Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը — հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
— Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Տոնածառ

Տոնածառը զարդարելու համար պետք է

Երկու բան

Նախ ծառը հետո զարդերը

Տոնածառ զարդարելու համար պետք է

Երեք բան

Տոնածառ և զարդ պետք չէ

Պետք է հավատալ ապագա օրերին

Տոնածառ զարդարելու համար մեկ բանել կբավարար է

Ոչ ծառ ոչ էլ զարդ

Քարերը ադամանդ են թվում դա սուտ է

Տոնածառը զարդարելու համար ընդամենը

Պետք է երազանք

Բարի տարի և բարի երազանքներ

  • Կաղանդի ծառը Նոր տարվա խորհրդանիշն է. նրա զարդարանքից խոսելով՝ հեղինակն ի՞նչն էր կարևոր համարում, ինչը՝ ավելորդ և ձևական:

Հեղինակը կարևորում էր երազանքը,իսկ ավելորդ էր համարում զարդարանքները:

  • Քո շրջապատում ի՞նչին են ուշադրություն դարձնում տոնը նշելիս: Քեզ ինչն է ուրախացնում և տխրեցնում (գուցե զայրացնում) Ամանորին:

Իմ շրջապատում մարդիկ ընդամենը ուշադրություն են դարձնում նվերներին, որ փոքրիկ երեխաները ուրախանան և  ավելի ու ավելի շատ սիրեն Ձմեռ պապիկին:Մենք չենք ուզում տոնածառը ճող զարդարենք,կամ այնպիսի հագուստ հագնենք, որ մարդիկ նախանձեն:Պետք է ընդամենը հավատալ, որ ամենինչ լավ կլինի և կյանքը կթռչի ինչպես ինքնաթիռ արագ ու արագ և հետաքրքիր-հետաքրքիր:Ինձ համար կարևորը այն է, որ մենք լինենք միասին և սիրենք միմիանց:Ես այդքանել ուշադրություն չէմ դարձնում սեղանին ինչքանել այն ճոխ լինի:Իհարկե ես կգնահատեմ իմ ընտանիքի չարչարանքը, որ նրանք մեզ համար ճոխ սեղան են գցել,բայց նրանքել դրան ուշադրություն չեն դարձնում ուղակի ուզում են, որ մենք լինենք ուրախ և կուշտ:Ինձ տխրեցնում է երբ Սերժ Սարգսյանը իր ճառը կարդու է և չի թողնում, որ մենք ուրախանանք:

Եսասիրությունս

Ես մարդկանց չէմ թերագնահատում, որ նրանք չեն լսում,կամ չեն տեսնում այլ ես թերագնահատում եմ ինձ, որ անընդհատ ավելի ու ավելի լավը դառնամ(իհարկե խելացիությամբ):Ես սիրում եմ երբ կույր,խուլ և համր մարդիկ ձգտում և կյանքում հաջողությունների են հասնում:Մարդ պետք է այնպես ապրի և այնպիսի գործեր անի, որ դիմացինները իրեն և իր արարքները գովեն:Ես երևի այդքան էլ եսասեր չեմ:Ավելի շատ սիրում եմ դիմացիններիս:Իմ կարծիքով եսասեր են այն մարդիկ, ովքեր ոչ մի բանի կարիք չունեն, և իրենցից բացի շուրջը ոչ մեկին չեն տեսնում: