Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները

Առաջադրանք

1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։

Պետության արտաքին քաղաքականությունը նրա համապատասխան մարմինների նպատակային գործունեությունն է՝ ուղղված միջազգային (արտաքին) հարաբերությունների ոլորտում պետության առջև դրված խնդիրների նվաճմանը: Յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր արտաքին քաղաքականությունը: Այն ձևավորվում (մշակվում) է բազմաթիվ գործոնների հիման վրա, որոնց թվում են երկրի սոցիալ-տնտեսական դրությունը, աշխարհագրական դիրքը, ազգային-կրոնական, պատմական առանձնահատկությունները, երկրի անկախության և անվտանգության ապահովման պահանջը և այլն: Այդ գործոնների հաշվառմամբ մշակված արտաքին քաղաքականությունը կոչված է ապահովելու ազգային (պետական) շահերը միջազգային ոլորտում։ Պետության արտաքին քաղաքականությունը պետք է ելնի ազգային շահերից և ազգային անվտանգության որոշակի հայեցակարգից: Ազգային անվտանգության կենսագործումը նպատակ ունի ապահովելու ազգի (ժողովրդի) կամ նրա պետականության գոյատևումը և երբեմն կարող է ձեռք բերել պատերազմական բնույթ: Արտաքին քաղաքականություն մշակողներն արդի պայմաններում, բացի ազգային շահերից, պետք է հաշվի առնեն նաև համամարդկային արժեքներն ու նորմերը, միջազգային հանրության կարծիքը: Միաժամանակ, որպեսզի արտաքին քաղաքականությունը կայուն լինի, օրենքներում ամրագրվում են դրա հիմնադրույթները և իրացման ընթացակարգը:

Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներից են բարիդրացիականությունը և փոխշահավետությունը: Դա ընդգծում է մեր արտաքին քաղաքականության խաղաղ բնույթը: Իր անկախության առաջին օրերից Հայաստանը հաստատեց միջազգային հանրության ու նրա առանձին անդամների շահերը հարգելու պատրաստակամությունը: Սիաժամանակ արտաքին քաղաքականության նպատակներից է բոլոր պետությունների հետ փոխադարձորեն շահավետ հարաբերությունների հաստատումը:

2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։

Պետության արտաքին գործառույթներն են․ 

Երկրի պաշտպանության գործառույթը

Դիվանագիտական գործառույթը

Համաշխարհային իրավակարգի պահպանության գործառույթը  

Միջպետական ֆինանսատնտեսական համագործակցության գործառույթը

Միջպետական գիտամշակութային, տեղեկատվական, էկոլոգիական համագործակցության գործառույթը

Միջազգային խաղաղության, անվտանգության ապահովման գործառույթը

3․ Փորձե՛ք գնահատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ՀՀ-ը իրականացնում իր արտաքին գործառույթները:

Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը դեռ այնքան զարգացած չէ խոշոր պետությունների հետ համագործակցելու համար:Դիվանագիտության դաշտում շատ խնդիրներ ենք ունենում քանի որ ոչ ոք մեզնից օգուտ և վերցնելու բան չունի: