Ես անհանգստանում են

Ես անհանգստանում եմ շատ բաներից։ Օրինակ եթե երեխաները մանկատանն են կամ սոված են և այլն։ Ես անհանգստանում եմ, երբ մարդ ինչ-որ խնդրի մեջ է և ամեն ինչ աանելով` միևնույն է չի կարողանում այն հաղթահարել, ես անհանգստանում եմ այդ մարդու ներքին աշխարհի և հոգեվիճակի համար։ Ինձ թվում  է, որ նա իր մասին չմտածելով և ընդհանրապես չմտածելով` ինչ-որ վատ քայլ է անում, ու նաև չհասկանալով, որ այդ քայլով համ վնասում է իրեն, համ էլ իրեն շրջապատողներին։ Ես անհանգստանում եմ մանկատան երեխաների համար, քանի որ նրանք ունեն մեծ կարոտ իրենց ծնողների և հարազատների հանդեպ։ Լինի մեծ, թե փոքր, ես ուզում եմ, որ նրանք լինեն իրենց ծնողների և հարազատների կողքին։ Ես նաև անհանգստանում եմ թափառական երեխաների համար։ Քանի որ նրանք անընդհատ փող են մուրում և փորձում այդքանով բավարարվել ամբողջ օրվա ընթացքում։ Ես ուզում եմ, որ նա ունենա անհոգ կյանք և լավ մանկություն, ինչպես ես կամ մյուսները, քանի որ նա ոչ մեկից էլ պակաս չէ։ Եվ եղեք բարի ու հոգատար, որ ոչ մեկ ոչ մեկի համար չանհանգստանա։

Оставьте комментарий