Էպոսի կարևորությունը մեր կյանքում

Ես այս քննարկումից հետո երկրորդ անգամ համոզվեցի, որ Էպոսը շատ կարևոր դեր է խաղում մեր կյանքում, սակայն ոչ ոք դրանից դասեր չի քաղում:Մի օրինակ բերեմ Էպոսից՝ երբ Սանասարն ու Բաղդասարը որոշեցին քաղաք կառուցել նրանք առաջինը կառուցեցին մարդկանց ժողովրդի համար տներ հետո նոր իրենց համար, իսկ հիմա այդ ամենը վերացել է մարդիկ էգոիստ են դարձել ու ընդհանրապես դիմացինի մասին մտածել չգիտեն:Օրինակ մեր երկրի կառավարությունը ընդհանրապես չի մտածում իր ժողովրդի մասին, ընդհակառակը նա մտածում է թե ինչ լավ բան կարող է անել իր համար, ոչ թե ժողովրդի:Մարդկանց մեջ նաև վերացել է մեծահոգությունն ու բարությունը:Նորից էպոսից օրինակ՝ երբ Բաղդասարը իմանում է, որ իբր իր եղբայրը ամուսնանում է նա ուզում է սպանել Սանասարին, բայց Սանասարը այնքան մեծահոգի է գտնվում, որ ուղղակի հանգիստ այն կողմ է գնում եղբոր հարվածներից, իսկ հարվածելու դեպքում հարվածում է շատ թույլ, որպեսզի եղբորը հանկարծ չվնասի:Իսկ հիմա մարդկանց մեծամասնության  համար բոլորը մեկեն, լինի հարազատ թե անծանոթ, իրենք մտածում են միայն իրենց մասին:Եվ Էպոսը ուշադիր կարդալով, վերլուծելով,հասկանալով և կիրառելով ամեն ինչ կարող է փոխվել դեպի լավը: