ, անցուդարձ
4) նույնպես, գաղթօջախ, սնափառ, գերկարճ

85. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ բարդ:

1) թոքախտ, ասպազեն, որևէ, ջրաչափ
2) անասուն, սնափառ, պարսկահայ, մեկնարկ
3) մայրամուտ, լիառատ, հականիշ, հուշարձան
4) ձիարշավ, հանքափոր, հոգեբույժ, սրտաբաց

86. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ բարդ:

1) սնանկ, բաժնետոմս, բքախեղդ, հացառատ
2) անվանացանկ, զորահավաք, հովասուն, քննախույզ
3) վրեժխնդիր, մեղմահունչ, առմիշտ, ոտնաչափ
4) մեղմանուշ, երգչախումբ, շուրջպար, ընչազուրկ

87. Ո՞ր շարքի բոլոր բառերում հոդակապ կա:

1) այգեպատ, սևաչյա, լուսահորդ, կորամեջք
2) հոգատար, հարաճուն, գարեջուր, անբարետես
3) հոգեորդի, ոսկեվառ, դրամաշնորհ, կարեվեր
4) նկարազարդ, գեղաշուք, լեռնաշխարհ, չարախոս

88. Ո՞ր շարքի բոլոր բառերում հոդակապ կա:

1) այգեգործ, բարեգութ, ալեծուփ, հմայագեղ
2) ցորնամորթ, հնադար, շողակն, հոգեորդի
3) հակամետ, լուսամփոփ, դիմանկար, ձյունագես
4) նույնակարծիք, մազանոթ, ծաղկաշղթա, անդրադարձ

89. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:

1) լողավազան, հոգեհանգիստ, փաստարկել, վիպասան
2) ընդամենը, հերարձակ, կնատյաց, որդեգիր
3) բազմաղետ, հնձատեղ, ոսկրախտ, շաքարավազ
4) շանթարգել, նախածանց, ճոճաթոռ, բնավեր

90․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ:

1) բուժկենտրոն, զինգրքույկ, միջբուհական, երկկողմ
2) կրթօջախ, խնայդրամարկղ, մարզպետ, շինաղբ
3) քաղբաժին, երթուղի, դասղեկ, ծնողկոմիտե
4) ՄԱԿ, պետհամարանիշ, քաղմաս, ֆիզֆակ

91․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ:

1) ժողդատարան, պետբյուջե, ԱՄՆ, զինղեկ
2) աշխգրքույկ, Եվրասիա, բուժկենտրոն, ՈՒԳԸ
3) գիտխորհուրդ, ավտոտեսուչ, տեխզննում, կուսակից
4) ԶԼՄ, տնտհաշվարկ, պետնախարար, պետկրկես

92. Ո՞ր շարքում հապավում չկա:

1) զինավարժանք, դատապաշտպան, սանհանգույց, ջրբաժան
2) բուժաթուրմ, բուժքույր, մոլեռանդ, քննադատ
3) աշխատաշուկա, զինկոմ, փորձագետ, դասախոս
4) հացթուխ, բեռնախցիկ, ճամփեզր, քարտաշ

93․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են խառը հապավումներ:

1) Հրազդանհէկ, զինվարչություն, էլցանց, ուսխորհուրդ
2) բուժկետ, ԱԺ, քաղծառայող, աշխղեկ
3) պետհամարանիշ, շինհրապարակ, ԲՈՀ, ֆիզլուծույթ
4) խնայդրամարկղ, բուհ, զինդատախազ, կազմկոմիտե

94․ Ո՞ր նախադասության մեջ հապավում կա:

1) Գյուղապետարանի առաջիկա ծրագրերից մեկն էլ հիմնական ջրատարի նորոգումն է:
2) Քրեական գործը կարճվեց դատաբժշկի եզրակացության հիման վրա, և դատաքննությունը ընթացավ ճիշտ հունով:
3) Զորամասի նորակառույց զինապահեստը անհրաժեշտ զինապաշար է կուտակել։
4) Պետական վարկերով գյուղգործիքներ գնած գյուղացիները սկսեցին գարնանացանի աշխատանքները։

95․ Ո՞ր նախադասության մեջ հապավում կա:

1) Ժողգործիքների համույթը ամեն տարի մեկնում է արտասահմանյան հայաշատ քաղաքներ հյուրախաղերի։
2) Ուսումնական հաստատությունը առանձին ցուցասրահներ է տրամադրել գիտահանրամատչելի ու գիտամշակութային գրականության համար։
3) Հիմնարկի ղեկավարությունը պակաս աշխատատեղեր ունենալու պատճառով սահմանել է խիստ պատասխանատու աշխատակարգ:
4) Երկու տարվա զինավարժանքներով լի ծառայությունը շատ արագ հասավ իր վերջնագծին ու ամփոփվեց մի դարչնագույն զինվորական գրքույկում:

96․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ ածանցավոր:

1) ոգևորություն, կանխիկ, բանբեր, արդյունք
2) առաջ, ոչինչ, կայք, չվերթ
3) տարկետում, արժանի, կարծիք, փառատենչ
4) տարաշխարհիկ, ներդիր, բաղադրիչ, անդրադարձ

97․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ ածանցավոր։

1) հեռսստան, խորաքնին, տենչանք, ընտրովի
2) հակադիր, պարագիծ, տանջանք, լծկան
3) տարակույս, դյուրին, կաղին, պահոց
4) տեսուչ, անկյալ, երջանիկ, հայտնապես

98․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ ածանցավոր:

1) տրամադրություն, փոխնախարար, դրկից, գերակա
2) ալիք, տառացի, հուզմունք, գործիչ
3) ծորակ, գահավեժ, օժիտ, ծխնելույզ
4) շարան, վայրի, տուրք, պարտեզ

99․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ ածանցավոր:

1) առտնին, դպրոց, ուժանակ, հարակից
2) մակերես, դերբայ, դժխեմ, արտասանություն
3) հնչյուն, լուսեղ, քսու, երկրապահ
4) խորշակ, հրաժեշտ, աղցան, ընձեռել

100․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ ածանցավոր:

1) առողջ, դիրք, էտոց, պահակ
2) զգայուն, հպանցիկ, վերադարձ, բանական
3) վերաբերություն, անդամավճար, հակադիր, բացականչել
4) միտք, դասալիք, հավաքածու, օրհնյալ