23․03․23

Կետադրություն
Կետադրիր հատվածները

էջ 129, 181-190

181. Ո՞ր նախադասության մեջ տրոհվող որոշիչ կա (նախադասությունները կետադրված չեն):

1) Սիրում եմ մեր երկինքը մուգ ջրերը ջինջ լիճը լուսե…
2) Եղեգնյա ավելը ձեռքին գալիս է արդեն խուլ մի պառավ։
3) Հողը՝ չոր ու տեղ-տեղ ճաքճքած, ագահորեն ներքաշում էր ջուրը։
4) Ամռան շոգին երբ արևն այնքան մոտ է ջերմությունը շատ, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին:

182. Ո՞ր նախադասության մեջ կետադրական նշան պիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն):

1) Երկրագնդի վրա ապրող մեծաթիվ թե փոքրաթիվ բոլոր ժոլովուրդների թիվը հասնում է մոտ երկու հազարի:
2) Հզոր աստղադիտակները գիտնականներին տիեզերքի խորքը թափանցելու և երկնային մարմինների ճառագայթումը ուսումնասիրելու հնարավորություն են տալիս։
3) Գառնիի տաճարի կողքին պահպանվել է բաղնիքի՝ տասնհինգ գույնի բնական քարերից պատրաստված խճանկարով հատակը:
4) 1242 թվականի ապրիլի հինգին Չուդ լճի սառույցների վրա տեղի ունեցած ճակատամարտը պատմության մեջ մտավ Սառցաջարդ անունով:

183. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա։

1) Թեև թագուհին խնամում էր նրան ամենաքնքուշ հոգածությամբ, և վիրաբույժը կրկնապատկում էրիր ճիգ ու ջանքերը, սակայն արդյունքը հուսադրական չէր։
2) Թագավորն էր. հրեղեն ձին նստած, ահագին փայլուն թուրը քաշած` եկավ և խրոխտ կանգնեց դաշտի մեջտեղում:
3) Իսկ Ադամը ծանր ու հաստատուն քայլերով հետևում էր նրան՝ աչքերը չհեռացնելով նրա` բոցերիպես ծփծփացող մազերից:
4) Լրտեսը` խորհրդավոր ուղեկիցը, քարակարկառի արանքից հապշտապ դուրս պրծնելով, փախավ դեպի շամբուտը։

184. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Գլուխ տալով ներս մտավ փիլիսոփա Սինանը, որ սուլթանի գրադարանապետն էր:
2) Այն զգացումները, որոնք հատուկ են բոլորիս, ամենևին գոյություն չունեին նրա համար, և մեղադրել նրան դրա համար անիմաստ էր։
3) Բաժակը, որ արդեն մոտեցրել էր շուրթերին, դրեց սեղանին և դիմեց մեզ անհանգիստ ու հուզված:
4) Համոզվելով, որ ոչ ոք իրեն չի հետևում՝ նա միանգամից անցավ փողոցի հակառակ կողմը։

185. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Ջրաղացը, թվում է, անուշ հեքիաթ էր պատմում իմ մանկության մասին:
2) Ճամփորդը, որ հասնում էր ծանոթ կետին՝ կորամեջք կամրջակին, որտեղից երևում էին քաղաքի թիթեղածածկ տների պատշգամբները, ահով նայում էր ներքև, ինչպես սպանդանոց տարվող արջառը։
3) Ես, համաձայն մեր նախնական պայմանավորվածության, կմեկնեմ հաջորդ առավոտյան:
4) Նրանք՝ բամբասասեր մարդիկ, զանազան հանելուկներ բացահայտելու համար (այդ հանելուկներըոչ մի կապ չունեն իրենց հետ) ծախսում են ժամանակ, աշխատանք և նույնիսկ փող։

186. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Անցնելով խորդուբորդ ճանապարհներ՝ անդադար ստվարացող շարքերով դեպի այդ փոքրիկքաղաքն էին շտապում հազարավոր մարդիկ:
2) Մեզ դիմավորեց նրա ընկերը, որն ապրում էր այդ նորակառույց տանը, և հորդորեց ներս մտնել:
3) Դժվար է ասել` բամբասող մարդիկ չա՞ր են, թե՞ սոսկ իրենց էության մեջ թաքնված հետաքրքրությունն է նրանց մղում առաջ, բայց այդ դժվարըմբռնելի գաղտնիքն ունի մի պարզ հետևանք, նրանք չարախոսում են։
4) Նրանք անընդհատ բարձրանում էին մութ լեռը, կարծես այդպես պիտի գնային մինչև երկինք:

187. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Գիշերը անքուն թափառեց Ադամը` երգելով իր ցավագին կարոտը, և անհուն կսկիծից փոթորկվեցսիրտը:
2) Մի ուրիշ օր զբոսնում էին Վանա փթթող այգեստաններում, որոնք, քաղաքի հարավարևելյան կողմից տարածվելով դեպի հարավ-արևմուտք, ամփոփում էին իրենց մեջ փոքրիկ ավաններ, շեներ ու գյուղեր, իշխանական ամառանոցներ։
3) Գյուղից ներքև՝ մի բարձր ժայռի մոտ, գետն արմունկ է կազմում ու կորչում ժայռերից պոկված հսկա քարերի արանքում:
4) Եվ ամեն օր հոգու թրթիռով նայում էր աշխարհին և ամեն օր զարմանում. կարծես առաջին անգամ էր տեսնում աշխարհը:

188. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա։

1) Եթե չլիներ հետաքրքրասիրությունը, մարդկությունը չէր զարգանա, և գուցե մարդկություն չլիներ էլ:
2) Հնձվորը միտք արեց, ուսը քորեց, հետ դարձավ դեպի ձորը` հնձելու կորեկի արտը:
3) Թե ում էի պարտական իմ փրկության համար, ես այդպես էլ չիմացա, բայց այդ միտքն ինձ երկարժամանակ տանջում էր:
4) Եթե չհաշվենք ծխախոտը, Բակունցն այլ մոլություններ չուներ. խմում էր դեպքից դեպք. ու խմելուառիթ որոնելը շատ հեռու էր նրանից:

189. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Աղունը, գլուխը երկու ձեռքով բռնած, գլխացավից օրորվելով, գնաց դեպի թախտը։
2) Երբեմն նա դիտում էր բնությունը` հոգեթով ու զմայլելի, և մտածում էր հավերժ ձուլվել այդ անհունությանը, միանալ նրա յուրաքանչյուր տարրին:
3) Կաշվե բազմոցի վրա, աթոռներին թափթփված էին ինչ-որ նամակներ:
4) Հասկանալով, որ սիրահարվել է սեփական պատկերին` Նարգիզը` գետերի աստծո որդին, տառապեց անասելի, և միայն մահը կարող էր նրան ազատել անպատասխան սիրո վշտից:

190. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Ձիավորները լուռ էին. ամեն մեկը տարված էր իր մտքերով կամ գուցե լսում էր ձիերի դոփյունը:
2) Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն, Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
3) Թեթև աղմուկից կիսաբաց էին անում քնկոտ աչքերը, ու սենյակի կիսախավարում նրանց թվում էր՝ սատանաներ են նայում նկարից:
4) Նա դանդաղեցրեց քայլերը, և նրան թվաց մի պահ` իրեն հետևում են:

Оставьте комментарий