Ազգային շահեր

Առաջադրանք

1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։

«Ազգային շահ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է մտել ոչ վաղ անցյալում: Միայն 1935 թ. այն տեղ գտավ սոցիալական գիտությունների օքսֆորդյան հանրագիտարանի մեջ: Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնահարցը ծավալուն կերպով ներկայացրեց ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ Հենրի Մորգենթաուն իր «Ի պաշտպանություն ազգային շահի» (1948 թ.) գրքում: «Շահ» բառը կարելի է մեկնաբանել որպես օգտակար, լավագույն: Այսպիսով՝ «ազգային շահ» հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի (ժողովրդի) համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետութունների հետ ունեցած հարաբերություններում:

2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։

Ազգային շահերի ձևավորումը պատմական երկարատև գործընթացի արդյունքն է, որի վրա ազդում են տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական և այլ գործոններ: Դրանց բոլորի հանրագումարն էլ որոշում է տվյալ ժողովրդի, երկրի ազգային պատմական փորձի բովանդակությունն ու բնույթը: Ազգային շահերը, հետևաբար, հասարակական-պատմական երևույթ են և փոփոխություններ են կրում պատմական հանգամանքների փոխվելուն զուգահեռ:

Ազգային-պետական շահերը ձևավորվում են պետության աշխարհաքաղաքական բնութագրիչներին և ռեսուրսային հնարավորություններին համապատասխան: Այդ շահերի ձևավորման վրա նշանակալի ազդեցություն են ունենում երկրի տնտեսական զարգացման մակարդակը, նրա տեղն ու դերը համաշխարհային հանրության մեջ, աշխարհագրական դիրքը, ազգային ավանդույթները, ներքաղաքական շահերը, հիմնական քաղաքական ուժերի դիրքորոշումները, այլ գործոններ։ 

Оставьте комментарий