Մարդու մը միտքը

Ծառին կը նայի — ծառը չի տեսներ — ինքզինքը կը տեսնե
Ճամփուն կը նայի — ճամփա չի տեսներ — ինքզինքը կը տեսնե

Վեր կը նայի — ասուպներ կան երկինքն ի վար —
Չի տեսներ — ինքզինքը կը տեսնե

Ու հայելին կը նայի — չի տեսներ ինքզինքը —
— Կը բարևե

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Ծառին կնայի ծառ չի տեսնի

Այլ իրեն կտեսնի

Վերև կնայի ընկնող ասուպներ կան

Չի տեսնի այլ իրեն կտեսնի

Հայլուն կնայի իրեն չի տեսնի

Կբարևի

  • Հեղինակը մարդու ո՞ր տեսակին է քննադատում:

Հեղինակը գոռոզ մարդու տեսակն է քննադատում:Այն մարդուն ով որ իրեն ամեն լավ բանի մեջ է տեսնում:

  • Պատմիր քո եսասիրության մասին:

Ես մարդկանց չէմ թերագնահատում, որ նրանք չեն լսում,կամ չեն տեսնում այլ ես թերագնահատում եմ ինձ, որ անընդհատ ավելի ու ավելի լավը դառնամ(իհարկե խելացիությամբ):Ես սիրում եմ երբ կույր,խուլ և համր մարդիկ ձգտում և կյանքում հաջողությունների են հասնում:Մարդ պետք է այնպես ապրի և այնպիսի գործեր անի, որ դիմացինները իրեն և իր արարքները գովեն:Ես երևի այդքան էլ եսասեր չեմ:Ավելի շատ սիրում եմ դիմացիններիս:Իմ կարծիքով եսասեր են այն մարդիկ, ովքեր ոչ մի բանի կարիք չունեն, և իրենցից բացի շուրջը ոչ մեկին չեն տեսնում:

Оставьте комментарий